Խաղա՞ղ, թե՞ անկառավարելի ցուցարարներ. ինչ հիմքով հունիսի 12-ին ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոց

28/07/2024 schedule21:30

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի աջակիցների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումից հետո փորձ է արվում (ակնհայտ միտումով) քարոզչական ֆոն ստեղծել՝ համոզելու հանրությանը, թե այդ օրը ոստիկանությունն օգտագործել է «չթույլատրված հատուկ միջոց»՝ «Զարյա 3» եւ, փաստորեն, կրկնել նախկին ռեժիմի «արյունոտ ձեռագիրը»։  

Որոշ լրատվամիջոցներ ընդհուպ առողջապահության նախարարին «բռնացրել էին» ոստիկանության «հանցագործության հետքերը» «կոծկելիս», որը դրսեւորվել է «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» առողջապահության նախարարի (Հ․ Քուշկյան) 2012 թ․ ապրիլի 20-ի N 09-Ն հրամանում՝ լրացում կատարելով եւ «արգելված» «Զարյա 3» հատուկ միջոցի կիրառումը ցանկում ներառելով։

Եվ ահա, նախարարի այս «աճպարարությունը»՝ հրամանում փոփոխություն կատարելը, ինչպես նաեւ ոստիկանության՝ հունիսի 12-ին կիրառած հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկատվության չտրամադրումը (քանի որ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ, ու նախաքննություն է ընթանում) ստիպել են ոմանց դավադրապաշտության տեսությանը դիմել։ 

Հուլիսի 25-ի՝ Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ի պատասխան հարցի՝ «ինչո՞ւ է հետին թվով հրաման արձակել՝ կապված այն բանի հետ, որ ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա 3 տեսակի» նռնակները», նախ ճշտել է՝ «ի՞նչ է նշանակում հետին թվով», ապաեւ՝ բացատրել․ «Հրամաններ ընդունելու որոշակի ընթացակարգ կա, մենք, պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել»։

Դիտարկմանը՝ հունիսի 12-ի դեպքերից հետո է այդ փոփոխությունը կատարվել վերոհիշյալ հրամանում (հունիսի 26-ին), գուցե այն նպատակով, որ սրբագրի՞ ոստիկանության գործողությունը, Ավանեսյանն արձագանքել է․ «Որեւէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվին եւ երբ են արվում փոփոխությունները, այլ օրենքով սահմանված ընթացակարգերով, որեւէ հետին թիվ կամ չգիտեմ՝ ինչ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասով, եւ չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ ինտրիգ կա»։

Մեկ այլ հարցի՝ ««Զարյա 3»-ը նախատեսված է «զինված հանցագործներին վնասազերծելու համար, իսկ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում տեղի էր ունենում խաղաղ անհնազանդության ակցիա, հիմքը որոշման ո՞րն է եղել, որ «Զարյա 3-ը» այլեւս կարող է կիրառել ոստիկանությունը», առողջապահության նախարարն արձագանքել է. «Ես չգիտեմ, թե ինչ փորձագետներ են կարծիքներ արտահայտում, մենք ունենք համապատասխան մասնագիտական կառույցներ, որոնք տալիս են եզրակացություն, եւ, ըստ այդմ էլ, որոշակի փոփոխություններ են իրականացվում մեր իրավական ակտերում»։

Նախարարը, անդրադառնալով հարցին՝ հիշյալ հատուկ միջոցները որքանո՞վ են վտանգավոր մարդու առողջության համար, նշել է՝ ինքը չէ գնահատական տվողը, այլ՝ համապատասխան մասնագիտական կառույցը, նաեւ բացատրել է, թե ինչու է հենց այս փուլում խնդրո առարկա հրամանում լրացում կատարելու անհրաժեշտություն ծագել՝ հերքելով կապը հունիսի 12-ի դեպքերի հետ։ 

«Կյանքը փոփոխվում է, առաջանում են որոշակի իրավիճակներ եւ անհրաժեշտություններ՝ մեր իրավական ակտերը փոխելու։ Կապը այդքանն է»,- ասել է նա:

Նախարարի հրամանում կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի լրացում

Հարկ է նկատել, որ վկայակոչված հրամանում նույն՝ հունիսի 26-ին, կատարվել են եւս մի քանի այլ փոփոխություններ, որոնց մասին, սակայն, նախարարի որոշման մեջ ինտրիգ ու կոնսպիրացիա փնտրողները չտեսնելու են տալիս։  

Նախ նշենք, որ «Զարյա 3»-ը, ըստ հրամանի, նկարագրված է որպես «ձեռքի անբեկոր լուսաձայնային նռնակ», որի «կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ քաշը 0,180 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա»:

Այսինքն՝ այն վարկածը, որ հունիսի 12-ի դեպքերի ժամանակ բեկորային վնասվածքներ ստացած քաղաքացիները հենց այդ՝ «չթույլատրված» հատուկ միջոցի հետեւանքով են ստացել դրանք, կարծես, հերքվում է։

Նկատենք, որ «Զարյա 2»-ը նույնպես, համաձայն հրամանի, անբեկոր լուսաձայնային նռնակ է, կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ քաշը 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում, կրկին՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:

N 09-Ն հրամանի «5․1.» կետում նույնպես լրացում է կատարվել եւ ներառվել այսպիսի կետ․ «Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «ՌԳԿ-60 ՍԶ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ քաշը 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա՝ 135 դեցիբելից ոչ ավելի»։

Հրամանում լրացում է կատարվել նաեւ «17.1.» կետում, եւ ցանկում ներառվել է մեկ այլ միջոց․ «Աերոզոլային փոշեցրիչ «Սաբր ռեդ 920060-Ս, ՄԿ-9, Ֆօգգեր սփրեյ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են՝ ազդեցության միջակայքը 5 մետրից ոչ ավելի, ազդեցության ժամանակը 12 վայրկյանից ոչ ավելի»։

Ջրանետ մեքենաների կիրառման մասով նույնպես հրամանում լրացում է կատարվել, եւ ներառվել են Լավինա-Մ, Լավինա-Ուռազան, ԱԲԱ-40, Սինոտրուկ Հօվօ-ն։ Կիրառման թույլատրելի չափանիշները՝ հղի կանանց, անչափահասների, ծերերի նկատմամբ ջրի շիթի միջոցով մարմնական վնասվածքներ չհասցնելը: Ջրանետ մեքենաները չեն գործարկվում 00-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում: 

Մեկ այլ լրացման մասին էլ նշենք․ «Նմանակող պայթուցիկ փաթեթների կիրառման թույլատրելի չափանիշն է՝ ազդեցության գոտում կրկնակի չկիրառումը:

Նշենք, որ «Զարյա-3»-ի կիրառման լուրը որեւէ գերատեսչություն պաշտոնապես չի հաստատել, այդ հատուկ միջոցի կիրառման մասին հայտարարությունները բացառապես ենթադրությունների, այդ օրվա իրադարձությունների տեսագրության մեջ երեւացող հատուկ միջոցի պատկերի հիման վրա են կառուցված, այլ ոչ՝ մասնագիտական, փորձագիտական կարծիքի։ Թերեւս նախաքննության ավարտից հետո հնարավոր կլինի վեր հանել թե՛ այդ օրվա գործողությունների, թե՛ դրանց ընթացքում ոստիկանության կիրառած ուժի եւ հատուկ միջոցների ամբողջական պատկերն ու ցանկը։

Ե՞րբ են կիրառվում հատուկ միջոցները

«Ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ օգտագործելու ու հատուկ միջոցները ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ոստիկանության պետի՝ 23 հոկտեմբերի 2009 թվականի թիվ 5-Ն հրամանը սահմանում է, որ ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն գործադրել հատուկ միջոցները մասնավորապես հետեւյալ դեպքերում՝

1) քաղաքացիների, զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումը խափանելիս.

2) ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս։

Մասնավորապես՝ ձեռքի լուսաձայնային նռնակ «Զարյա-2»-ը, ըստ այդ հրամանի, նախատեսված է իրավախախտների վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցության համար՝ հզոր լուսային եւ ձայնային ազդակների միջոցով: Ապահովագործարկման մեխանիզմը՝ «ՈՒ-515Մ»: Նռնակի բարձրությունը ապահովագործարկման մեխանիզմի հետ՝ 120 մմ, տրամաչափը՝ 70 մմ, քաշը՝ 175 գ, լիցքի քաշը՝ 110 գ, լույսի առավելագույն ուժը՝ 30x10.6 կդ, այրման տեւողությունը՝ 0,05 վրկ, ձայնի ճնշման մակարդակը 10 մ հեռավորության վրա՝ 145-175 դբ, դանդաղեցման ժամանակը՝ 4+-1 վրկ: Բեկորային վնասվածքներ չի պատճառում:   

«Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակի տեխնիկական նկարագիրը, համեմատելով «Զարյա 2-ի»-ի պարամետրերին, նկատում ենք, որ այդ երկու միջոցները միմյանցից քիչ են տարբերվում․ «Զարյա 3»-ը ընդամենը 5 գրամով է ծանր «Զարյա 2-ից». առաջինը 180 դրամ է, երկրորդը՝ 175։ «Զարյա 3»-ի եւ «Զարյա 2-ի» տրամաչափը, նկատենք, նույնն է՝ 70 մմ։ «Զարյա 3»-ի բարձրությունը՝ 125 մմ է (5 միլիմետրով ավելի «Զարյա 2»-ից), լույսի առավելագույն ուժը՝ 40х10*6, ձայնի ճնշման մակարդակը՝ 10 մ․ հեռավորության վրա՝ 160±15 դբ, դանդաղեցման ժամանակը՝ 4±1վրկ։ Այս հատուկ միջոցը ժամանակավորապես զսպում է զինված իրավախախտի հոգեկամային կայունությունը, նվազեցնում նրա մարտունակությունը լույսի եւ ձայնի ազդեցությամբ եւ հնարավոր դարձնում հատուկ միջոցառումն իրականացնել նվազագույն ռիսկով՝ ինչպես նռնակ կիրառող անձնակազմի, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ «Զարյա 2»-ն ու «Զարյա 3»-ը, մեր (ոչ փորձագիտական դիտարկմամբ) արտաքինից նման են։

Նշենք, որ համացանցում մեր փնտրտուքի արդյունքում պարզեցինք, որ գոյություն ունեն նաեւ «Զարյա» եւ «Զարյա 2M» տեսակի հատուկ միջոցներ, որոնք նույնպես արտաքինից որոշակի նմանություն ունեն։     

«Զարյա 3»-ը նախկինում երբեք չի՞ կիրառվել

Հատկանշական է, որ «Զարյա 3»-ի կիրառման մասին կարծիք է հայտնել ոստիկանության երբեմնի պաշտոնյա Լեւոն Երանոսյանը՝ հայտարարելով․ «Չգիտեմ՝ «Զարյա 3»-ը ինչ է, ինչի համար են կիրառել, իմ ժամանակով չի եղել «Զարյա 3»։ Չեմ կարող ասել, որովհետև իմ ժամանակին Առողջապահության նախարարության կողմից հաստատված չէր, որ իրավունք ունեն կիրառելու»։

Մինչդեռ 2016-ին՝ ՊՊԾ գնդի գրավումից ժամանակ անց (փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լեւոն Երանոսյանի գլխավորությամբ) տեղի ունեցած բողոքի ակցիաները ցրելու ժամանակ կիրառվել են «Զարյա 3» տեսակի հատուկ միջոցներ։

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչությունը դեռ 2016-ին, ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցման, հայտնել էր, որ Խորենացի փողոցում հուլիսի 20-ին կիրառվել են 24 հատ անբեկոր լուսաձայնային «Զարյա 3», ինչպես նաեւ մի քանի այլ տեսակի հատուկ միջոցներ։ Իսկ արդեն օրեր անց՝ հուլիսի 29-ի երեկոյան, Սարի թաղում ոստիկանությունը կիրառել է 56 լուսաձայնային նռնակ, մասնավորապես՝ 22 հատ «Զարյա-3»։

Ինչպես տեսնում ենք, Լեւոն Երանոսյանը ստում է՝ ասելով, թե իր ժամանակ չեն եղել նման միջոցներ։ Հետեւապես հարց է ծագում՝ եթե «Զարյա 3»-ի կիրառման թույլտվությունը ընդամենը այս տարի է ներառվել վերոհիշյալ հրամանում, ապա 2016-ին ո՞ւմ հրամանով կամ թողտվությամբ է կիրառվել այդ չթույլատրված հատուկ միջոցը։ Ի դեպ, Երանոսյանը 2022-ի ապրիլին խոստովանել էր, որ 2016-ին ինքն է հրահանգել կիրառել հատուկ միջոցներ։

«Հա, ես եմ հրաման տվել հատուկ միջոցներ կիրառել Սարի թաղում էդ օրը։ Ու չեմ էլ խուսափում, այո՛, ճիշտ եմ արել, էդ օրը կլիներ արյունահեղություն։ Քաղաքացիները Սարի թաղից գնում էին միանային ՊՊԾ գունդ՝ զինվելու։ Սա էր, որը ես թույլ չեմ տվել»,- ասել էր նա։

Խաղա՞ղ, թե՞ քարեր, շշեր նետող, հայհոյող ցուցարարներ 

Պնդում է հնչում, թե ցուցարարները խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում, մինչդեռ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, մասնավորապես նաեւ խնդրո առարկա «Զարյա 3»-ը, որը, ինչպես նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էր հայտարարել, կիրառվում է «զինված խմբավորումներ, զինված հանցագործին զինաթափելու համար»։ 

Քննչական կոմիտեն մինչդեռ իր հաղորդագրության մեջ այլ իրավիճակ է նկարագրել։ Ըստ այդմ՝ ժամը 19:30-ից սկսած՝ «ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին։ Նրանք խմբով միմյանց դեպի առաջ եւ ոստիկաններին հրելու, ճնշում գործադրելու միջոցով փորձել են ճեղքել վերջիններիս կազմած պատնեշը՝ այդ ընթացքում շշեր, տարբեր առարկաներ նետելով ոստիկանական շարքերի ուղղությամբ: Նշված գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանությունը նախապես զգուշացվելուց հետո կիրառել է հատուկ միջոցներ, որից հետո հավաքի բազմաթիվ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին ու նրանց անօրինական գործողությունները կանխելուն ուղղված գործողություններին, ոչ միայն չեն հանդարտվել, այլ հակառակը՝ վերջիններիս հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ, կոտրել են կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները՝ այդ կերպ կատարելով բռնության գործադրմամբ, անձանց կյանքն ու առողջությունը վտանգող այլ արարքների կատարմամբ եւ գույք վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:

Մի դիտարկում էլ «խաղաղ» եւ «զինված» որակումների առնչությամբ․ «զինված» բառը չի ենթադրում միայն մարտական զենքով կամ այլ միջոցով զինված լինելը, զինվել հնարավոր է նաեւ քարերով եւ այլ՝ մարդու կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելու ունակ առարկաներով։    

Նշենք, որ հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների հետեւանքով վնասվածքներ է ստացել եւ բուժօգնության դիմել 101 անձ, որոնցից 18-ը՝ ոստիկանության ծառայող։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11061 դիտում

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի