Բանաստեղծն ապրել է 35 տարի, բայց թողել հսկայական ժառանգություն. Գանձայում նշվել է «Տերյանական օր» տոնակատարությունը

22/07/2024 schedule19:47

Բոլորն իրենց «բաժին» Տերյանն ունեն՝ սիրո ու թախիծի, տխրության ու քնքշանքի մասին նրա տողերից ժառանգած: 

Հուլիսի 21-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում տերյանասերներին մեկ հարկի տակ էր հավաքել հայ մեծանուն գրողին՝ Վահան Տերյանին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը: 

Միջոցառման շրջանակներում հյուրերը շրջայց կատարեցին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) վերականգնած Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահում, մասնակցեցին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագին, որին հաջորդեց Նինոծմինդայի քաղաքապետարանի և ՋԱՀ-ի աջակցությամբ կազմակերպած համերգային ծրագիրը։ 

MyCollages (60).jpg (114 KB)

Տոնակատարությանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանից, ինչպես նաև՝ բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Հայաստանից, ՌԴ-ից ու Ֆրանսիայից։ 

MyCollages (58).jpg (73 KB)

Տոնակատարությանը մասնակցում էր նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, որը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ առաջին անգամ է մասնակցում տերյանական օրվան, որն իր համար պատմական է.  

«Վահան Տերյանին նվիրված օրը յուրովի խորհուրդ ունի և ևս մեկ անգամ ցույց է տալիս հայ ժողովրդի վերաբերմունքը և հարգանքը հայոց լեզվին, հայ գրականությանը, քանի որ բոլորս գիտենք, թե Տերյանը հայ գրականության մեջ ինչ ուրույն դեր է ունեցել»,- ասաց նա:

Դեսպանը կարևորեց նմանօրինակ միջոցառումները հայ-վրացական հարաբերությունների զարգացման ու սերտացման համատեքստում:

«Յուրաքանչյուր մշակութային միջոցառում, որն անցկացվում է հայ և վրաց ժողովուրդների միջև, յուրովի կամուրջ է երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար և, իհարկե, Հայաստան-Վրաստան կապերի խորացման, զարգացման և նաև ռազմավարական հարաբերությունների առավել զարգացման համար»,- ասաց դեսպանը:

MyCollages (62).jpg (127 KB)

Սմբատյանը, անդրադառնալով Գանձայում Վահան Տերյանի տան վերականգնմանը, նկատեց. «Ցուցասրահն արդեն վերանորոգվել է, և ուրախ եմ, որ թանգարանային հատվածի շինարարական աշխատանքներն էլ արդեն ընթացքի մեջ են: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է շինարարական աշխատանքներին աջակցում. ինչպես գիտեք, Հայաստան-Վրաստան միջկառավարական տարեկան նիստի հերթական արձանագրության մեջ ևս Տերյանի տուն-թանգարանը արձանագրված է որպես առանձին կետ, և ես կարծում եմ, որ թե՛ ՀՀ ԿԳՄՍ-ն, թե՛ Վրաստանի մշակույթի նախարարությունը նույնպես հնարավորինս կաջակցեն, որպեսզի տուն-թանգարանը շուտ կառուցվի, և այցելուները ինչպես այսօր, այնպես էլ տարվա մնացած օրերին կարողանան այցելել»:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանն էլ ասաց՝ հիմնադրամն իրականացնում Է բազմաթիվ ծրագրեր, հատկապես՝ մշակութային կյանքի զարգացմանն ուղղված, և այդ առումով այս պահին ընթացքի մեջ է 5 ծրագիր. «Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման մասին, քան որ Տերյանն ապրել է ընդամենը 35 տարի, բայց թողել է հսկայական ժառանգություն, իսկ ինչպես ենք մենք այդ ժառանգությունը պահպանելու, եթե չունենանք տուն-թանգարան, ցուցասրահ, որտեղ կներկայացվի նրա անցած ճանապարհը, գործունեությունն ու թողած ժառանգությունը:

MyCollages (61).jpg (68 KB)

Հենց այս պահին էլ ընթանում է Վահան Տերյանի հայրական տան՝ տուն-թանգարանի շինարարական աշխատանքները: Այս ամենի իրականացման համար մեծ դեր են ունեցել բարերարները, որոնք իրենց ներդրումներով աջակցել են ծրագրի կայացմանը»:

MyCollages (59).jpg (68 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4771 դիտում

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին

Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ