Ինչ են արել Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունները հուլիսին. ամփոփում

25/07/2024 schedule16:27

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք վարժանքներ, դասախոսություններ և հանրային իրազեկմանն ուղղած միջոցառումներ:

Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանի և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանի գլխավորությամբ անցկացվել է «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց–քննարկում, որին մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները և բնակավայրերի վարչական ղեկավարները:

Զրույց-քննարկումից հետո անցկացվել է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, ինչպես նաև՝ «Փրկարարական աշխատանքների իրականացումը պայթյունի հետևանքով վնասված շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքում ընդգրկված են եղել Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ, Ոստիկանության պարեկային և շտապօգնության ծառայությունների, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-երի Վարդենիսի մասնաճյուղերից աշխատակիցներ:

Ուսումնավարժանքի նպատակն է եղել կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական աշխատանքների իրականացման դեպքում, կատարելագործել փոխհամագործակցությունը արձագանքող ուժերի միջև։

Ավարտին ղեկավարներն ամփոփել են արդյունքները՝ ուսումնավարժանքը գնահատելով «գերազանց»: Կարևորելով հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված հարցերը՝ Մարտունու «ՏԵԽ-ԳԱԶ» ՍՊԸ-ում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջում և տարհանում տեխզննման կայաններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն է եղել բարձրացնել մասնակիցների մասնագիտական հմտությունների մակարդակը, ինչպես նաև կատարելագործել հրամանատարական կազմի մարտավարական և հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունները:

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ-ի հետ համատեղ անցկացվել է «Արտակարգ իրավիճակի հետևանքով գազամատակարարման համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն է եղել կատարելագործել մասնակիցների գործնական հմտությունները, ստուգել ներգրավված արձագանքող ուժերի պատրաստվածությունն ու փոխհամագործակցությունը:

Փրկարարական ծառայողները «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները և բնակչության տարհանման կազմակերպումը» թեմայով դասախոսություն են անցկացրել «Հրազդանի թիվ 9 ՆՈւՀ» ՀՈԱԿ-ում, որի նպատակն է եղել երեխաներին և անձնակազմին ուսուցանել երկրաշարժի դեպքում վարքականոնների ճիշտ կիրառումը:

Աբովյան քաղաքում գտնվող «Ինտելեկտուալ կենտրոն»-ի սաների և աշխատակիցների համար կազմակերպվել է ճանաչողական այց հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքում, որը հնարավորություն տվեց տեղում ծանոթանալ մասնագիտական փրկարարական գործիքներին, հրշեջ տեխնիկային, անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաև ծառայության առօրյային: Հրշեջ-փրկարարները ներկայացրել են առօրյա գործընթացները, ինչպես նաև ցուցադրել դեպքերի արձագանքման ժամանակ կիրառվող հրշեջ-փրկարարական գույքը, հրշեջ տեխնիկայի մարտավարական հնարավորությունները:

Ամսվա ընթացքում մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներն ընդգրկված են եղել հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքներում:

Տպել
634 դիտում

Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին

ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները

Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ

Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է

Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է

Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)

Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին

Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը

Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար

200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան

Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում

Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)

Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում

Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը

Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել

Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար

«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը

Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար

Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում

ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան

Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը

COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան

Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող

Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար

Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ

Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը

Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել

«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ

Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին

Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ

Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան

Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին