Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

26/07/2024 schedule18:53

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հուլիսի 26-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստի սկզբում նախ շնորհավորեցին ավագանու շարքերը համալրած նոր անդամներին: Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հույս հայտնեց, որ վերջիններս Գյումրու համար լավ որոշումներ կկարողանան կայացնել:

նն.jpg (410 KB)

Պատգամավորական լիազորությունների շրջանակում արտահերթ նիստին մասնակցում էին նաև կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, պատգամավոր Կարեն Սարուխանյանը և Էմմա Պալյանը:

ն.jpg (435 KB)

Այնուհետև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ներկայացրեց արտահերթ նիստի բուն նպատակը՝ մանրամասնելով 2 տասնյակից ավելի ապօրինությունների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության արած առաջարկությունները:

Մասնավորապես՝ դատախազությունը Գյումրի համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել Գյումրու ավագանուն: Դրանք պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր են, և ներկայացված առաջարկություններով հիմնավորվել է, որ Գյումրու քաղաքապետի մի շարք որոշումներով խախտվել են պետության եւ/կամ համայնքի շահերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր ներկայացնել դատարան։

Տարբեր տարիներին Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի և այդ ժամանակահատվածի ավագանու կայացրած որոշումներով տեղի ունեցած ապօրինությունների հետևանքով Գյումրիում պատմական նշանակության շենք-շինություններ են աղավաղվել, ապօրինաբար տարածքներ օտարվել ու օրինականացվել, իրականացվել են կառուցապատումներ, զավթվել համայնքապատկան հողամասեր։

ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ ««Կումայրի» արգելոց-թանգարան»»-ը որպես համայնքային գույք փոխանցվել է Գյումրի համայնքին որպես սեփականություն: 2001թ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արգելոց-թանգարանի Աբովյան 143 հասցեում գտնվող շենքը՝ այդ տարիների «Հանդիսությունների տուն»-ը, ներկայիս «Հոկտեմբեր» կինոթատրոնը ուղղակի վաճառքով՝ 25.000.000 ՀՀ դրամով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին:

Գյումրի քաղաքի Աբովյան 143 հասցեում գտնվող 1926թ. կառուցված կինոթատրոնի շենքը պատմամշակութային հուշարձան է և ենթակա չէր օտարման: Որոշումը կայացվել է ՀՀ հողային օրենսգրքի խախտմամբ: Այս գործարքի հետ կապված ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է եղել հարուցված։ Պատմական կառույցը 2003 թվականին Վարդան Ղուկասյանը վաճառել է ընդամենը 25 միլիոն դրամով, իսկ 2004 թվականին նույն կառույցի կադաստրային արժեքը 203 միլիարդ 918 հազար 820 ՀՀ դրամ է կազմել:

«Կինոթատրոն Մոսկվա»-ն իր հերթին 2023 թվականին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը վաճառել է ԱԺ նախկին պատգամավոր, Շիրակ» ՖԱ նախագահ Արման Սահակյանին ու շվեցարահայ գործարարը Վարդան Սրմաքեշին: Նրանք վերանորոգման նպատակով 2024-ի մարտի 1-ից Գյումրու միակ կինոթատրոնի դռները փակվել, սակայն աշխատանքներ այդպես էլ չեն սկսել: Խնդրին «Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ էր անդրադարձել:

փ.jpg (104 KB)

Սեփականատերը 3-րդ հարկ ավելացնելու մտադրություն է ունեցել, որն արգելվել է: Մինչ օրս ո՛չ կինոթատրոնն է վերաբացվել, ո՛չ շինաշխատանքներ են մեկնարկել: Կինոթատրոնից անխախտ գործում է միայն մանկական հագուստի խանութը:

Հայտնի ապօրինությունների թվում է Գյումրիում հայտնի գերդաստաններից մեկի՝ Դրամփյանների առանձնատան զավթումը: Աբովյան 262 հասցեում գտնվող պատմական կառույցը նաև հանդիսացել է նախկին ժողովրդական դատարանը: Իրավաբանները ապօրինաբար զավթման մասին են ընդգծում, մասնագետները՝ հսկայական պատմական շերտի վերացման:

Վարդան Ղուկասյան ղեկավարման տարիներից եկող մեկ այլ գործ կապված է Գյումրու քաղաքային զբոսայգու հետ: Ղուկասյանը, 2001 թվականին չունենալով նման իրավունք բարեկարգման, կանաչապատման, բացօթյա սրճարանի կազմակերպման, բացօթյա էստրադայի տեղադրման և այլ փոքր օբյեկտների տեղադրման ու կառուցապատման նպատակով իրեն և եղբորը՝ Գևորգ Կոլյայի Ղուկասյանին պատկանող «Անբերդ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրել է քաղաքային զբոսայգու՝ 0.13 հա տարածքը, բաժանել 5 առանձին հասցեների, այնուհետ ուղղակի վաճառքի միջոցով օտարել է:

Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Գևորգի Մանուկյանի օժանդակությամբ այդ հողամասերի վերաբերյալ կեղծ բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ է ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանմանը՝ իբր հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված հողամասերի շարքում:

Կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող որպես «Օազիս» սրճարան հայտնի հողամասերը և նույն փողոցի ջրավազանի զբաղեցրած հողամասերը համարվում են «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք և ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ, Գյումրիի գլխավոր հատակագծով ընդհանուր օգտագործման կանաչ գոտի է՝ զբոսայգի, որը դասվում է չմասնավորեցվող հողերի շարքին, և օտարումը արգելվում էր:

Այլ գործերով Ռուսթավելի 63/1 և 63/3 հասցեավորված հողամասերը առանձին ժամանակահատվածներում Վարդան Ղուկասյանն օտարել է իրեն ու եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին պատկանող «Անբերդ» ՍՊԸ-ին, իսկ նախկին զինվորական սովխոզի տարածքի որոշ հողամասեր օտարել է ինքն իրեն և իր հետ կնքել պայմանագրեր:

Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիները ևս, ըստ դատախազության ներկայացրած փաստաթղթերի, զերծ չեն եղել ապօրինություններից: ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնված Գյումրու Ղարսի խճուղի 2/7 հողամասը 2018 թվականին Գյումրի համայնքին է փոխանցվել սեփականության իրավունքով՝ որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս: Այնուհետև այն բաժանվել է 4 մասի, հասցեավորվել  և օտարվել տարբեր անձանց: Դրանցից մեկը քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով օտարվել է նախ Սիրական Մկոյանին, այնուհետև՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին:

Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի 26/6-րդ հասցեի տարածքը, որում ներառված են նաև ՀՀ հողային օրենսգրքով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, 2018 թվականին Գյումրու համայնքապետարանը ուղղակի վաճառքի միջոցով օտարել են տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամ Տիգրան Բյուզանդի Փանոսյանին: Վերջինս էլ այն այն 2019 թվականին 12.000.000 ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, «ԿԱՄ Դեվելոփմենտս» ՍՊ ընկերության միակ մասնակից Արմեն Մուրադյանին:

«Մենք այս նիստը նախաձեռնել ենք, որովհետև 2018-ի Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացիներն արձանագրել են շատ կարևոր մի հանգամանք, որ իրենք այլևս անհանդուրժող են ապօրինությունների դեմ և համարում են դա անթույլատրելի: Մենք մեր արժեքներին հավատարիմ ենք: Այն մարդիկ, որոնք ինչ-ինչ հանգամանքներում օրենք են խախտել, ապա իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այն գույքերը, որոնք օտարվել են կոռուպցիոն սխեմաներով, դրանք պետք է վերադարձվեն համայնքին, համայնքից գողացվածը պետք է վերադարձվի համայնք»,- ասաց Հարությունյանը:

e38f0b35-7656-4d61-a3e3-d871e99c6cbe.jfif (136 KB)

Նա այս նիստը համարեց մեծ ջրբաժան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դահլիճը գրեթե կիսադատարկ էր:

«Ինձ հետաքրքիր է, թե որտեղ են ավագանու մյուս անդամները, խմբակցությունների ներկայացուցիչները: Արդյոք չունե՞ն քաղաքական կամք՝ արձագանքելու այս հարցին և ներկա գտնվելու նիստին՝ թեկուզ կարծիք հնչեցնելու համար: Ավագանու խմբակցությունները պիտի պատասխանեն հարցին՝ իրենք Գյումրու և գյումրեցու կողքի՞ն են, թե՞ կոռուպցիոն սխեմաներով համայնքային գույքը սեփականացրածների»,- ասաց Հարությունյանը:

Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն իր ելույթում գործընկերներին կոչ արեց գործընթացը չքաղաքականացնել:

«Մեր թիմը հանձնառու է պաշտպանել Գյումրու և գյումրեցու շահը, և մենք կաշկանդված չենք որևէ հանգամանքով: «Բալասանյան դաշինք»-ը կողմ է քվեարկելու այս նախագծին, մեզ համար էլ է առաջնային իրականության պարզաբանումը»,- հայտարարեց Սանոյանը:

Նիստին չէին մասնակցում «Հանրապետական» և «Զարթոնք» խմբակցությունները, իսկ «Ապրելու երկիր»-ն ու Վարդևան Հակոբյանը ընդմիջումից հետո չվերադարձան դահլիճ և չմասնակցեցին քվեարկությանը, ինչի մասին նախապես հայտարարել էին:

Որոշումն ընդունվեց 19 կողմ ձայնով:

Որոշվեց համայնքային բյուջեից 12 միլիոն դրամ հատկացնել առաջիկա փաստաբանական ծառայությունենրի համար:

Տպել
1087 դիտում

Հայաստանի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն

Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են

Արմավիրում զինված անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով

ՌԴ-ն արգելված պահանջներ է առաջադրում ՀՀ-ին, փորձում է անտեսել Իրանի դիրքորոշումը, ճնշել նրան. Խալաթյան

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են. հազարավոր ակտիվիստներ դեմ են նոր վարչապետի նշանակմանը

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները սարալանջից ամենագնացով իջեցրել, մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գնդակոծվել է Դոնեցկի շրջանի մանկական հիվանդանոցը. վիրավորների թվում երեխա կա

Փարիզ-2024. գյումրեցի պարածանրորդ Գրետա Վարդանյանը 3 անձնական ռեկորդ է սահմանել, նա 6-րդ հորիզոնականում է

Հայաստան է ժամանել Իրաքի Դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը

Հրդեհ Բայանդուրում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել

Օդինցովոյում ավտոկանգառ է հրդեհվել. կան զոհեր

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ֆրանսիայի վարչապետին

Կայացել է Ժողովրդավարության դպրոցի 2-րդ հոսքի բացումը

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է

2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019-ի համեմատ 23 տոկոսով աճել են. փոխնախարար

Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

Որ դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը կարող է փոխանցվել մարդուց մարդուն. վարակված և բուժված մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում շների համար առանձնացված տարածք կկառուցվի (տեսանյութ)

Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Հերհերի ջրամբարի մոտ մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել

Ազգային փոքրամասնությունները ՀՀ կառավարության և խորհրդարանի ուշադրության կենտրոնում են. ինչ խնդիրներ կան համայնքներում

Գնել Սանոսյանը դժգոհել է Դիլիջան-Վանաձոր հատվածում իրականացվող աշխատանքների տեմպից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ է, նման պատրանքներին հետևողների համար հետևանքները ծանր կլինեն. Էբրահիմ Ազիզի

Լոռիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Կոչեր Ադրբեջանին, միջազգային հանրությանը. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Հայաստանը կարևորում է բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը. վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

7 միլիոն վաղաժամ մահ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ. Ջալալի

Վրաստանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բանվորները պահեստից հեռահաղորդակցության մարտկոցներ են գողացել․ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

Քննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը

Մեր քաղաքին պետք են մարդիկ, որոնք ընկեր են Երևանին ու գրքին. Տիգրան Ավինյան