Եթե Ալիևն ուզում է, որ մեր պատվիրակությունը գնա Բաքու, պետք է փաստաթուղթ ստորագրվի. Ստեփանյանը մանրամասնել է՝ ինչպիսի

23/07/2024 schedule22:00

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն այն համոզմանն է, որ միջոց չի մնացել, որին Հայաստանը չի դիմել՝ ցույց տալու համար հավատարմությունը խաղաղության գործընթացին:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկության վերահաստատմանը:

«Հերթական անգամ Ադրբեջանը փորձում է ստեղծել իրավիճակ, տեղեկատվական ֆոն, որը թույլ կտա իրեն հարկ եղած դեպքում հարձակում գործել Հայաստանի վրա.  կրակոցներ, էսկալացիայի վտանգ, սպանություններ, և հերթական անգամ ՀՀ ղեկավարությունը քայլ է անում, որով այդ տարբերակը փորձում է բացառել»,- ասում է նա:

Ըստ Ստեփանյանի՝ Ադրբեջանին պետք չէ խաղաղություն, խաղաղությունը պետք է Հայաստանին և Արևմուտքին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին, որն ունի իր շահերն այս տարածաշրջանում, և որոնք կարող են իրականություն դառնալ միայն խաղաղության դեպքում:

«Բանակցություններն արդեն 3 տարի է՝ ընթանում են, և 3 տարի Ադրբեջանի պահվածքն ու գործելաոճը չի փոխվել: Ի՞նչ է տեղի ունենում. տեղի է ունենում հետևյալը. Ադրբեջանն այդ խաղաղության մեջ շահագրգռված չէ, նրան պետք է շարունակել ձգձգել, նոր ուլտիմատումներ ներկայացնել, Ալիևին անձամբ պետք է հային ներկայացնել որպես թշնամի, քանի որ դա իր ռեժիմի համար կենսական նշանակություն ունեցող ֆակտոր է: Նա արտահերթ ընտրություններ է անում, գնում է Չինաստանի հետ հարաբերությունների ստեղծման, ՌԴ- միջոցով է փորձում ինչ-որ գործողություններ անել»,- ասում է նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ շահագրգռված Հարավային Կովկասում խաղաղությամբ՝ վերջինս ասում է՝ ոչ միայն աշխարհաքաղաքական շահերից ելնելով, այլ նաև ներքաղաքական. «Գիտենք, որ նոյեմբերի 5-ին ընտրություններ են լինելու, և նրանք փորձում են սա ներկայացնել որպես Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական վեկտորի տարածաշրջանային հաղթանակ: Կարծում եմ՝ մինչև նոյեմբերի 5-ը դա նրանց չի հաջողվի, քիչ ժամանակ է մնացել, Ալիևը հաստատ էլի կձգձգի»:

Խոսելով նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանում կայանալիք COP 29-ը համաժողովին ՀՀ իշխանությունների մասնակցել-չմասնակցելու մասին՝ Ստեփանյանն ասում է, որ Հայաստանի ներկայությունը նրանց պետք է, որ ցույց տան, թե ՀՀ-ի հետ ամեն ինչ նորմալ է:

«Կարծում եմ՝ պետք է նախապայմաններ առաջարկենք Ադրբեջանին. եթե նրանք ուզում են, որ մեր պատվիրակությունը գնա Բաքու՝ COP 29-ին, ապա Բաքվում պետք է ստորագրվի ինչ-որ փաստաթուղթ առնվազն, եթե ոչ Խաղաղության պայմանագիր, ապա՝ ճանապարհային քարտեզ, որտեղ լինելու է միայն ու միայն խաղաղություն բառը՝ առանց նախապայմանների, առանց «Զանգեզուրի», առանց «Արևմտյան Ադրբեջանի», առանց արցախահայերի մասին հիշատակման, որտեղ կողմերը պատրաստակամություն կհայտնեն և կդնեն իրենց ստորագրությունները՝ լուծելու այս խնդիրը բացառապես խաղաղ ձևով: Եթե Ադրբեջանը դրան պատրաստ է, կարծում եմ՝ մենք կարող ենք գնալ Բաքու: Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է, որ մենք գնանք Բաքու, Ալիևն այնտեղ ելույթ ունենա և ասի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան», մեզ այդպիսի COP 29-ը պետք չէ: Սա այն դեպքն է, երբ նախապայման դնողը մենք ենք լինելու»,- նշում է նա:

Տպել
3088 դիտում

Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին

ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները

Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ

Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է

Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է

Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)

Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին

Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը

Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար

200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան

Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում

Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)

Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում

Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը

Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել

Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար

«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը

Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար

Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում

ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան

Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը

COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան

Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող

Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար

Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ

Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը

Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել

«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ

Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին

Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ

Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան

Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին