Երևան
22 °C
Ամռանը, հատկապես առավել շոգ օրերին մարդկանց աշխատունակությունը նվազում է, ինչն էլ բացասական է ազդում մարդու հոգեկան և նյարդային համակարգի վրա:
Հոգեբույժ, «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» գիտական ղեկավար Արմեն Սողոյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասում է՝ սթրեսը մարդու մոտ կարող է առաջացնել ցանկացած գործողություն, որը ստիպողաբար է արվում: Մարդկանց հոգեբանության վրա բացասական ազդեցություն է ունենում նաև օրվա ջերմաստիճանը։
«Ժամանակին հետազոտություններ կային, ըստ որոնց՝ եթե օրվա մեջ 15 աստիճանի տարբերություն է լինում, արդեն սթրեսային գործոն է մարդու համար։ Եթե առավոտը սկսում ենք գանգատվելով՝ «շոգ է», «էլ չեմ դիմանում», ապա բնական է, որ այդ ձևով արտահայտվող մարդն ավելի շուտ կընկնի սթրեսային վիճակի ցանցը։ Իսկ եթե անձն իրեն օրվա սկզբում լավ տրամադրի, ամեն ինչ էլ կհաղթահարի։ Ընդհանրապես եղանակային տատանումները արդեն սթրեսային գործոն են անձի համար»,- ասում է նա։
Վերջինիս խոսքով՝ ցանկացած փոփոխություն ցանկալի չէ անձի համար, սակայն եթե նա զգում է, որ արդեն սպառվել է, նյարդային է դարձել, ոչ ոքի հետ չի կարողանում շփվել, պետք է որևէ հետաքրքիր զբաղմունք գտնի կամ աշխատանքին զուգահեռ զբաղվի իր սիրելի հոբբիներից մեկով։ Կարևոր է հատկապես, որ աշխատանքային վայրը լինի տրամադրող, նպաստի, որ անձը իր էմոցիաները կարողանա հաղթահարել։ Ըստ Սողոյանի՝ անձը կարող է նաև աշխատանքի վայրում հաճելի դետալներ նկատել, ընդմիջումներին զբաղմունք գտնել, որ կարողանա հաղթահարել սթրեսը: Միևնույն ժամանակ վերջինս շեշտում է արձակուրդ գնալու անհրաժեշտությունը:
«Ցանկացած ստիպված բան հաճելի չէ ու ցանկալի էլ չէ մարդու համար։ Կարևոր է նաև, որ նա հասկանա՝ ի՞նքն է իրեն ստիպում ինչ-որ բան անել, թե՞ իրեն ստիպում են։ Եթե չի ուզում աշխատել, մոտիվացիան պետք է գտնի՝ մտածելով՝ եթե չի կարողանում աշխատանքի գնալ, իր առօրյա հոգսերը ո՞վ է հոգալու. ի վերջո, արձակուրդ գնալու համար էլ է գումար պետք։ Այսինքն՝ այս ամենի մասին մտածելով էլ կարելի է վերականգնել մոտիվացիան»,- շեշտում է նա:
Հոգեբույժը նկատում է՝ քաղաքացիների աշխատանքի մոտիվացիան, շոգ եղանակի բացասական ազդեցությունը և այլ բացասական հարցեր նաև հնարավոր կլինեն հաղթահարել, եթե գործատուներն իրենց աշխատողների համար ապահովեն սթրեսի կառավարման դասընթացներ։ Այսինքն՝ լինեն մասնագետներ, որոնք կկարողանան օգնել աշխատող քաղաքացուն հաղթահարել լարված, նյարդային վիճակը․ «Արձակուրդը մենք համեմատում ենք ուտելու հետ, այսինքն՝ մարդն ինչքան պետք է ուտի, այդքան էլ պետք է հանգստանա։ Երբ մարդը աշխատում է առանց հանգստանալու, և՛ իր առողջություն է վտանգում, և՛ աշխատանքի արդյունավետությունը։ 8 ժամից ավելի մարդը չպետք է աշխատի, պետք են նաև հանգստյան օրեր, օրինակ՝ շաբաթ և կիրակի տանը մնա։ Ճիշտ մտածող գործատուներն էլ հասկանում են, որ եթե մարդուն կարողանում են արձակուրդ տրամադրել, ապա նրա աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի մեծ է լինում»։
Վերջինս խորհուրդ է տալիս աշխատող քաղաքացիներին սթրեսային վիճակները հաղթահարել քաղցած վիճակում շատ հեղուկների օգտագործմամբ, կրեմային և յուղային ուտելիքների քիչ օգտագործմամբ։
«Հայկական ժամանակ»-ը մայրաքաղաքում քաղաքացիների շրջանում նաև հարցում է անցկացրել՝ հասկանալու, թե այս օրերին ինչպե՞ս են աշխատում նրանք, արդյոք աշխատունակության նվազում նկատո՞ւմ են, ինչպե՞ս են հաղթահարում դա:
Մեր հարցմանը մասնակցած անձինք տարբեր ոլորտների աշխատակիցներ էին։ Ոմանց համար աշխատանքը այնքան հաճելի է, որ շոգ եղանակը էական ազդեցություն դրա բնականոն ընթացքի վրա չի ունենում։ Մյուսներն էլ անհամբեր սպասում են արձակուրդի մեկնարկին։ Որոշ քաղաքացիների աշխատանքն էլ հնարավոր է հեռավար կազմակերպել, և աշխատելու ցանկությունը չկորցնելու համար այն կազմակերպում են Հայաստանի այն քաղաքներում և մարզերում, որտեղ համեմատաբար զով է:
«Ես աշխատում եմ գրասենյակում, օրվա մեջ հանգստի ժամեր ունենում եմ, բացի այդ՝ աշխատավայրում միջավայրը միշտ լավ է, սենյակում էլ օդորակիչ կա։ Դեռևս ինձ չեմ ստիպում, որ աշխատանքի գնամ։ Հաճույքով եմ իմ գործն անում»,- մեզ հետ զրույցում ասում է Նելլի Տիգրանյանը:
Արփի Մանասյանի խոսքով էլ՝ իր բոլոր ընկերները արձակուրդ են մեկնել, միայն ինքն է շարունակում աշխատել, սակայն սպառել է աշխատունակությունը. «Օրենքով սահմանված կարգով արձակուրդ մեկնելու հնարավորություն ունեմ, շուտով ցանկանում եմ օգտվել այդ հնարավորությունից ու արտերկիր մեկնել։ Առավոտյան մի կերպ եմ ինձ ստիպում, որ գնամ աշխատանքի․ պահ է գալիս, երբ սպառվում ես»:
Մերի Խաչատրյան
Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը
Քեյթ Միդլթոնը կվերադառնա թագավորական պարտականությունների կատարմանը․ քաղցկեղից բուժումն ավարտվել է
Ավելի մեծ էկրաններ. Apple-ը ներկայացրել է iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը (տեսանյութ)
Բաքուն արձագանքել է Հայաստանի՝ Խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրելու առաջարկին
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
«Սխրագործության համար» մեդալ՝ հետմահու. տեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը
Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում է. կուսումնասիրվեն Երևանի բոլոր կամրջային կառույցներն ու հանգույցները
Որսի ժամանակ ընկերներից մեկի հրացանը պատահաբար ձեռքից ընկել է, հնչել է կրակոց. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
ԼՂ նախկին պաշտոնյաները ՀՀ-ում «5-րդ շարասյան» մասն են կազմում», Շահրամանյանը հատուկ առաքելությամբ է այստեղ. Ստեփանյան
Ինչպես է հայտնաբերվել ԱՄՆ-ում հայտնի գործարարի առևանգված կինը, ովքեր են ձերբակալված անձինք. ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
Մերձավոր Արևելքը հայտնվել է տարածաշրջանային մեծ պատերազմի շեմին. Լավրով
Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Մենք չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա, թող ապաշխարի ու մնա. Միքայել սրբազան
Աննա Հակոբյանը Շանդուն նահանգի և Վան Յույանի առաջարկը կփոխանցի հայ պաշտոնյաներին. հանդիպում Ցինդաո քաղաքում
Գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում. որ ուղղությամբ կգնա Բաքուն. վերլուծում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը
Միրզոյանը Մարգարիտիս Սխինասին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի քայլերը
Ովքեր են եղել ԱԱԾ-ի կեղծ համազգեստով անձինք, որտեղ է հայտնաբերվել լողավազանից առևանգված ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կինը
Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պետք է դիտարկել ԵՄ-ի՝ ՀՀ-ի հանդեպ հանձնառու վերաբերմունքի դրսևորում. Սխինաս
Ազդարարում ենք գործընթացի մեկնարկը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից վիզաների ազատականացմանը. փոխվարչապետ
Կրկնակի բարձրացվել է փոխհատուցվող գումարի առավելագույն սահմանաչափը. պատահարի դեպքում վարորդները պետք է արագ կողմնորոշվեն
ԱԺ նախագահը Բետելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին վերադարձնելու հարցում
Երևանում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ են հայտնաբերել տեսուչները
Վարչապետն ու Քսավյե Բետելը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Դեղերի ոչնչացմանը ներկա կլինի տեսչական մարմնի ներկայացուցիչը. գործընթացը կտեսաձայնագրվի
Հայաստանի հետ Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև
Պռոշյանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Քննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթեր սկսելու հարցը
Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել Չինաստանից
Մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներով. Միրզոյան
Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Լիտվայում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել
Սիմոնյանը Մուհամմադ Աբուդի հետ հանդիպմանը վերահաստատել է խաղաղության օրակարգին ՀՀ հավատարմությունը և հաստատակամությունը
Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով. վարչապետը ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին
Երևանից մեկնելուց հետո 36 ժամ անց հասանք Ցինդաո․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանը փաստացի ընդլայնում է օրակարգը Եվրամիության հետ. վարչապետն ընդունել է Սխինասի գլխավորած պատվիրակությանը
Զննության է ենթարկվել դեպքի վայր հանդիսացող բնակարանը. մանրամասներ Ղարամյանի նախկին փեսայի ինքնասպանության դեպքից
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 ոստիկանի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարած Մարգարյանի նկատմամբ
Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. քանի դեպք է հաստատվել վերջին մեկ շաբաթում
Ստեղծվել է կեղծ էջ. ինչ է զգուշացնում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 9-ին
Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքնասպանություն գործած տղամարդը Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է
© 2024 Հայկական ժամանակ