Քննիչ հանձնաժողովով ապացուցում են կանխավարկածը՝ ընդդիմությունն ուզում էր հունիսի 12-ին նոր Մարտի 1 ստանալ. Ալեքսանյան

23/07/2024 schedule23:07

Եվս մեկ անգամ ապացուցվում է այն կանխավարկածը, որ ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որ հունիսի 12-ին նոր «Մարտի 1» ստանար և մեր ձեռքերին արյուն քսեր:

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով ընդդիմության՝ հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու մտադրությունը:

«Հենց դրանով էր պայմանավորված, որ ամեն ինչ արեցին, որ բախումը տեղի ունենա, Գալստանյանը խնդրում էր ոստիկաններին հանել սաղավարտները, ասում էր՝ ձեզ ոչինչ չի լինի: Ասելուց ընդամենը 20-30 րոպե հետո ոստիկանների գլխին սկսեցին քարեր նետել: Այդ ամեն ինչը նպատակ ուներ ստանալ դրամատիկ պատկեր, կուզենային, որ զոհեր լինեին, հնարավորինս շատ արյուն թափվեր, սակայն դա տեղի չունեցավ:

Դա իրենց պլանի հաջորդ քայլը պետք է լիներ, որ զոհեր լինեին, հետո քննիչ հանձնաժողով: Մաքսիմալ «Մարտի 1»-ի էֆեկտ էին, էլի, փորձում ստանալ, բայց քանի որ իրենց պլանը իրենց նման ապիկար էր ու չհաջողվեց որպես էդպիսին, էդ քննիչ հանձնաժողովը մեծ հաշվով առնվազն լրջություն չեմ կարծում, որ ստանա:

Փաստացի ցույցի ժամանակ չեն ստացել իրենց երազած «Մարտի 1»-ի էֆեկտը, բայց հիմա փորձում են ամեն դեպքում հետագա քայլերն անել էնպես, կարծես թե ստացել են: Ո՛չ, իրենց չի հաջողվել Հայաստանի Հանրապետության կենտրոնում քաղաքացիների արյուն թափել»,- ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ, իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:

Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ:

Գործողությունների հետևանքով տուժել էին թե՛ ցուցարարներ, թե՛ ոստիկաններ:

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները պահանջելու են հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել: Այս մասին հայտարարել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ՎԱզգեն Գալստանյանի հրավիրած հավաքի ժամանակ։

Տպել
1302 դիտում

Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին

ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները

Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ

Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է

Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է

Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)

Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին

Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը

Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար

200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան

Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում

Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)

Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում

Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը

Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել

Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար

«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը

Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար

Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում

ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան

Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը

COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան

Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող

Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար

Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ

Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը

Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել

«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ

Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին

Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ

Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան

Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին