Երևան
12 °C
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Իրանում դենգե տենդի հետագա տարածման վտանգը բարձր է գնահատել: Երկրում հունիսի 14-ից հուլիսի 17-ը հիվանդության հայտնաբերված դեպքերի թիվը 2-ից հասել է 12-ի։
Իրանի իշխանությունները հունիսի 14-ին հայտնել են դենգեի իրենց առաջին երկու դեպքերի մասին, արձանագրել են Ժնևում ԱՀԿ կենտրոնակայանում:
«Դենգեի փոխանցումը հաստատվել է Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Լենգում: Հուլիսի 17-ի դրությամբ երկրում դենգեի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12-ի, բոլորն էլ արձանագրվել են նույն վայրում»,- նշել է ԱՀԿ-ն:
Նախկինում ԱՀԿ-ն աշխարհում դենգեի տարածման ռիսկը բարձր էր գնահատել՝ ընդգծելով, որ խոսքը «հանրային առողջությանը սպառնացող գլոբալ սպառնալիքի» մասին է։
«Իրանի համար վտանգը մեծ է նաև երկրում վեկտորի՝ դենգե վիրուսի առկայության, վեկտորի համար բարենպաստ կլիմայական պայմանների և դենգե տենդի շարունակական բռնկումներով և էնդեմիկ տարածքներից դեպի Իրան մարդկանց տեղաշարժի պատճառով»,- հայտարարել է կազմակերպությունը։
ԱՀԿ-ն բացատրել է, որ հիվանդությունը «կարող է լուրջ վնաս հասցնել հանրային առողջությանը»։ Հիվանդության հիմնական փոխանցողներն են Aedes մոծակները, հիմնականում Aedes aegypti տեսակը և ավելի փոքր չափով Aedes albopictus-ը:
Իրանի առողջապահության նախարարությունը «միջոցներ է ձեռնարկել հիվանդանոցների պատրաստվածությունը բարելավելու համար», ԱՀԿ-ն աջակցում է նախարարությանը:
Դենգեն վիրուսային վարակ է, որը գերակշռում է արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Ախտանշաններն են բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխացավը և փորացավը։ Ջերմության հեմոռագիկ տարբերակն ուղեկցվում է ուժեղ ներքին արյունահոսությամբ, որն առաջանում է արյան անոթների փլուզմամբ։
Մոտ 3,8 միլիարդ մարդ այս վիրուսով ապրում է էնդեմիկ երկրներում, որոնց մեծ մասը գտնվում է Ասիայում, Աֆրիկայում և Ամերիկայում: ԱՀԿ-ն նշում է, որ հիվանդացությունը, հավանաբար, կաճի թվով և կտարածվի աշխարհագրորեն կլիմայի փոփոխության և ուրբանիզացիայի պատճառով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵԽԽՎ գերմանացի պատգամավորները տարիներ շարունակ հսկայական կաշառքներ են ստացել Բաքվից. ինչ է պահանջվել նրանցից
ՀՀ-ում 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխող է, ղեկին ծխողների թիվը ևս մեծացել է. որքան է տուգանքը
Ներարկումներ են անում, ցույց տալիս մարմնի մասերը. Կադիրովը կոչ է արել փակել «այլասերող» գեղեցկության սրահները
Տան տանիքում հայտնաբերվել է 63-ամյա տղամարդու դի
Արջուտ գյուղում տրակտոր է հրդեհվել
«Վրացական երազանքի սառեցումը». ինչ ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Շոլցը կրկին դեմ է արտահայտվել գերմանական զենքով ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելուն
Տարածաշրջանի կայունության ուղին անցնում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Գյուլեր
Ներմուծողից՝ արտադրող ու արտահանող. հաջողված բիզնեսի օրինակ պետական աջակցությամբ. տեսանյութ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա
Որոնք են 2025 թվականի գույներն ու տարին խորհրդանշող կենդանին․ ինչ սովորույթներ են եղել հնում Ամանորին
Լյուքսեմբուրգում վնասվածք ստանալուց հետո Փելոսին վիրահատության է ենթարկվել
Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Բորդյուժան բացատրել է, թե ինչու Ուկրաինան երբեք չի հրավիրվել ՀԱՊԿ
Երևանում ու մարզերում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում. ցրտելու է ևս մի քանի աստիճանով
Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Արագածոտնի մարզում. պետությունը սատար է կանգնում. տեսանյութ
Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված նախատոնական ընթրիքին
Խոշոր հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Կբացվեն Ազգային ժողովի այգու դռները
Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հրդեհ՝ Սարահարթ գյուղում
Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 100-ից ավել դեպք
Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ
Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը. ցույցերը չեն հանդարտվում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել
Ծանրամարտի ԱԱ․ հարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը
Փակ և դժվարանցանելի հատվածներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ
Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա․ Ժաննա Անդրեասյան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք
Ես դեռ փարիզցի եմ, բայց միայն որպես երկրպագու. Մբապեն՝ ՊՍԺ-ի մասին
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի. տեսանյութ
Արաբական ութ երկրի ԱԳ նախարարները կոչ են արել Սիրիայի տարածքում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
Վիեննայում ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրենը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ի հետ համագործակցության զարգացմանը
Կապանի օդանավակայանի մոտ մարդատար և բեռնատար մեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT