Երևան
12 °C
Նախագիծը ծնունդ է առել իմ ու Արմանի հեռախոսային զրույցից: Արմանը ոնց որ մի փոքր հուշեր, որ իր նվագախումբն այս տարի հյուրախաղերի է պատրաստվում, ես էլ պահը որսացի, ասացի՝ գուցե Հայաստա՞ն գաք:
Հեռախոսային այս զրույցը 2024-ի տարեսկզբին ունեցել են Գյումրու պետական սիմֆոնիկ և Բրյուսելի եվրոպական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժորներ Երվանդ Վարոսյանն ու Արման Սիմոնյանը: Դրական պատասխանի համար Արմանը երկար սպասեցնել չի տվել: Հայաստան այցելելու միտքը ոգևորել է նաև նվագախմբի բելգիացի երաժիշտ-կատարողներին:
Համաձայնությունը գործի վերածած Գյումրու Սև բերդ ամրոցի բեմ բարձրացավ «100 երաժիշտ մեկ բեմում» համատեղ նախագիծը: Ծրագրում՝ Ֆրանց Շուբերտ, Ժորժ Բիզե, Անտոնին Դվորժակ, Կլաուս Բադելտ, Հովարդ Շոր, Խաչատուր Ավետիսյան:
Գյումրիում ծնված, այնուհետև ընտանիքով ՌԴ, հետո էլ Բելգիայում հաստատված Արմանը հայրենիք հյուր է եկել 2018 թվականին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա հուզմունքը չի կարողանում թաքցնել: Ասում է՝ 30 տարի անց վերադարձը անբացատրելի զգացողություններ է արթնացրել, որն անուն ու նկարագրություն չունի: Հայրենիքի ուժն ու էներգիան ուրիշ են:
«10 տարեկանից գնացել եմ: 30 տարի չէի եղել Հայաստանում ու երբ եկա, չգիտեմ՝ ինչ կատարվեց, անբացատրելի է զգացածս: Դրանից հետո պարբերաբար սկսեցի գալ ու տարբեր նախագծեր բերել: Ես սիրում եմ Հայաստանն ու վստահ եմ, որ իմ հայրենիքում ամեն ինչ լավ է լինելու»,- ասում է Արմանը:
Համատեղ համերգ, համատեղ դիրիժորություն: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Երվանդ Վարոսյանը փորձերի ժամանակ հեշտությամբ է հաղթահարել լեզվական բարիերը. խոսել են միջազգային՝ երաժշտության լեզվով:
«Բոլոր երկրներում համաշխարհային դասականները հնչում են նույն կերպ: Եվ այս պարագայում մեզ համար հեշտ էր, իրենք էլ էին պատրաստված, մենք էլ, և մեկ-երկու փորձով հնարավոր եղավ այս ծրագիրը կյանքի կոչել: Մեր լեզուն երաժշտությունն է, թե չէ հայերեն, անգլերեն, կամ այլ լեզվով խոսելը էական չէ»,- ասում է նա:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն այս համերգի ժամանակ իր կազմում ընդգրկել է նաև Գյումրու Մանսուրյան պատանեկան կամերային նվագախմբի երաժիշտներին, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մասնաճյուղի, երաժշտական քոլեջից և Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների կատարողներին:
Երվանդ Վարոսյանն ասում է՝ նպատակը մեկն էր՝ համագործակցություն, փոխշփում երեխաների, օտարազգի իրենց հասակակիցների հետ:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը կարևորում է նման ծրագրերը թե՛ Գյումրու, թե՛ արտերկրի համար:
«Բեմում մեծերի կողին 9-18 տարեկան երեխաներ են: Ծրագրի նպատակն է դասական երաժշտության ասպարեզ բերել երեխային, ցույց տալ, թե այդ ուղին ընտրելով՝ ուր կարող է հասնել, ցույց տալ, թե ուր է տանում իրեն այդ ուղին: Պրոֆեսիոնալի կողքին երբ մանկահասակ երեխան սկսում է նվագել մեծ բեմում, ինքն իր առջևում երևի տեսնում է այդ տեսլականը, թե ինչպիսի բեմեր է նվաճելու»,- ասում է Հովհաննիսյանը:
Իրենց այցով նաև հյուրերն են ոգևորված: Երեխաները զարմացած են, որ կարողացել են հասկանալ ու ընկալել հայերենով իրենց հետ հաղորդակցվող երաժիշտ-ընկերներին, նույնը նաև հայ երեխաներն են բարձրաձայնում:
Բրյուսելից 47 երաժիշտ է եկել Գյումրի: Նրանց հետ նաև ծնողներն ու հարազատներն են, որոնք ոգևորված են և՛ Հայաստան այցելելուց, և՛ նոր ծանոթություններից: Ասում են՝ երբեք չէին մտածել, որ իրենց երեխաները կրող էին նվագել իրական, պատմական բերդում, իրենք էլ նստեին ու վայելելին որպես ունկնդիր:
Արման Սիմոնյանն էլ ավելացնում է՝ թեև գլխավորը միասին նվագելն էր, սակայն իր առաջին ցանկությունը Բրյուսելի իր նվագախմբի երեխաներին Հայաստանը ներկայացնելն էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT