Երևան
12 °C
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել է 14 հազար 332 դիմորդ։ Ուսումնական հաստատություններում հատկացված տեղերի քանակը եղել է 16 հազար 38, որից անվճարը է եղել 2 հազար 117-ը, վճարովի՝ 13 հազար 921-ը։
Համալսարաններում թափուր է մնացել ավելի քան 6 հազար 300 վճարովի և 271 պետական պատվերով տեղ։ Թիվը, ըստ մասնագետների, մտահոգիչ է, իսկ խնդիրը տարին տարվա վրա շարունակում է արդիական մնալ․ հայաստանյան բուհերում դիմորդների պակաս կա։
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի դիմորդները հնարավորություն են ունեցել քննություն հանձնել մի քանի անգամ, ընտրել են այն քննության գնահատականը, որի արդյունքը բարձր է եղել:
«Այստեղ արտառոց ոչինչ չկա, ունեցել ենք տարիներ, երբ առաջարկվող տեղերի քանակն ավելին է եղել, քան շրջանավարտներինը, ոչ թե դիմորդներինը։ Եվ ասեմ՝ որևէ ողբերգություն չկա, բուհը լիցենզիայով սահմանված տեղեր ունի և դրանց համար հայտարարություն է տալիս։ Կգան, չեն գա՝ բուհի գործը չէ»,- նկատել է նա:
Վերջինիս խոսքով՝ այս տարի ամենաշատ մրցակցությունը եղել է ստոմատոլոգիա բաժնում, որին հաջորդում է հանրային քաղաքականություն և կառավարում բաժինը, այնուհետև՝ իրավագիտությունը։ ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապեր բաժնում ևս եղել է բավական մրցակցություն. մեկ տեղի համար՝ 2 դիմորդ։ Տարիներ շարունակ մեծ պահանջարկ ունեցող տնտեսագիտություն, ֆինանսներ բաժիններն առաջին տասնյակում այս անգամ չկան։
Դեռ չեն համալրվել այն մասնագիտությունների գծով տեղերը, որտեղ արական սեռի համար պետությունը տարկետման հնարավորություն է տվել։ Օրինակ՝ քիմիայի գծով ընդունվել է 9 հոգի, նույնիսկ անվճար տեղերը չեն համալրվել։ Ե՛վ Ագրարային, և՛ Մանկավարժական համալսարաններում տարեցտարի դիմորդների թիվը պակասում է։ Ագրարային համալսարանը մարզի բուհից ավելի քիչ դիմորդ ունի։ Ըստ Կարո Նասիբյանի՝ պատճառներից մեկն այն է, որ որոշ մասնագիտություններ շուկայում պահանջված չեն։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ նկատում է՝ նախորդ տարվա համեմատ բուհերում դիմորդների թվի այսպիսի պակաս ցույց տվող թվերը շարունակում են մնալ նույնը։ Ամեն տարի առաջին դասարան է ընդունվում 40 հազար աշակերտ, սակայն դրանից միայն 14 հազարն է դառնում դիմորդ, այսինքն՝ շրջանավարտների շատ քիչ տոկոսն է միջնակարգ կամ ավագ կրթությունից հետո դառնում ուսանող։
Ըստ նրա՝ եղել է ուսումնական տարի, երբ դիմորդների թիվը 21 հազար է կազմել, բայց աստիճանաբար նվազումը գրանցվել է մի քանի պատճառներով։
«Երբ մեզ մոտ ուսումը դարձավ 12-ամյա, վիճակագրությունը ցույց տվեց, որ այդ տարիներից սկսած՝ մենք դիմորդների նվազում ունեցանք։ Առաջին 12-րդ դասարանցիները 2018 թվականին ավարտեցին ու մինչև ավարտելն էլ սկսեցին աշխատել տարբեր ոլորտներում։ Գումար վաստակելուն պես բարձրագույն կրթությունն արդեն քիչ գրավիչ է դառնում երեխաների համար։ Բացի դրանից, դպրոցական կրթության տևողության երկարացումն ու աշակերտների վաղաժամ մուտքը աշխատաշուկա հանգեցրեց դիմորդների նվազմանը։ Երեխաները սուպերմարկետներում վաստակում են 100-150 հազար ու մտածում են՝ բուհ ընդունվելուց ու ավարտելուց հետո էլ գուցե ընտրած մասնագիտությամբ նույնքան, կամ ավելի քիչ վաստակեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Հաջորդ պատճառը, Խաչատրյանի խոսքով, կապված է տարկետման հետ․ «Որոշ համալսարաններից տարկետման հնարավորությունը հանվեց։ Եթե առաջ բոլոր տղաները բուհ էին ընդունվում ու չորս տարի տարկետում ստանում, վիճակագրությունը ցույց էր տալիս, որ աղջիկ ու տղա դիմորդների թիվը հավասար է՝ 50-50 տարբերություն էր, հիմա դիմորդների թվի 60 տոկոսը աղջիկներ են, տղաները նախընտրում են գնալ բանակ, որովհետև տարկետում չկա»։
Կրթության փորձագետը մատնանշում է մեկ այլ պատճառ ևս․ գնաճը, որի հետևանքով Երևանում ուսանող լինելը թանկ է արժենում։ Երեխային մարզից մայրաքաղաքում ուսման տալու համար ընտանիքից գուցե պահանջվի 300 հազար և ավելի գումար։ Այս ամենից բացի, շատ շրջանավարտներ ցանկություն են ունենում դիմել Հայաստանում գործող ամերիկյան, ֆրանսիական և ռուսական համալսարաններ, պարզաբանում է զրուցակիցը։ Շատ է նաև արտերկրում սովորողների թիվը, դրան գումարվում է այն մասնագիտություններով աշխատող երիտասարդների թիվը, որոնց համար բարձրագույն կրթություն չի պահանջվում։
Ինչ վերաբերում է ԳԹԿ այն տվյալներին, որ 444 դիմորդ, հանձնելով միասնական քննությունները, չի հայտագրել բուհն ու մասնագիտությունը, կրթության փորձագետը նկատում է՝ սա կարող է կապված լինել հետևյալի հետ․ երեխան դիմել է մի քանի բուհ, գուցե՝ նաև արտերկիր ու ապահովության համար միասնական քննության է մասնակցել նաև Հայաստանում։ Ուստի գուցե վերջիններիս հաջողվել է ընդունվել իրենց նախընտրած ուսումնական հաստատությունը, այդ պատճառով հայաստանյան բուհերի միջև ընտրություն չեն կատարել։
Սերոբ Խաչատրյանը մանրամասնում է, որ այժմ, այսպես ասած, «ծանր» վիճակում են քիմիա և աշխարհագրություն առարկանները, տխուր պատկեր է նաև ագրարային առարկաների մասով, որտեղ դիմորդներ կա՛մ չկան, կա՛մ ընդունվածները քիչ թիվ են կազմում։ Միևնույն ժամանակ բանախոսը փաստում է՝ վերջին տարիների ընթացքում հայաստանյան հասարակության մեջ վերացել է այն մոտեցումը, երբ բուհ չընդունվելը համարվում էր ամոթ։ Ըստ նրա՝ այժմ երիտասարդները գնում են գումար վաստակելու ճանապարհով։
Այնուամենայնիվ, ըստ զրուցակցի, այն փուլը, որով հուլիսի 26-ից «Dimord.am» կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները, կարող է փոքր-ինչ բարելավել թափուր մնացած տեղերի քանակը․ դուրս մնացած դիմորդները կընդունվեն այլ մասնագիտությամբ: Սակայն, եթե երեխան, օրինակ, ցանկանում է անպայման ընդունվել իրավագիտության ֆակուլտետ, ապա նա կդիմի հեռակա, կամ կընդունվի մյուս տարի։
Դիմորդների ընդունելության առկա պատկերը, կրթության փորձագետի խոսքով, գալիք տարի էլ որևէ դրական փոփոխության չի ենթարկվի, քանի որ մեկ տարում կտրուկ շրջադարձի հասնել հնարավոր չէ։
Մերի Խաչատրյան
Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին
ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները
Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ
Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է
Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին
Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը
Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար
200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան
Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում
Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում
Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը
Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին
Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար
«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը
Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար
Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան
Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան
Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը
COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան
Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող
Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար
Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ
Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը
Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել
«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին
Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան
Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին
© 2024 Հայկական ժամանակ