Երևան
12 °C
Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի ամենահարմար պայմանները։
Այս մասին հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը հատկապես ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ:
Զախարովան հիշեցրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև «շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը՝ հիմնված առկա զարգացումների վրա»։
«Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել դրան։ Այսինքն՝ մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, դա արձանագրված է նաև ստորագրած փաստաթղթում։ Իհարկե, նման օգնության ծավալն ու ձևը պետք է ընդունելի լինեն բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար։
Ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ՝ Մոսկվան բազմիցս ընդունել է հայ-ադրբեջանական բանակցությունների փուլեր՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Պատրաստ ենք, ինչպես միշտ ընդգծել եմ, շարունակել դա անել։ Մենք երաշխավորում ենք ամենահարմարավետ պայմանների ստեղծումը երկու պատվիրակությունների աշխատանքի համար իրենց նախընտրած երկկողմ ձևաչափով»,- ասել է դիվանագետը։
Միևնույն ժամանակ, ինչպես հավելել է Զախարովան, Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է իր ղազախ գործընկերների ջանքերը, որոնք նախաձեռնել և կազմակերպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մայիսի 10-11-ը Ալմաթիում։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կողմերի միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում է անփոխարինելի նախապայման տարածաշրջանում անբաժանելի անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման համար:
Նա հույս է հայտնել, որ առկա տարաձայնությունները շուտափույթ կլուծվեն, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ոլորտներում հաջող առաջընթաց կկատարվի ամենաբարձր մակարդակով երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան:
«Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները։ Եվ դրսից ոչ ոք հաստատ խաղաղություն ու բարեկեցություն չի բերի մեր ընդհանուր տանը։ Դա ապացուցված է դարերով»,- ընդգծել է նա։
Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին
ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները
Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ
Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է
Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին
Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը
Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար
200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան
Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում
Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում
Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը
Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին
Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար
«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը
Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար
Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան
Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան
Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը
COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան
Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող
Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար
Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ
Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը
Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել
«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին
Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան
Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին
© 2024 Հայկական ժամանակ