Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները Երևանում առևանգել են ՌԴ քաղաքացուն և սպառնալով 650 հազար դոլար պահանջել

24/07/2024 schedule09:03

Հուլիսի 22-ին՝ ժամը 07։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացու և նրանից պահանջել խոշոր չափի գումար։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ առևանգվածը ՌԴ քաղաքացի 32-ամյա Սերգեյ Ֆեռովն է, որը կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։ 

Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկից «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենայով առևանգել են Ս․ Ֆեռովին, տարել Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ նա իրենց փոխանցի 650 հազար ԱՄՆ դոլար։

Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են Ս․ Ֆեռովին, որը հայտնել է որոշ մանրամասներ, ինչից հետո ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, Ծաղկաձոր քաղաքում Ս․ Ֆեռովին ապօրինի պահելու համար բռնել են Վրաստանի քաղաքացի 22-ամյա Նիկոլոզի Ատաշովին և ՀՀ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Ս․-ին։

Կայքի տեղեկություններով՝ նրանք հայտնաբերվել են «Թեղենիս» հյուրանոցային համալիրում, որտեղից էլ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին։

Նրանց հետ եղել է ևս 1 հոգի՝ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արթուր Մ․-ն։

Ոստիկանները պարզել են, որ առևանգվածին ռեստորանային համալիրից խաբել, նստեցրել են Գևորգ Ս․-ի «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենան՝ Մարտունի քաղաք գնալու համար։ Արդեն ճանապարհին նրանք ստիպել են ՌԴ քաղաքացուն, որ անջատի հեռախոսը և հասնելով Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի վրա գտնվող «Սոնալ» ռեստորանային համալիր՝ սկսել են առևանգվածի և նրա ընտանքի անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցնել, հետո, նրա կամքին հակառակ, ստիպողաբար դարձյալ նստեցրել են «Լեքսուզ»-ը և Գեղարքունիքի մարզից տարել Ծաղկաձոր քաղաքի «Թեղենիս» հյուրանոցային համալիր, որտեղ նույնպես շարունակել են սպառնալիքներ հնչեցնել։ 

Ըստ տուժող Ս․ Ֆեռովի հայտարարության՝ Գևորգ Ս․-ն այդ ընթացքում ձեռքը տարել է ատրճանակին և սպառնացել, որ եթե գումարը չտա, կկրակի ոտքերին։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Ն․ Ատաշովին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Գևորգ Ս․-ի և Արթուր Մ․-ի հետ միասին ներկայացվել են են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային  քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ Գևորգ Ս․-ն և Արթուր Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Տպել
1857 դիտում

Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին

ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները

Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ

Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է

Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է

Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)

Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին

Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը

Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար

200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան

Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում

Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)

Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում

Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը

Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել

Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար

«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը

Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար

Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում

ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան

Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը

COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան

Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող

Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար

Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ

Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը

Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել

«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ

Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին

Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ

Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան

Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին