Ջավախքը 60 կտավում՝ հայ և վրացի գեղանկարիչների աչքերով. Նկարիչների միությունում բացվել է հայ-վրացական 3-րդ ցուցահանդեսը

15/07/2024 schedule19:49

Երևանում՝ Նկարիչների միության շենքում, մի քանի օր կարելի է տեսնել ջավախքյան գույներ, բացահայտել տարածաշրջանը իր ողջ հմայքով, կոլորիտով ու տեսարժան վայրերով:

Հուլիսի 14-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-վրացական 3-րդ պլեներ-փառատոնի ցուցահանդեսի պաշտոնական բացումը: 

Ցուցահանդեսում տեղ գտած շուրջ 60 կտավներում հայ և վրացի գեղանկարիչների աչքերով ներկայացված է Ջավախքը:

MyCollages (48).jpg (63 KB) 

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատել է, որ մշակույթը յուրովի և շատ կարևոր կամուրջ է երկու ժողովուրդների բարեկամության և երկու պետությունների հարաբերությունների համար:

«Այդ առումով նմանօրինակ ցանկացած միջոցառում միայն ողջունելի է: ՋԱՀ-ն այս միջոցառման միջոցով կարողացել է երկու ժողովուրդներին հերթական անգամ մերձեցնել, երկու պետություններին ու մշակույթներին կապել, իսկ կապող օղակը այս պարագայում Ջավախքն է: Իրականում ոճի և գունային գամայի առումով շատ նման ենք, դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, թե երկու՝ հայ և վրացի ժողովուրդների կապը որքան խորն է, անգամ կերպարվեստում գույներով այդքան նման ենք»,- ասել է Սմբատյանը:

_H5A7478.jpg (3.87 MB)

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում նշել է՝ որպես գեղանկարիչ ուրախությամբ է համաձայնվել ՋԱՀ-ի տնօրենի՝ Սամվել Մկոյանի առաջարկին՝ մասնակցելու նախագծին. «Երկրորդ տարին է, որ մասնակցում եմ: Ջավախքը շատ տպավորիչ է իր պատմական վայրերով, բնությամբ, գույներով, և իմ աշխատանքների մեջ փորձել եմ արտացոլել այն բոլոր հուզումներն ու ապրումները, որ ունեցել եմ այնտեղ»:

Միաժամանակ Սուրեն Սաֆարյանն ասել է՝ որպես Նկարիչների միության նախագահ՝ շատ է կարևորում այս նախագիծը՝ հայ-վրացական համատեղ պլեներ-փառատոնը:

«Այսպիսի նախագծերով կարողանում ենք ամրապնդել կապը հայ և ջավախահայ նկարիչների մշակութային կյանքում, և ավելի եմ կարևորում, որ նախագծին մասնակցում են նաև վրաց նկարիչներ, որովհետև այսպիսի կամուրջներ ստեղծելով՝ կարողանում ենք ամրապնդել և պահպանել կապը և դարձնել այն շարունակական»,- նկատել է Սաֆարյանը:

_H5A7492.jpg (3.76 MB)

Ցուցահանդեսը, որի բարեգործական վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվելու է Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը, կգործի մինչև հուլիսի 16-ը:

MyCollages (50).jpg (78 KB)

Նշենք, որ հունիսի 21-23-ը Ջավախքում անցկացված պլեներ-փառատոնը կազմակերպել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի նկարիչների միության և Վրաստանի նկարիչների լիգայի հետ համատեղ:

MyCollages (47).jpg (75 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4148 դիտում

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին

Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ