Երևան
12 °C
Առաջին անգամ, երբ ոտք դրեցի թատրոն, մի քիչ շփոթված էի. Գրողների միությունից էի տեղափոխվել:
Տիկին Քնարիկն է՝ Գյումրու տիկնիկային թատրոնի տիկնիկագործ, արտաքին ձևավորողը: Մտովի կյանքի վարագույրը ետ է տանում. հուշերն ու անցած տարիները մեկիկ-մեկիկ վերադառնում են:
Մեծահասակներից դեպի փոքրերի աշխարհ է վերադարձել սիրո կանչով: Անկեղծանում է՝ երեխաներն իր անփոխարինելի ու մեծ սերն են: Դեռ ուսանողական տարիներից է հասկացել այդ մասին, երբ նախադպրոցական բաժնում սովորել, պատրաստվել է դաստիարակ դառնալ:
88-ի աղետը տիկնիկայինի լույսը չմարեց, վարագույրը փակել չկարողացավ
Աշխատանքում ու կյանքում դժվարությունները սկիզբ են առել 88-ի աղետից հետո: Տիկին Քնարիկը հազարավորների նման անտուն է մնացել, տեղափոխվել Երևան, սակայն ամեն օր հասել է Գյումրի. աշխատանքը առաջնային էր:
«Գալիս էի ավտոբուսով, հետո ժամը 4-ին հետ էր գնում, դրանով էլ վերադառնում էի: Այստեղ վիճակը ծանր էր, բառի ուղիղ իմաստով որևէ պայման չկար ո՛չ ստեղծագործելու, ո՛չ աշխատելու, սակայն մեր նկարիչները, ռեժիսորները չլքեցին տիկնիկայինը: Այստեղ աշխատանքը երբեք չդադարեց: Նույնիսկ պահեր են եղել, որ չենք ունեցել քանդակագործ կամ նկարիչ, եթե պետք է եղել, նրանց աշխատանքը մենք էլ ենք արել»,- ասում է նա:
Իր պատրաստած բոլոր տիկնիկներին հավասարաչափ սիրում է, սակայն «Ոսկե ճուտիկի» նկատմամբ մի փոքր հատուկ վերաբերմունք ունի. տիկնիկներն ու ներկայացումը 40 տարի բեմում են, երեխաների սիրելին են:
Տիկին Քնարիկը վստահեցնում է՝ բոլոր ներկայացումները դաստիարակչական են: Ամեն ներկայացում երեխային կարևոր ու նոր ասելիք է փոխանցում, իրենց հատուկ լեզվով ու վստահությամբ այն տեղ հասցնում:
Յուրաքանչյուր ներկայացում իր հետ նոր դժվարություն է բերում
Յուրաքանչյուր ներկայացում, ըստ տիկին Քնարիկի, իր հետ նոր դժվարություն է բերում, բայց երբ սիրում ես գործդ, ոչնչից չես վախենում:
«Տիկնիկը գնում է արվեստանոց, քանդակվում է և գալիս է, որ ստանա իր արտաքին ձևավորումը՝ ձեռքերը, ոտքերը, աչքերը, մազերը: Դա է իմ անելիքը՝ կենդանություն տալ նրան: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: Ամեն ներկայացումից հետո ոգևորվում եմ, երբ տեսնում եմ երեխաների ժպիտները, լսում չդադարող ծափերը, այն էլ հիմա՝ այս դարում, երբ իրենք հազար ու մի այլ ընտրություն ունեն»,- ասում է տիկին Քնարիկը:
Մեծ սենյակում ապրող տիկնիկներից ամեն մեկն իր բնավորությունն ունի, իրար նման չեն, հատկապես հին տիկնիկները խորհրդավոր շունչ ունեն. բոլորն ասես իրական լինեն: Այստեղ մուկը մուկ է, աքլորը՝ աքլոր, և բնավ նման չեն ժամանակակից մուլտհերոսներին, որոնք արտաքին տեքսով շատ հաճախ ոչնչի նման չեն, չեն նույնականացվում ո՛չ մարդու, ո՛չ կենդանու, ո՛չ անգամ որևէ առարկայի հետ:
«Գայլը, ճիշտ է, գայլ է, բայց մենք տարբեր գայլեր ունենք: Գայլ կա՝ բարի է, կա, որ չար է: Պետք է հենց այդ տեքսը ստանաս, որ երեխան միայն հենց տեսքից՝ մինչ խոսքին հասնելը կարողանա դատողություններ անել: Մենք կախարդներ ունենք, որոնց տեսնելիս երեխան ուրախանում է, չեն վախենում»,- նկատում է Քնարիկ Նազարեթյանը:
Նայում, ասում եք՝ տիկնիկ է, էլի, բայց այն դժվարությամբ է կյանք առնում
«Օրինակ՝ մարդիկ նայում, ասում են՝ տիկնիկ է, էլի, բայց դա էդպես չէ: Բավական բարդ է սա, քանի որ երեխաների հետ գործ ունես, իսկ դա ամենադժվարն է: Յուրաքանչյուր տիկնիկ, ըստ դերի, ունի իր բարդությունը: Երբ որ գալիս է պիեսը, կարդում են, բոլորովին այլ է, երբ որ իջնում է բեմ՝ այլ: Էստեղ՝ արհեստանոցում, երբ մեզ թվում է, թե ամեն ինչ նորմալ է, լավ է, բեմում լրիվ այլ բան է դառնում: Հետո երեխաների հետ շատ դժվար է: Նրանք կարող են էնպիսի բան նկատել, որ քո մտքով չի էլ անցել, հատկապես ժամանակակից երեխաները»,- նշում է նա:
Տիկին Քնարիկը վաղուց է իր պատրաստած տիկնիկների թիվը կորցրել: Տարին 4-5 նոր ներկայացում է լինում, ամեն ներկայացում մի քանի տիկնիկ է ունենում: Ասում է՝ էլ ո՞վ կկարողանա թիվ հիշել. «Ամեն ինչ զրոյից է պատրաստվում, երբեք պատրաստի տիկնիկ չենք օգտագործում: Երեխային ինչ հաճույք, որ ինքը խանութում տեսնի տիկնիկը, հետո գա, էստեղ տեսնի: Իհարկե՝ ոչ մի: Մեր թատրոնում ազնվությունն առաջնային է: Ամեն տիկնիկի մեջ ես սիրտս եմ դնում, հոգիս ու մեծ, շատ մեծ սեր»:
Ինչն է 40 տարի պահել Քնարիկին տիկնիկային թատրոնում: Վստահ ասում է՝ սերը աշխատանքի, կյանքի ու երեխաների հանդեպ: Դեռ մի օր չի եղել, որ հոգնի, տրտնջա: Հիվանդ էլ լինի՝ տեղում է: Եղել է ներկայացում, որ 20-28 տիկնիկ է պետք եղել: Տիկին Քնարիկը այս սենյակում հավաքված՝ իր ձեռքի տակով անցածներին բոլորին միանգամից մտաբերել չի կարողանում: Ասում է՝ կարևորը բոլորը հիմա ապահով միջավայրում են, էլ ոչնչանալու, փչանալու վտանգի մեջ չեն:
«Փրկել է մեր տնօրենը մեզ ու նրանց: Էն ժամանակ մենք պահեստ չունեինք, տեղը խոնավ էր, ու շատ հին տիկնիկներ այսօր արդեն չկան: Շատ ափսոս էին, դրանք ժամանակի շունչն էին կրում»,- ասում է տիկին Քնարիկը:
40 տարում տիկնիկագործը շատ դժվարություններ է տեսել ու հաղթահարել: Նկատում է՝ նախկինում նյութեր ու սարքավորումներ ձեռք բերելու խնդիր կար, այսօր Գյումրու տիկնիկայինը չունի այդպիսի հարցեր: Ինչ պետք է՝ տնօրենը շատ արագ կազմակերպում, հասցնում է: Իրեն միայն աշխատել, ստեղծագործելն է մնում:
Տիկնիկագործի հաջողության բանալին ճաշակն է
Տիկին Քնարիկն ամեն օր աշխատանքի է գալիս խնամված, հագուստը, զարդերն ու սանրվածքը համադրած բարձր տրամադրության հետ: Շատերը նրան վայելչագեղ ու ճաշակով համարելու առիթը բաց չեն թողնում: Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է աշխատանքի վրա:
«Այս գործում անչափ կարևոր է ճաշակը: Կարող ես տիկնիկը պատրաստել, տարբեր ձևավորումներ տալ, բայց եթե ճաշակով չանես, դա երեխան չի հավանի, հաստատ: Պետք է և՛ ճաշակ, և՛ հույզ: Ստեղծագործական կյանքում սահմաններ չպետք է լինեն, այն անսահման է, նայած, թե քեզ ո՜ւր կտանեն երևակայությունդ ու միտքդ: Դա շատ բարդ ու գեղեցիկ ճանապարհ է, ճիշտ քայլել ու անցնել է պետք»,- կարծում է նա:
Որն է 73-ամյա Քնարիկի երիտասարդության գաղտնիքը
«Ես սիրում եմ աշխատանքս, հաճույքով եմ անում, դրա համար էլ ջահել եմ մնում»,- կեսկատակ, կեսլուրջ բարձրաձայն ծիծաղում է տիկին Քնարիկը: Ասում է՝ յուրաքանչյուր տիկնիկի հետ նորովի ծնվում է, ապրում. «Եթե չմտնես էդ տիկնիկի մտքի ու բովանդակության, բնավորության ու խառնվածքի, նաև կերպարի մեջ, չես կարողանա ճիշտ դրսևորվել: Ես դա ամեն օր եմ անում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին
Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը
Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան
ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում
14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ
Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան
Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան
Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները
Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին
Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր
Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան
Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել
Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը
Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն
Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն
Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն
Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT