Երևան
12 °C
Մարտի 22-23-ը Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի հովանու ներքո կայացել է Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը արգելքների հաղթահարում մրցաձևում։
Հայաստանի ձիասպորտի երեք ակումբներից 10-ից ավելի մարզիկներ և տարբեր նժույգներ մասնակցություն են ունեցել երկու մրցաձևերում․ մասնակցել են Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ», «Արա և Այծեմնիկ» ակումբներից։ Մրցութային երկու օրերին մարզիկները հանդես են եկել նաև սիրողական դասում։
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի համակարգող Աստղիկ Նահապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատել է՝ արգելքների հաղթահարում մրցաձևում ակումբների և մարզիկների ներգրավվածությունը մեծ է ՝ պայմանավորված առկա ռեսուրսներով և ենթակառուցվածքներով։
«Նման միջոցառումների անցկացումն ունի մարզաձևի շարունակական մասսայականացման նպատակ։ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գործունեության ողջ ընթացքում առաջնահերթություններից են մոտիվացված մարզիկները և այս սպորտաձևի ու մշակույթի զարգացումն ու հանրայնացումը/ մասսայականացումը։ Հավելեմ, որ բոլոր մրցումների մուտքն ազատ է ։
Ինչ վերաբերում է Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի խաղարկությանը, այն անցկացվում է 22 տարի շարունակ»,- ասել է նա։
Մրցանակային ֆոնդն այս անգամ կազմել է կես միլիոն դրամ, հայտնել է Նահապետյանը։ Այն բաժանվել է երեք մրցույթային կատեգորիաների միջև․ մի մասը հատկացվել է գավաթի սիրողական կատեգորիայում հաղթող ճանաչված մարզիկներին, մյուս մասը՝ ՀՀ ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի խաղարկության և Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի հաղթողներին։ Մրցանակային պարգևներից բացի, եղել է նաև կարևոր փոխանցիկ հուշագավաթի տրամադրում այն մարզիկին, որն առաջին տեղն է զբաղեցրել Հ․ Հայրապետյանի փոխանցիկ հուշագավաթի շրջանակում։
Մրցույթի հաղթողները որոշվել են՝ ըստ երկու օրերին մարզիկների ստացած միավորների ընդհանուր հաշվարկի։
Մարզիկները վստահել են իրենց նժույգին, նժույգներն էլ՝ իրենց մարզիկներին։ Համատեղ վստահության շնորհիվ «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը միանգամից մի քանի մրցանակի հաղթող է ճանաչվել։ Վերջինիս ձին՝ «Լոգիկա» անունով, ևս արժանացել է մրցանակների։
Այսպիսով՝ Հ. Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթը նվաճել և առաջին, երկրորդ ու երրորդ հորիզոնականները զբաղեցրել է «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը։ ՀՁՖ գավաթի մրցույթի երկրորդ և երրորդ հորիզոնականում ևս հայտնվել է Սուքիասյանը։
Նա մեզ հետ զրույցում ընդծել է․ «Շատ հաջող անցավ մրցաշարը, մեծ զարգացում կա, ձիերը նույնպես շատ լավ պատրաստ էին։ Այս տեմպերով կարելի է միջազգային լուրջ արենաների մասին մտածել։ Մարզիկի համար սա մեծ փորձ էր»։
ՀՁՖ գավաթը նվաճել է նաև Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Դավիթ Խալաթյանը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
ՀՁՖ Գավաթի սիրողական դասում հաղթել են Դավիթ Խալաթյանը՝ առաջին հորիզոնական, Քսենյա Զապատրինա՝ «Արա և Այծեմնիկ» ակումբ՝ երկրորդ հորիզոնական, Եկատերինա Նուժդինան՝ Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոն՝ երրորդ հորիզոնական:
Սևանում մեքենաներ են բախվել. «Նիսսան տիիդա»-ն շրջվել, հարվածել է հաստաբուն ծառին և պատին, վիրավորներ կան
Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տուն
Հիմալայներում ձնածածկույթի ռեկորդային նվազում է արձանագրվել. ինչ է սպառնում 2 միլիարդ մարդու
Ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից. Պոլիևղ
Կալկաթայի եկեղեցում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել
«Կիա»-ի հետ բախումից հետո «Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած հետիոտնի, կոտրել լուսակիրը. կա վիրավոր
Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփը ուղերձ է հղել
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել. տեսանյութ
Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն
Ստամբուլի արտադրամասերից մեկում պայթյուն է եղել
Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ
Ցեղասպանության ոգեկոչումը նաև հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և անվտանգ. Լուազո
Սևան-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. հարգանքի տուրք է մատուցվել
Ազգային պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև զգոն լինել. Հունաստանի նախագահ
Այս օրը հիշեցում է․ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարար
Թեհրանում ՀՅԴ-ականները պսակից պոկել են Հայաստանի Հանրապետություն բառերը. գենում մի բան խախտված է. Սաֆարյան
Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել
Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը
«ՈԻԱԶ»-ն արգելափակվել է Պաղջուր գետում
Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան
Թալանել են բժշկական համալսարանի դասախոսի մեքենան. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. թուրք կուսակցապետ
Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին
Տորոնտոյի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել
Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն
Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա. ի՞նչ է պարզվել
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով
Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն ՀՀ անկախության ու պետականության. Դավիթ Առուշանյան
Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել
Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան
Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին
Անդրեասյանը և Նիդերլանդների կրթության նախարարը դիտել են Հայոց ցեղասպանության մասին նոր ցուցադրությունը
Վարչապետն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը քննարկել են իրականացվող ծրագրերը
Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը
Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպանnւթյnւնը. դեսպան Էնդրյու Թըրներ
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT