Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ որոշել է դուրս գալ նախագահական մրցապայքարից՝ երիտասարդ սերնդին էստաֆետը փոխանցելու համար՝ հանուն ժողովրդավարության բարօրության։
Հուլիսի 24-ի երեկոյան Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից նա այսպիսի պարզաբանմամբ դիմել է ժողովրդին:
«Ես որոշեցի, որ առաջ գնալու լավագույն միջոցը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է։ Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Ըստ Բայդենի՝ որպես նախագահ ունեցած իր ձեռքբերումները և Միացյալ Նահանգների ապագայի տեսլականը «արժանի էին երկրորդ ժամկետի»: Բայց անձնական հավակնությունները չեն կարող խանգարել «ժողովրդավարության պահպանմանը»։
Իր ձեռքբերումների թվում Բայդենը ներառել է ԱՄՆ-ում «աշխարհի ամենաուժեղ տնտեսության» ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, գնաճի նվազումը և ռասսայական անհավասարության ամենացածր մակարդակը վերջին 20 տարում։
Բայդենը, բնականաբար, կշարունակի պաշտոնավարել իր նախագահության մնացած վեց ամիսների ընթացքում։ Մասնավորապես խոսելով այդ ամիսների մասին՝ նա նշել է, որ մտադիր է հետագայում զարգացնել տնտեսությունը, պաշտպանել ամերիկացիների անձնական ազատություններն ու քաղաքացիական իրավունքները, ինչպես նաև աշխատել Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, շարունակել աջակցությունն Ուկրաինային և ՆԱՏՕ-ն դարձնել «ավելի ուժեղ, ավելի հզոր և ավելի միասնական, քան երբևէ»:
Բայդենը նշել է, որ ամերիկացիները կանգնած են զգալի տարբերվող 2 ընտրության առաջ՝ «առաջ գնալու և հետ գնալու, հույսի և ատելության, միասնության և բաժանման միջև» և կոչ է արել միավորվել: Նա փոխնախագահ Քամալա Հարրիսին, ում առաջադրումը որպես նախագահի դեմոկրատ թեկնածու հայտնի էր դարձել հուլիսի 21-ին, անվանել է «փորձառու, կոշտ և ընդունակ»:
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց, որ դուրս է գալիս ընտրապայքարից։
Նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահ և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ պայքարում նա աջակցելու է Հարրիսին՝ որպես դեմոկրատների միասնական թեկնածուի։
Մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը՝ Թրամփը նրան անվանել է ԱՄՆ պատմության ամենավատ նախագահը և կարծիք հայտնել, որ իր համար շատ ավելի հեշտ կլինի հաղթել Հարրիսին, քան երկրի ներկայիս ղեկավարին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Դեմոկրատական կուսակցության համագումարը, որին կուսակցությունը կհաստատի Հարրիսի թեկնածությունը, տեղի կունենա օգոստոսին։
Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին
ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները
Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ
Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է
Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին
Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը
Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար
200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան
Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում
Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում
Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը
Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին
Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար
«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը
Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար
Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան
Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան
Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը
COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան
Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող
Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար
Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ
Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը
Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել
«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին
Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան
Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին
© 2024 Հայկական ժամանակ