Երևան
12 °C
Օրերս ՆԳ նախարարության կրթահամալիրում համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
Ողջունելով վերապատրաստման մասնակիցներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ստացած գիտելիքներն արդյունավետ կիրառել գործնականում։ Նա նշել է համայնքային ոստիկանության կառուցվածքի և ֆունկցիոնալի ամբողջական վերանայման ընթացիկ աշխատանքների մասին, որի հիման վրա տարածքներում համայնքային բոլոր ոստիկանները լինելու են բազմաֆունկցիոնալ և զբաղվելու են նաև ընտանեկան բռնության կանխարգելմամբ
Փոխնախարարը հորդորել է առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը, որի արդյունքներով ծառայողների հետ համատեղ պետք է գծագրվի հաջորդ փուլի վերապատրաստման օրակարգը:
Անդրադառնալով ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համատեղ նախաձեռնության շրջանակում մշակված «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արձագանքման կանոննների» ուղենիշային ձեռնարկին՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ այն համայնքային ծառայողներին կօգնի ընտանեկան բռնության դեմ պայքարի բազային հենք ձևավորելու և հետագայում աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու գործում։
Ծովինար Հարությունյանն ընդգծել է վերապատրաստման գործընթացում փորձագիտական ներուժի կարևորությունը՝ նշելով համայնքային ոստիկանների հետ դասընթացավարների ակտիվ աշխատանքի, ինչպես նաև դասընթացի վերաբերյալ առաջարկություններ ընդունելու պատրաստակամության մասին։
Երկամսյա վերապատրաստման շրջափուլի ընթացքում դասընթացին մասնակցում է մայրաքաղաքի և մարզերի 1800 համայնքային ոստիկան, ինչն աննախադեպ է:
Վերապատրաստումներն անցկացնում են իրավաբան փորձագետներ և պետության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող աջակցման կենտրոնների մասնագետներ։
«Դասընթացից առաջ ունենք նախագնահատման թեստեր, որոնք լրացվում են մասնակիցների կողմից, ունենք նաև նմանատիպ թեստեր, որոնք հետգնահատման են արդեն և դասընթացի ավարտին են կազմվում: Սա շատ լավ գործիք է, վարժություն, հնարավորություն՝ բոլորիս համար, որպեսզի կարողանանք արձանագրել, թե ինչ առաջընթաց են գրանցել դասընթացի ընթացքում և ինչ արդյունավետություն է ապահովելու դասընթացը»,- նշել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի համակարգող Թագուհի Հարությունյանը:
Դասընթացի նպատակն է համայնքային ոստիկաններին ներկայացնել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի դրույթները, ինչպես նաև զարգացնել բռնության դեպքերին արձագանքելու և կանխարգելելու կարողությունները:
«Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխարգելելու, դրանց արձագանքելու, ուղղորդելու մեխանիզմներն ու առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացը մեկնարկել է հուլիսի 1-ից։
Այն իրականացվում է Ներքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատվիրակված ծառայություն մատուցող աջակցման կենտրոնների հետ համագործակցությամբ։
Հուլիս–օգոստոս ամիսներին իրականացվելու է 70 հանդիպում, որից 20-ը՝ մայրաքաղաքում, մյուսները՝ մարզերում։
Նմանօրինակ վերապատրաստումները շարունակական են։ Վերապատրաստումների 2-րդ փուլի մեկնարկը նախատեսվում է այս փուլի ավարտից կարճ ժամանակ անց՝ նպատակ ունենալով թիրախավորել ավելի նեղ մասնագիտական թեմաներ:
Ռուսական ստվերը տեսնելու թեման փակեք, մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ
Օդում կախված լուրերով՝ թեկնածուները վերջում ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին. Ալխաս Ղազարյան. տեսանյութ
Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ
Էրդողանը ձգտում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում. թուրք վերլուծաբան
Սյունիքը կուժեղացվի. ինչ ազդակներ են հղում Ֆրանսիան և Իրանը Հայաստանին. տեսանյութ
Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է. Իրանի ԱԳ նախարար
ՄԻՊ-ը Ժնևում անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին անհապաղ ազատելու կարևորությանը
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ ունի
Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել
ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն
Մարտի 24-ին վրաերթի հետևանքով մահացած տղայի հայրը 1 օր անց նույն վայրում վրաերթի է ենթարկվել
Վերահաստատվել է խաղաղության և կայունության պահպանման հրամայականը. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Մեկը կազինոյում էր, մյուսը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, թալանել են Գյումրին. Ալեքսանյան
Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ
Խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ. Կոնջորյան
ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը. նախաբանը Արարատ Միրզոյանն է գրել
Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա, ոչ մի կառույց զեկույց կամ տվյալ չունի. Սիմոնյան
Իրանի հետ փոխադարձ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար. Ալեն Սիմոնյանը՝ Արաղչիին
ԲՏԱ նախարարն ընդունել է Grid Dynamics-ի ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը
Խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառելու կարիք չկա․ Ալեն Սիմոնյան
Սիրելի գյումրեցիներ, անտարբեր չմնաք, մեր երեխեքի ապագայի համար է, մեր քաղաքը լինելու է ամենալավը. Մինասյան
ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի իրագործմանը. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Դեմ ենք ցանկացած ռազմական քայլով տարաձայնությունները տարածաշրջանում լուծելուն. Աբբաս Արաղչի
«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկեց «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագիրը. տեսանյութ
Դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Արաղչին՝ միջուկային ծրագրի հարցով գործարքի մասին
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն պաշտոնական Բաքվից չենք լսել. ՀՀ ԱԳ նախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի ընթացքը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. առանձին հատվածներում ուժգին քամի կլինի
Երկու երկրներին խրախուսում ենք հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը. Իրանի ԱԳ նախարար
Խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները զարգացնելու համար. Արաղչի
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 25-ին
Ուրախ էի ներկա լինել ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի խորհրդի ընտրությանը, պատրաստ եմ աշխատել նոր թիմի հետ. դեսպան
Որդին տնից գողացել է մոր զարդերն ու մեքենայի վաճառքից ստացված գումարը, խաղադրույքներ կատարել ու պարտվել
Թուրքիայի ակցիաների ժամանակ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 41 մարդ
Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում կա, հուսով ենք՝ խաղաղության համաձայնագրով խաղաղություն կգա. Արաղչի
Երկար տարիներ ՀՀԿ-ն հանդուրժում էր Քոչարյանին աջակցող վարձու, կնոպկայով խոսողների հարձակումները. Մամիջանյան
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բացվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT