«Կոմունիստների օրոք» կառուցված ջրագծի խնդիրները չեն կարգավորվում. դրանք փտած են, խողովակները վերածվել են ցանցի

30/07/2024 schedule22:13

Ամառն ու շոգը ջրի հետ կապված մի շարք խնդիրներ են իրենց հետ բերում՝ խմելու ջրի պակաս, ոռոգման և հեղեղատար համակարգերի խնդիրներ, շարքը երկար կարելի է շարունակել:

«Հայկական ժամանակ»-ն այս անգամ ահազանգեր է ստացել ոռոգման համակարգերի տարատեսակ խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչները նշում են, որ վերջին 3 տարին պարբերաբար խնդիրներ են ունեցել ոռոգման համակարգի հետ կապված, դրանք լուծում չստանալով՝ այս տարի հասել են վերջնակետին:

Բնակիչներից 63-ամյա Գրիգոր Թովմասյանը պատմում է, որ Նորք-Մարաշի ոռոգման համակարգը կառուցվել է «կոմունիստների ժամանակ»՝ առնվազն 47-50 տարի առաջ:

«47 տարի համակարգը գործել է կարելի է ասել լավ, մանր-մունր խնդիրներ եղել են, ժամանակի ընթացքում կարողացել են կարգավորել և բնակչությանը ոռոգման ջուր ապահովել: Արդեն 3 տարի է՝ համայնքի ղեկավարը Միքայել Օհանյանն է, և այդ տարիների ընթացքում Նորք-Մարաշ համայնքի կոնկրետ Արմենակյան փողոցի մի հատվածը և Նորքի այգիներ թաղամասը ոռոգման ջրից զրկված է: 2 անգամ անձամբ եմ եղել համայնքապետի մոտ, էլ չասեմ քանի անգամ ենք խնդիրը բարձրաձայնել, քաղաքապետին դիմել,  քաղաքապետարանի թեժ գծին 4-5 անգամ զանգել, բայց պատասխան չկա, բոլորը «ցրում են»»,- ասում է Գրիգոր Թովմասյանը:

Վերջինս պատմում է, որ անցյալ տարի օգոստոսին ոռոգման համակարգը խափանվել է՝ խցանվել, խնդիրը կարճաժամկետ լուծում է ստացել, ապա՝ պարբերաբար կրկնվել: Այժմ համակարգը չի գործում, խողովակից ջուրը փակ է, քանի որ ամեն անգամ, երբ ոռոգման համակարգի խցանում է եղել, ջուրը հեղեղել է՝ վնասելով ու քանդելով նոր արված ասֆալտը:

«Ջուրը կա, այս պահին էլ կա, պարզապես խցանված է, ու չի հասնում բնակիչներին: «Վեոլիա ջուր»-ը կապ չունի, դա նրանց տիրույթում չի, կա քաղաքապետի որոշում, որ ոռոգման ջրի սպասարկումը դրված է վարչական շրջանների վրա, վերանորգման աշխատանքները պետք է իրենք կատարեն: Հիմա պարզապես փականից փակված է ջուրը, որպեսզի չհոսի ու 20 օր առաջ արված ասֆալտը չքանդվի, բայց այդ փականի վրա անգամ ոչ մի արգելք չկա, ցանկացած բնակիչ ցանկացած պահի կարող է «կլյուչով» բացել կամ փակել: Այս տարի ոռոգման սեզոնի սկզբին, բնակիչների կողմից լիազորված լինելով, գնացի վարչական շրջանի ղեկավարի՝ Միքայել Օհանյանի մոտ, խոստացավ, որ առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում հարցը լուծում է ստանալու, սակայն՝ ապարդյուն: Նորից եմ գնացել մոտը, խոստացել է 2-3 օրվա ընթացքում հարցը լուծել, դրանից հետո գնացել է արձակուրդ՝ հարցը թողնելով չլուծված»,- պատմում է Նորք-Մարաշի բնակիչը:

Գրիգոր Թովմասյանի խոսքով՝ 10 հեկտարի չափով տնամերձ տարածքների, և չոռոգվող հողատարածքների համար բնակիչները մեծ հարկեր են վճարում՝ որպես անշարժ գույք: Թովմասյանը մեկ այլ նկատառում էլ է անում՝ վերջերս նաև հանրապետության վարչապետն է  բարձրաձայնել խմելու ջրի սղության խնդրի մասին, բայց վերոնշյալ թաղամասի բնակիչները ստիպված ոռոգումը կատարում են խմելու ջրի հաշվին:

«Որովհետև չենք կարող մեր այգիները, որոնք հիմնվել են 50 և ավել տարի առաջ, որ մենք ժառանգել ենք մեր ծնողներից, պապերից, թողնենք, որ չորանան. դրա վառ ապացույցը մեր խմելու ջրի հաշվիչների ցուցմունքներն են՝ մեծ գումարները: Մենք ստիպված, ուզած-չուզած, գոնե շաբաթը մեկ ծառերը ջրում ենք խմելու ջրով»:

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը՝ Միքայել Օհանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, ի պատասխան մեղադրանքների ու պահանջների հայտնեց, որ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրը կապված է ապօրինի կառուցված ոռոգման ջրագծի հետ:

«Այդ ջրագիծը ապօրինի է կառուցված մի խումբ բնակիչների կողմից: Տվյալ մարդը մեզ դիմել է անցյալ տարի և նախանցյալ տարի, միջանկյալ լուծումներ ենք տվել, իրենք օգտվել են, բայց չենք կարող անընդհատ գտնվել նույն շրջապտույտի մեջ ու միջանկյալ լուծումներ տալ: Տվյալ քաղաքացիների խումբը չունի պայմանագիր ջրային կոմիտեի հետ, այսինքն՝ իրենք այդ ջրի համար չեն վճարում, հետն էլ՝ այդ ջրագիծը կառուցված է ապօրինի: Վտանգ կա նաև, որ այդ ջուրը բացելու դեպքում վթար կարող է լինել և քայքայել նոր կառուցված ասֆալտը»:

Վարչական ղեկավարի խոսքով՝ նախատեսել են նախագծին ու ստանդարտներին համապատասխան նոր ջրագիծ կառուցել, որը հետագայում հանձնելու են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ին: Օհանյանը նկատում է՝  ընդհանուր առմամբ Նորք Մարաշում արդեն 4-5 նոր ջրագիծ է կառուցվել, որոնք համապատասխանում են սահմանված բոլոր ստանդարտներին:

«Ջրագծերը մենք հանձնում ենք հենց նույն «Կանաչապատման» ՀՈԱԿ-ին, բայց այդքանով հարցը չի ավարտվում, քանի որ ՀՈԱԿ-ը չի սպասարկում մասնավոր տներ, այլ սպասարկում է այգիներ, համայնքային կանաչ տարածքներ: Ջուրը վաճառողը ջրօգտագործման կոմիտեն է, տվյալ դեպքում կարգավորումը համայնքապետարանի տիրույթից դուրս է, պետք է քաղաքացին կա՛մ Ջրային կոմիտեի, կա՛մ «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի հետ պայմանագիր ունենա, որ ինչ-որ վճարման դիմաց ստանա ջուր»,- նշում է Միքայել Օհանյանը: 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ եթե տարիներ շարունակ «Վեոլիա ջուր»-ը զբաղվել է խմելու ջրով, ապա ոռոգման ջրով կարելի է ասել տասնամյակներ շարունակ որևիցե մեկը չի զբաղվել:

Բեգոյանի խոսքով՝ ոռոգման համակարգը Երևանում գտնվում է շատ վատ վիճակում:

«Այնքան հնամաշ է ոռոգման համակարգը, որ ժամանակին երկաթյա խողովակներով անցկացվել է գետնի տակով և դրանք այլևս գոյություն չունեն, որոշ վարչական շրջաններում այն աստիճան են փտած, որ ցանցի են վերածվել այդ խողովակները: Օրինակ, Արաբկիր վարչական շրջանում ամեն օր 5 վթար ենք ունենում, այդ փտած խողովակաշարերից ջուրը սկսում է դուրս գալ և հոսել փողոցներով: Վթարավերականգնողական աշխատանքները կատարվում են մեր կազմակերպության կողմից»,- ասում է Բեգոյանը:

Վերջինիս խոսքով՝ այս խնդիրներին լուծում տալու համար խողովակաշարերը փոխվում են, հները՝ փոխարինվում նորերով:

«Ոռոգման համակարգերի բարեկարգման ծրագրերը բաժանված են երկու մասին, առաջինը՝ մայր խողովակաշարերն են, որոնց փոխարինումը Երևանի քաղաքապետարանի տիրույթում է, և որով զբաղվում է շինբարեկարգման վարչությունը՝ շինարարական կազմակերպությունները: Երկրորդը՝ մայր խողովակաշարից ավելի փոքր ոռոգման համակարգերն են, որոնց փոխարինմամբ զբաղվում է «Կանաչապատման» ՀՈԱԿ-ը»,- ասում է Բեգոյանը:

Նրա խոսքով՝ միայն անցյալ տարի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Երևան քաղաքում անցկացրել է ռեկորդային՝ 36 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգ, բայց դա բավարար չէ Երևանի խնդիրը լուծելու համար:

«Որովհետև հարյուրավոր կիլոմետրեր են այդ ոռոգման համակարգերը, որոնք պահանջում են թե՛ փոխարինում, թե՛ դրանց արդիականացում: Այս տարվա ծրագրերով նախատեսել ենք 20-25 կիլոմետր նոր ոռոգման համակարգի անցկացում «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից, և դրան գումարած մայր ջրատարերի շինարարական աշխատանքներ, որի պատվիրատուն հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը»:

Անդրադառնալով կոնկրետ Նորք-Մարաշի դեպքին և ծագած խնդրին, Բեգոյանն ասում է, որ Երևանի քաղաքապետարանը ոռոգման համակարգն օգտագործում է իր կանաչ տարածքները պահելու՝ ոռոգելու համար, որոշ դեպքերում նաև արհեստական ջրավազաններում, շատրվաններում օգտագործելու համար:

«Նորք-Մարաշը որքան հասկանում եմ՝ սեփական սպեկտոր է, որը մեր տիրույթից դուրս է: Ընդհանուր ոռոգման համակարգի մատակարարումը Երևան քաղաքում գտնվում է «Երևան ջրօգտագործողների ընկերության» տիրույթում և ահա Երևան քաղաքի այն հատվածներում, ինչպիսին է Նորք Մարաշը, այդ սեփական տների սեկտորում Երևանի քաղաքապետարանը չունի այգիներ կամ ծառուղիներ, հետևաբար, չունենք նաև մեր կողմից սպասարկվող ջրագծեր, դա գտնվում է «Երևան ջրօգտագործողների ընկերության» տիրույթում, որը պետք է պայմանագրեր կնքի սեփականատերերի հետ և մատակարարի ոռոգման ջուր ըստ հաշվիչների՝ թե ով ինչքան է օգտագործել: Նույն վիճակն է նաև Խարբերդում, Դավթաշենի հատվածում, որովհետև քաղաքապետարանը չունի կանաչ սպասարկվող տարածքներ այդ հատվածենորւմ»,- ասում է Արմեն Բեգոյանը:

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ շատ դեպքերում բնակիչները նախկինում ապօրինի ջրատարներին միացված ջուրն են վերցրել և երբ խողովակաշար է փոխարինվում, արդեն այդ ամենը դուրս է գալսի «ջրի երես», և հետո բնակիչները կարող են բողոքել, որ ոռոգման համակարգը փոխելուց հետո իրենց բակի ոռոգման ջուրը կտրվեց:

«Սակայն ընդհանուր առմամբ, ոռոգման համակարգի խնդիրները շատ խորն են, որոնք Երևանի քաղաքապետարանի և պատասխանատու բոլոր կողմերի հետ փորձում ենք մեղամացնել»,-եզրափակում է Բեգոյանը:

Տպել
1369 դիտում

Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին

ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները

Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ

Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է

Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է

Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)

Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին

Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը

Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար

200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան

Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում

Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)

Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում

Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը

Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել

Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար

«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը

Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար

Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում

ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան

Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը

COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան

Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող

Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար

Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ

Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը

Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել

«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ

Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին

Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ

Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան

Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին