Ճանապարհը ցեխոտ էր, բոբիկ ոտքի հետքեր կային. մանրամասներ ջրանցքում խեղդված 18-ամյա աղջկա դեպքից

12/07/2024 schedule16:04

Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի Ողջի-Հայկավան գյուղերի միջնամասում գտնվող ջրանցքում հայտնաբերվել է 2006 թվականին ծնված Բյուրակն համայնքի բնակիչ աղջկա դի:

Բյուրակնի վարչական ղեկավար Սեյրան Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել:

Ըստ նրա՝ աղջիկը սովորաբար 11:30-ի սահմաններում է արթնացել: Երբ ծնողներն անասնագոմ են գնացել, չեն տեսել, որ նա տանը չէ: Երբ վերադարձել են, նկատել են, որ անկողինը դատարկ է: Որոնել, աղջկան չեն գտել: Զարմանյանները դիմել են հարևաններին ու վարչական ղեկավարին:

Վարչական ղեկավարի խոսքով՝ աղջկա որոնողական աշխատանքներին, իրենցից բացի, մասնակցել են համագյուղացիները, ոստիկանության աշխատակիցներ, կինոլոգներ, ներգրավվել է նաև անօդաչու թռչող սարք:

«Մենք տարածաշրջանի բոլոր հովիվներին էինք նաև տեղյակ պահել, զգուշացրել: Ժամը 5-ի կողմերը (նկատի ունի 17:00) հովիվը զանգեց, թե ոտք է երևում շլյուզների մոտ, գնացինք, էդ երեխեն էր»,- ասում է Սարգսյանը:

Աղջկա դին գտնվել է Ողջի-Հայկավան գյուղերի միջնամասում գտնվող ջրանցքում: Այն Բյուրակնից բավական հեռու է, մեկ ամբողջ գյուղ է բաժանում մինչև Հայկավանը:

Թե ինչպե՞ս է Գրետան հայտնվել ջրում, պաշտոնապես հստակ չէ: Վարչական ղեկավարն իր կարծիքն է ներկայացնում:

«Ես առավոտից մինչև դիակի հայտնաբերումը եղել եմ էդ տարածքներում, բոբիկ ոտքի հետքեր կային: Էդ երեխեն, որ տնից դուրս է եկել, մոտ 2 կմ հեռավորության վրա ճանապարհը ցեխոտ էր, բոթասները հանել է, ոտքով է գնացել: Հետո, իմ կարծիքով, երևի ցանկացել է ոտքերը լվանալ, պատահաբար ջուրն է ընկել, ջուրը քշել-տարել է: Շատ մեծ՝ ժամում 80-100 կմ/ժ արագությամբ է ջուրը հոսում: Ջրի տակ լպրծուն է, հնարավոր չէ կանգնել, ով էլ լիներ, բացառված է, հնարավոր չէ, որ կարողանար կանգնել: Ընկած տեղից ինքը գնացել էր, շլյուզներ կան, 10 կմ ճանապարհ է անցել: Մեծ խողովակների միջով ջրի հոսքը, ճնշումն էնքան ուժեղ է, ու իջնում-բարձրանում են էդ հսկա խողովակները, դրանցով քշել, հասցրել է էդ շլյուզներին»,- պատմում է Սարգսյանը:

Ըստ նրա՝ աղջիկը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, դեղեր օգտագործել: Դպրոցն անցյալ տարի էր ավարտել, մասնակցել վերջին զանգին: Վարչական ղեկավարը փաստում է՝ խելոք, ինքնամփոփ երեխա էր: Մեկ ընկերուհի ուներ Գրետան, մեկ քույր և մեկ եղբայր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9433 դիտում

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին

Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան

Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան

«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների

Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին

Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը