Արդի երևալու համա՞ր, թե՞ արտահայտման միջոց. ինչու են մարդիկ մարմնին դաջվածք անում. եկեղեցին երևույթը դիվային է համարում

28/07/2024 schedule20:10

Եթե տարիներ առաջ մարդն իր մարմնի որևէ հատվածին դաջվածք անելուց երկար-բարակ մտածում էր՝ հաշվի առնելով հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքը դաջվածքների նկատմամբ, անելիս էլ այն դաջում էր մարմնի այնպիսի հատվածներում, որ հնարավորինս քիչ տեսանելի լինի, ապա այժմ նման մտավախությունները գրեթե վերացել են, ընդ որում՝ ոչ միայն արական սեռի ներկայացուցիչների շրջանում, այլ նաև՝ իգական:

Փողոցում քայլելիս հաճախ կարելի է հանդիպել երիտասարդ տղաների և աղջիկների, որոնց մարմնի տարբեր հատվածներին դաջված են ամենատարբեր գույնի, ձևի սիմվոլներ կամ գրություններ:

Ելնելով պահանջարկից՝ այսօր շատացել են նաև դաջվածք անող մասնագետները: Նրանցից 32-ամյա Հարություն Գրիգորյանն ասում է, որ դաջվածքն ավելի քան 5000 տարվա պատմություն ունի, ամենահին երևույթներից է մեկն է:

Ըստ նրա՝ հնում դրանում ավելի շատ կրոնական իմաստ է դրվել, ինչպես նաև ընկալվել է որպես սեփական անձի «պարգևատրում», երբ հասել են ցանկալի դիրքի կամ արդյունքի: Այժմ, Հարությունի խոսքով, դաջվածք են անում, քանի որ արդիական է, գեղեցիկ, ոմանց համար՝ մյուսներից տարբերվելու միջոց, ոմանց համար էլ՝ պարզապես արվեստ:

«Դաջվածքի ընտրությունն էլ է կախված տվյալ մարդու ընկալումներից ու վերաբերմունքից, մեկը կարող է անել կրիմինալ իմաստով, մյուսը՝ գեղեցկության ու էսթետիկայի համար, երրորդի համար էլ ուղղակի ինքնաարտահայտվելու միջոց է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ ժամանակին ամենատարածված դաջվածքներից էին կրոնի հետ կապվածները՝ խաչ, Աստվածամոր պատկեր և այլն: Այս դաջվածքը անողները այն համոզմանն էին, որ այն իրենց ուժ է տալիս:

«Շատ են անում Ին-Յան (տղամարդու և կնոջ պատկեր), նաև՝ արտիստիկ տատուներ՝ արվեստի հետ կապ ունեցող, էսթետիկ պատկերներ: Կրոնի թեմայով դաջվածքները հիմա այդքան ակտուալ չեն: Շատ ընդունված էր նաև, այսպես ասած, «couple tattoo», երբ զույգերով էին անում, հիմա դա էլ ակտուալ չէ: Այժմ ամենաշատը մինիմալիստական գրվածքներն են անում, որոնց մեջ տարբեր մարդիկ տարբեր նշանակություն են դնում»,- մանրամասնում է նա:

Դաջվածք անելու մեջ հմտացած Հարությունն ասում է, որ թեև կարծրատիպերը և ընկալումները ժամանակի հետ փոխվում են, սակայն հիմա էլ հատկապես աղջիկները դաջվածք ընտրելիս փորձում են մինիմալիստական ինչ-որ բան անել, կամ այն թաքցնել հագուստի տակ՝ հաշվի առնելով հասարակության կարծիքը. «Որովհետև սերունդների տարբերություն կա, իրենց ծնողները կարող է դրան նորմալ չվերաբերվեն, իսկ այս սերունդն արդեն նորմալ է նայում, մեծ տարբերություն կա աշխարհընկալման ու մտածելակերպի առումով: Լինում է, որ ասում են՝ այստեղ ենք ուզում անել, որ չտեսնեն, ես էլ բացատրում եմ, որ ավելի լավ է չանել, քան անել ոչ էսթետիկ»:

Հարություն Գրիգորյանի խոսքով՝ քիչ չեն նաև մարդիկ, որ դաջվածք են անում աֆեկտի ազդեցության տակ կամ էլ նորաոճ երևալու համար:

«Շատ մարդկանց հետ եմ ուղարկել, որովհետև հասկացել եմ, որ և՛ պատրաստ չեն, և՛ այնքան է, որ ուզում են անել՝ ունենալու համար զուտ, հնարավոր է՝ նաև աֆեկտի տակ: Ես սրան չեմ նայում զուտ միայն գործ, կամ որ գումար աշխատեցի, վերջ, ոչ, միշտ խոսում եմ, բացատրում, զգուշացնում հետևանքների մասին»,- ասում է զրուցակիցը:

Վերջինս նկատում է, որ մտածողությունը մեծ նշանակություն ունի դաջվածքի ընտրության հարցում. «Միանշանակ, հայ աղջիկն ավելի շատ է հասարակության կարծիքին նայում ու դրանից ելնելով էլ՝ ինչ-որ բան ընտրում, դաջում, իսկ, ասենք, օրինակ, ռուսները ավելի շատ անում են այն, ինչ իրենց է պետք, դուր է գալիս: Բայց մի անգամ մի աղջիկ եկավ, ասաց՝ տատու է ուզում անել, որ երևացող չլինի, կողոսկրերի հատվածում արեցինք, մի շաբաթ հետո փողոցում պատահաբար նույն աղջկան տեսա. այնպիսի շոր էր հագել, որ հենց այդ հատվածը բաց լինի ու երևա (ծիծաղում է): Մեծ հաշվով բոլորի համար էլ նպատակը տատուն ցույց տալն է»:

Արձագանքելով հարցին, թե արդյոք դրանք առողջության համար վտանգավոր չեն, Հարությունն ասում է՝ ապացուցված փաստ չկա, որ դաջվածքները կարող են առողջական խնդիրներ առաջացնել:

Ինչ դիրքորոշում ունի եկեղեցին դաջվածքների հետ կապված. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Տեր Շահե քահանա Հայրապետյանն ասում է՝ միանշանակ դիվային երևույթ է:

«Արտաքսվելով դրախտից, մնալով տարերքների հետ միայնակ, անպաշտպան Աստծո հովանավորությունից՝ մարդը սկսել է իրեն ապավինություն փնտրել բնության տարերքների, կենդանիների, բույսերի հետ: Տեսնում ենք, որ հնագույն շրջանից անգամ ժողովուրդներ են եղել, որ նույնիսկ ոտքի ներբանից մինչև գլխի ծայրը անում էին դաջվածքներ՝ բուսական, տոտեմական, կար նաև վագրենի, որ վագրենավոր էին դառնում՝ կենդանիների կերպարանք էին վերցնում, որպեսզի կարողանային ազդեցություն թողնել դիմացինի վրա, հետագայում տեսնում ենք, որ այդ ամենը տեղափոխվում է այլ պլան»,- ասում է նա:

Հոգևորականի խոսքով՝ օրինակ՝ սովետական շրջանում քրեական հեղինակություններն էին անում դաջվածքներ՝ ռուսերեն գրվածքներով, որպեսզի շրջապատն իմանար, որ իրենք եղել են կալանավայրում: Այսօրվա դրությամբ դաջվածքները չեն կապվում ոչ մի կերպով ո՛չ կալանավայրի, ո՛չ քրեական հեղինակություն լինել-չլինելու հետ, պարզապես դիտվում է որպես գեղարվեստի տեսակ:

«Կրոնական առումով մենք ընդունում ենք դրոշմը մկրտության ժամանակ, և կրոնավորը մեր բոլոր զգայարանների վրա 9-ը տեղ դրոշմվում է, որտեղ կա Աստծո պահպանությունը, և դա հանդերձյալ կյանքի համար է, որովհետև այդ դրոշմված տեղերը պետք է արեգակի նման փայլատակեն: Ինչպես կարող է եկեղեցին ընդունել դաջվածք, երբ մենք ունենք մեռոն, դրոշմ, այլապես ինչպես միջամտել մարմնին, որովհետև Պողոս Առաքյալը պարզ ասում է, որ մեր մարմինը տաճար է Սուրբ հոգու համար»,- ասում է Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Հարցին՝ կրոնական թեմատիկայով դաջվածքները կարո՞ղ են խոսել հավատի մասին, նա նկատում է. «Դա հավատքի հետ որևէ կապ, որևէ առնչություն չունի: Մեկն էլ սատանայի դրոշմ է անում թիկունքին, ի՞նչ կապ ունի հավատքի հետ, եկեղեցին ինչպե՞ս կարող է այո ասել այդ ամենին, չի կարող»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1630 դիտում

Քննարկվել է հյուպատոսություն բացելու հնարավորությունը. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս. լուսանկարներ

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը՝ վրան Գյումրու սև տուֆ ամրացված

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ-ն՝ նորարարական և տեխնոլոգիական բիզնեսների զարգացման գրավիչ ուղղություն. ԲՏԱ նախարարն այցելել է Quantori

Շնորհակալ եմ այսչափ ջերմության համար. Սարիկ Մինասյանը շարունակում է հանդիպումները գյումրեցիների հետ. տեսանյութ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Բախվել են «Մերսեդես»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ այն վարած երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսական ստվերը տեսնելու թեման փակեք, մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

Օդում կախված լուրերով՝ թեկնածուները վերջում ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին. Ալխաս Ղազարյան. տեսանյութ

Կրեմլը հաղորդագրություն է տարածել Էր Ռիադում կայացած բանակցությունների վերաբերյալ

Էրդողանը ձգտում է ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում. թուրք վերլուծաբան

Սյունիքը կուժեղացվի. ինչ ազդակներ են հղում Ֆրանսիան և Իրանը Հայաստանին. տեսանյութ

Թուրքիայում տեղի ունեցողն ամբողջությամբ այդ երկրի ներքին գործն է. Իրանի ԱԳ նախարար

ՄԻՊ-ը Ժնևում անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերին անհապաղ ազատելու կարևորությանը

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ ունի

Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Մարտի 24-ին վրաերթի հետևանքով մահացած տղայի հայրը 1 օր անց նույն վայրում վրաերթի է ենթարկվել

Վերահաստատվել է խաղաղության և կայունության պահպանման հրամայականը. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Մեկը կազինոյում էր, մյուսը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, թալանել են Գյումրին. Ալեքսանյան

Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

Խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ. Կոնջորյան

ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը. նախաբանը Արարատ Միրզոյանն է գրել

Հայկ Մամիջանյանն ուղիղ հաստատեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա, ոչ մի կառույց զեկույց կամ տվյալ չունի. Սիմոնյան

Իրանի հետ փոխադարձ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար. Ալեն Սիմոնյանը՝ Արաղչիին

ԲՏԱ նախարարն ընդունել է Grid Dynamics-ի ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը

Խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառելու կարիք չկա․ Ալեն Սիմոնյան

Սիրելի գյումրեցիներ, անտարբեր չմնաք, մեր երեխեքի ապագայի համար է, մեր քաղաքը լինելու է ամենալավը. Մինասյան

ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի իրագործմանը. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Դեմ ենք ցանկացած ռազմական քայլով տարաձայնությունները տարածաշրջանում լուծելուն. Աբբաս Արաղչի

«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկեց «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագիրը. տեսանյութ

Դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Արաղչին՝ միջուկային ծրագրի հարցով գործարքի մասին

Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն պաշտոնական Բաքվից չենք լսել. ՀՀ ԱԳ նախարար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. առանձին հատվածներում ուժգին քամի կլինի

Երկու երկրներին խրախուսում ենք հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը. Իրանի ԱԳ նախարար

Խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները զարգացնելու համար. Արաղչի