Գյումրին մեծ տոների է պատրաստվում՝ «Ֆեստիվառ»-ից ուղիղ անցում «Քաղաքի օր». Վարդանանց հրապարակը 2 օր փակ է լինելու

26/07/2024 schedule09:15

Առաջիկա շաբաթ-կիրակին Գյումրիում տոնական է: Հուլիսի 27-ին Վարդանանց հրապարակում բոլորին մեծ տոնախմբության է հրավիրում «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Ամենագունեղ և երաժշտական տոնի առաջին կանգառում տեղի կունենա Թաթա Սիմոնյանի համերգը:

Այս համերգի համար Գյումրու համայնքապետարանը գումար չի ծախսել: Այն համատեղ կյանքի կկոչեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հանրային հեռուստաընկերությունը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանից հայտնեցին, որ փառատոնի մուտքն ազատ է: Համերգի մասնակիցներից պահանջվում է միայն տոնին միանալու համար հրապարակ հասնելու ցանկություն և բարձր տրամադրություն:

Ինչպես հուլիսի 27-ին, այնպես էլ 28-ին Գյումրու ներհամայնքային տրանսպորտը կգործի մինչև ուշ գիշեր՝ 00:30-ը:

Վարդանանց հրապարակը այդ երկու օրերին փակ է լինելու, որոշ երթուղիներ կգործեն այլ ուղեգծերով: Մասնավորապես, թիվ 14 երթուղին կընթանա Մանուշյան, Կոշտոյան, Շառլ Ազնավուրի հրապարակ, Գ.Նժդեհ, Սայաթ-Նովա փողոց, Հաղթանակի պողոտա, Ավտոկայան, Մսի Կոմբինատ և հետադարձ ուղղությամբ:

Թիվ 22 համարի երթուղայինը Պ.Սևակ, Շիրակացի, Ալեք Մանուկյան, Սայաթ-Նովա, Հաղթանակի պողոտա, Տերյան, Օդանավակայան և հետադարձ ուղղությամբ կսպասարկի այդ երկու օրերին:

Թիվ 26 համարը ուղևորափոխադրում կիրականացնի Չարենց, Շիրակացի, Ալեք Մանուկյան, Սայաթ-Նովա, Հաղթանակի պողոտա, Տիգրանյան, Լալայան, Ղարսի խճուղի, Սևերսկի թաղամաս և հետադարձ ուղղությամբ:

Տոնական Գյումրու հաջորդ ակորդը քաղաքի օրն է՝ «Իմ սրտի քաղաք Գյումրի» խորագրով հուլիսի 28-ին «Գյումրու օր»-ը կմեկնարկի ավանդական տոնակատարության տասնյակ միջոցառումներով, արվեստների և արհեստների մեծ տոնավաճառով:

«Վարպետաց Գյումրի․ արհեստի ու արվեստի տոնավաճառ» խորագրով աննախադեպ՝ շուրջ 7 տասնյակ վարպետներ կներկայացնեն պատմական քաղաքի արհեստն ու արվեստը: Նրանց մասնակցության այս թիվը անսպասելի է եղել, վերջին օրը դիմողներին ստիպված մերժել են տաղավարների բացակայության պատճառով:

Տոնի շրջանակներում հին թատրոնի կամարների ներքո, որտեղ 1912 թվականի օգոստոսի 4-ին առաջին անգամ բեմադրվել է Տիգրանյանի «Անուշ» օպերան, դասական երաժշտությամբ տոնական օրը կշնորհավորի Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը։ 

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասում է՝ Գյումրին նաև ողային քաղաք է․ երկրի լավագույն նվագախմբերի փողային կազմում մշտապես շատ են եղել գյումրեցիները։ Հին ավանդույթների լավագույն պահպանմամբ Աբովյան փողոցում Գյումրու օրը կշնորհավորի նաև Գյումրու պետական փողային նվագախումբը։

0000000000000000.jfif (63 KB)

Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում ելույթ կունենա «Ֆոլկաստիկ» բենդը:

Քաղաքի տոնի առիթով Շիրակի երկրագիտական թանգարանի արխիվներից դուրս են բերվել պատմական լուսանկարներ քաղաքի կառուցումից։ Եզակի և մինչ այժմ չցուցադրված այդ պատմական վկաները Աբովյան փողոցում կներկայացնեն, թե ինչպես է կառուցվել Լենինական-Գյումրին:

«Այս ցուցադրությունը մենք նվիրում ենք Լենինական անվանակոչման 100 ամյակին: Բացառիկ ֆոտոշարք է, որը կփակցվի Աբովյանի հենասյուներին պատշաճ հղումներով, որ յուրաքանչյուրը կարողանա կարդալ ու ծանոթանալ «Ամեն ժամանակի քաղաք» խորագիրն ունեցող եզակի ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների պատմությունը»,- մանրամասնում է բաժնի պետը:

Թովմասյանն ասում է՝ այս տարի բազմաշերտ ու բազմաբնույթ է լինելու քաղաքի օրը:

«Հաշվի առնելով, որ նախորդ օրվա մեծ համերգին քաղաք եկած հյուրերին ու զբոսաշրջիկներին պետք է ներկայացնել նաև քաղաքն իր պատմությամբ, կարևոր իրադարձություններով, մշակութային շեշտադրումներով և պատմականության կողքին այն նոր անուններով, որոնցով այսօր Գյումրին համարվում է արհեստի ու մշակույթի քաղաք, փորձել ենք ամեն ինչ անել, որ կարողանանք ունենալ ընդհանուր պատկեր, որի միջոցով յուրաքանչյուրն, ով կհայտնվի հուլիսի 27-ին Գյումրիում, ցանկություն ունենա արդեն հուլիսի 28-ին բացահայտել քաղաքը մնալ ու վայելել»,- ասում է Թովմասյանը:

Անսովոր Գյումրի խորագիրը Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացնի «Քաղաք ջինսի վրա»․ Կարեն Բարսեղյանի անհատական ցուցահանդեսը, որը կպատմի՝ ինչպես է ապրում նոր քաղաքը, նոր Գյումրին։

Գյումրին ավանդական քաղաք է, և պարային մշակույթն այստեղ խորը արմատներ ունի: Աբովյան փողոցում հուլիսի 28-ին ավանդական խմբապարեր ու պարուսուցում կլինի «Հրայրք» ավանդական պարախմբի հետ: Ելույթներ կունենան նաև Գյումրու պարային և երգի տարբեր համույթները:

Տոնական օրը կամփոփվի շքեղ համերգով: Իրենց կատարումներով կներկայանան BARBAR PROJECT-ը, Գագիկ Մկոյանը, DJ JAN-ը:

Այս տոնի կազմակերպման և անցկացման համար համայնքի բյուջեից ավագանու որոշմամբ 9 մլն դրամ է հատկացվել:

Սպասվում է, որ շաբաթ-կիրակի օրերին Գյումրիում մեծաթիվ մարդկային հոսք է լինելու: Հաշվի առնելով առկա տեղեկությունները՝ քաղաքային իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի որևէ առումով գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար խնդիրներ չառաջանան:

Գյումրու խոցելի խնդիրներից այդ օրը թերևս գլուխ է բարձրացնելու հասարակական զուգարանների բացակայությունը: Քաղաքապետարանից մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ հարցը կկարգավորեն բիոզուգարանների միջոցով: Դրանք տեղադրված կլինեն Վարդանանց հրապարակի հարակից հատվածներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8103 դիտում

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին

Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ