Երևան
12 °C
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում շարունակված հնագիտական պեղումները, որոնք ընթացել են 2024 թվականի հուլիսից, հետաքրքիր ու նոր բացահայտումներ են տվել՝ լրացնելով ու հարստացնելով 2020-2023 թվականներին իրականացված պեղումների արդյունքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է հնագիտական արշավախմբի անդամ, հնագետ Հասմիկ Սիմոնյանը, պեղումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հետ համատեղ՝ Արսեն Բոբոխյանի եւ Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։
Պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ու շուրջ երկու դար գործող բնակավայրի մասին։ Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարանադաշտ, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսով:
«Սեւանա լճի հյուսիսային եւ հյուսիսարևելյան ափի հնագիտական հուշարձանները բավականին քիչ են ուսումնասիրված, ու այս առումով մեր արշավախմբի բացահայտումները չափազանց կարևոր արժեք ու նշանակություն են ձեռք բերում։ Մեր արշավախումբը 2015 թվականին հետախուզական աշխատանքներ իրականացրեց այս բլրի տարածքում՝ հայտնաբերելով չափազանց կարեւոր ու հարուստ հնագիտական նյութեր պարունակող «Արտանիշ 9» հնավայրը, որի պեղումները սկսեցինք 2020 թվականից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում կատարված պեղումները տվել են հիանալի արդյունքներ։ Պետք է շեշտել, որ սա առայժմ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին պեղված միակ հնավայրն է, որը պատկանում է կուրարաքսյան մշակույթի վերջին փուլին, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով։ Պեղումները փաստում են, որ բնակավայրի կացարաններն ունեցել են կլոր հատակագիծ, քարե հիմք և կավածեփ հատակներ: Կացարաններից մեկի կենտրոնում բացվել է նաև կավաշեն օջախ: Բավականին լավ են մնացել պատերը, որոնց պահպանված բարձրությունը հասնում է մինչեւ 1 մետրի: Ձեռք բերված տվյալները փաստում են, որ սկզբից բնակեցվել է բլրի արևմտյան հատվածը, հետո այն աստիճանաբար ընդարձակվել ու հասել է մինչև արևելյան հատված։ Բնակավայրը գործել է Քրիստոսից առաջ 28-26-րդ դարերում, որից հետո այն լքվել է։ Մեր կարծիքն այդպիսին է առայժմ, քանի որ այստեղ դեռ չենք հայտնաբերել կրակի, ավերածությունների կամ թշնամական հարձակումների հետքեր։ Իսկ բնակավայրի լքվելուց հետո այստեղ հաստատված վաղ միջինբրոնզեդարյան մշակույթի կրողները տարածքն օգտագործել են թաղումների համար։
Նախորդ տարվա պեղումների ժամանակ կացարաններից մեկի պատի վնասման արդյունքում մարդկային թաղման դեպքի էինք հանդիպել, ու մեզ պետք էր պարզել՝ արդյո՞ք այս դեպքում գործ ունենք բազմաշերտ մշակութային հուշարձանի հետ, թե՞ պարզապես կուրարաքսյան մշակույթը կրող հասարակության սովորության հետ ենք առնչվում, երբ թաղումներն իրականացվում էին տան հատակի տակ: Իսկ այս տարվա պեղումներով հաստատվեց արդեն, որ այդ թաղումները պատկանում են մեր թվարկության 13-14-րդ դարերին՝ մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանին, և մարդիկ թաղվել են աջ կողքի վրա։
Նույն դարաշրջանի մի քանի թաղումներ կան նաև հնավայրի կենտրոնական հատվածում, միջին բրոնզեդարյան դամբարանին մոտիկ։ Ասել է, թե այս հին բնակատեղին, բնակիչների կողմից լքվելուց հետո, տարածքին մոտիկ ապրող ու բոլորովին այլ մշակույթ կրող մարդիկ օգտագործել են թաղումների նպատակով»,-ներկայացրել է Հասմիկ Սիմոնյանը։
Արշավախմբի կողմից բացվել է նաև միջինբրոնզեդարյան դամբարանը, որտեղից դուրս է բերվել լավ պահպանված մարդկային 3 կմախք՝ ընտանի կենդանիների ոսկորների հետ միասին։ Ընդ որում, ընտանի կենդանիների կմախքները դրված են եղել մարդկանց կմախքների տակ։ Դամբարանում գտնվել է նաև կավե 2 սափոր։ Դամբարանի քարային զրահն ունեցել է 17 մետր տրամագիծ։
«Հայտնաբերվել է մարդաբանական հարուստ նյութ, որի ուսումնասիրությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող է տալ տարածքում բնակված մարդկանց հավատալիքների, սովորույթների, զբաղվածության, մարդաբանական կառուցվածքի, սեռի, տարիքի, կրած հիվանդությունների, այլ հետաքրքրությունների մասին։ Հայտնաբերված նյութերն ուղարկվում են լաբորատոր հետազոտության՝ լրացնելով ու հարստացնելով այս հուշարձանի պատմությունն ու ժամանակագրությունը»,-հավելել է Հասմիկ Սիմոնյանը։
Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին
ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները
Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ
Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է
Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին
Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը
Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար
200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան
Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում
Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում
Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը
Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին
Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար
«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը
Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար
Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան
Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան
Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը
COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան
Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող
Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար
Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ
Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը
Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել
«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին
Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան
Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին
© 2024 Հայկական ժամանակ