Երևան
12 °C
«Սերունդը ճիշտ է դաստիարակվում, երբ նրան տալիս ես հայ լինելու ազգային հպարտությունը, արթնացնում ես այն գիտակցումը, որ սեփական լեզուն, պատմությունն ու մշակույթը սովորելը իրավունք ու պարտականություն է՝ նախ անձդ լավ ճանաչելու համար: Եվ հետևաբար, սովորելը դառնում է ցանկություն, ոչ թե ստիպված պարտականություն»:
Նազելի Աբայանն է՝ սփյուռքահայ ուսուցչուհի, որը դասավանդում է Բեյրութի (Լիբանան) Մխիթարյան վարժարանում: Արդեն հինգ տարի վարժարանի 6-ից 12-րդ դասարանի աշակերտների համար նա դասավանդում է հայոց լեզու, գրականություն, պատմություն ու մշակույթ՝ սփյուռքահայ երեխաներին ճանաչելի դարձնելով ազգային արժեքները:
Նազելի Աբայանը մասնագիտությամբ լրագրող է և երկար տարիներ աշխատել է «Ռադիո Սևանում»:
Հարցին, թե ինչպես և ինչու է որոշել ուսուցչուհի դառնալ, պատասխանում է. «Գիտելիքով և փորձառությամբ պատրաստ էի ուսուցիչ լինել և որոշեցի ընդգրկվել Մխիթարյան վարժարանի գործունեության մեջ»:
Բեյրութի (Լիբանան) Մխիթարյան վարժարանն ամենօրյա է. այնտեղ սովորում են 200-ից ավելի աշակերտներ: Ըստ ուսուցչուհու՝ մեծագույն խնդիրը արևմտահայերենով հասանելի առցանց աղբյուրների սակավությունն է: Վարժարանն ակտիվ գործունեություն է ծավալում, և հաճախ են հյուրեր այցելում Հայաստանից: Վերջին մասնագետները եղել են Հայաստանից ժամանած դարբինը, գորգագործը, որոնք երեխաներին ցույց են տվել իրենց արհեստների առանձնահատկությունները, աշխատանքային նրբությունները:
Վարժարանի աշակերտներից բոլորը չէ, որ հայեր են. հայերենով, հայոց պատմությամբ հետաքրքրված են նաև օտարները, որը ոգևորում է Նազելի Աբայանին:
«Մխիթարյան վարժարանի վարկանիշը, ծանոթ հայերի շրջանակը «դրդում» են այլազգիներին սովորել հայերեն, հետաքրքրվել հայոց պատմությամբ: Մենք էլ ջանում ենք այնպես դասավանդել, որ հայերեն սովորելը հավելյալ բեռ չընկալվի նրանց համար, այլ դառնա հետաքրքրական ընթացք: Հատկապես տոնական օրերին լավ ավանդույթ ունենք տարբեր մեթոդներով և տեսանկյուններից ներկայացնելու մեր պատմությունը, ինչը հաճելի ակտիվություն է առաջ բերում նաև օտարների շրջանում»,- պատմում է ուսուցչուհին:
Ներկայացնելով վարժարանում իրենց գործունեության հետաքրքիր մանրամասները՝ նա պատմում է, որ ունեն հատուկ դասընթաց, որում համադրում են տեղեկատվական տեխնոլոգիաները, Մխիթար Սեբաստացու կենսագրությունը և պատմությունը:
«Google map-ի միջոցով ցույց ենք տալիս Մխիթար Սեբաստացու անցած ճանապարհն ու կենսագրությունը՝ որտեղ է ապրել, ուր է գնացել, ինչ ճամփաներով է անցել, ինչպես է ընտելացել նոր միջավայրին, ինչ գործունեություն է ծավալել և պատմական ինչ ժամանակաշրջանում է ապրել ու աշխատել: Ուսուցիչը պետք է քայլի ժամանակակից պահանջների համապատասխան, որպեսզի նորարարությունից հետ չմնա և, ըստ այդմ, նյութը հետաքրքրական դարձնի նաև երեխաների համար»,- ասում է Մխիթարյան վարժարանի ուսուցչուհին:
Ըստ նրա՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ վարժարանում երեխաները նաև հայերեն գրաշարություն են սովորում, ուսումնասիրում արևելահայերենի և արևմտահայերենի համեմատությունը:
Անդրադառնալով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը՝ Նազելի Աբայանն ասում է, որ առաջին անգամ է մասնակցում ծրագրին: Հետաքրքրական է համարում, որ յուրաքանչյուր ուսուցիչ հնարավորություն ունի՝ ըստ իր տարածաշրջանի ներկայացնելու դպրոցի կարիքը: Ըստ ուսուցչուհու՝ բոլորի համար առանցքային է դասավանդման համար ապահովել հասկանալի բառապաշար, մանկավարժական մոտեցում, աղբյուրների այլազանություն:
Վերապատրաստման ծրագրում ուսուցչուհին հատկապես հետաքրքրական է համարում պատմության և գրականության համադրումը, թանգարանային ուսուցման մեթոդը և այլն:
«Հագեցած և բովանդակային դասընթացներից հետո մեզ մնում է առավել նվիրումով և նախանձախնդրորեն ծառայել մեր առաքելությանը, երեխային փոխանցել ազգային շունչը՝ որպես հայ մեծանալու անհրաժեշտություն: Առաքելությունս նախ հայերենը սիրցնելն է, ետքը՝ սորվեցնելը: Երբ աշակերտը սիրի այն, ինքնաբերաբար կշարունակի այդ ուղին»,- եզրափակել է խոսքը Նազելի Աբայանը և ուսուցիչներին, որոնք, ըստ նրա, անշահախնդիր մանկավարժներ են և իրենց տրված պարտականությունից ավելին են անում, մաղթել է նոր գիտելիքով հարստացած վերադառնալ իրենց դպրոցներ և անխափան շարունակել նվիրյալ աշխատանքը:
Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին
ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները
Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ
Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է
Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին
Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը
Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար
200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան
Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում
Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում
Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը
Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին
Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար
«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը
Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար
Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան
Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան
Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը
COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան
Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող
Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար
Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ
Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը
Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել
«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին
Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան
Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին
© 2024 Հայկական ժամանակ