Երևան
12 °C
Հայաստանում կանանց մոտ հանդիպող չարորակ նորագոյացությունների շարքում արգանդի պարանոցի քաղցկեղը տարածվածությամբ գտնվում է երկրորդ տեղում, առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ արգանդի պարանոցի քաղցկեղը գրանցվում է հիմնականում 15-44 տարեկան կանանց շրջանում։ Համեմատած հետսովետական մյուս երկրների՝ մեզ մոտ այս հիվանդության վիճակագրությունն ավելի տխուր պատկեր ունի․ կանանց շրջանում հայտնաբերվող դեպքերի 70 տոկոսը վերաբերում է քաղցկեղի 3-4-րդ փուլերին։
Ուռուցքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ 2023 թվականին արգանդի պարանոցի քաղցկեղի 265 դեպք է հայտնաբերվել, հիվանդության առաջին փուլերում ախտորոշումը կազմել է դեպքերի 32 տոկոսը։ Չնայած սահմանված տարիքային շեմին, հիվանդությունը մեր երկրում հանդիպում է հիմնականում մեծահասկաների մոտ, դեռահասների հիվանդացության դեպքեր չեն գրանցվում։
«Հիմնականում գինեկոլոգի մոտ գնալու մշակույթի բացակայությունն է խնդիրը․ Հայաստանում կանայք այլևս երեխա չպլանավորելուց հետո չեն հաճախում մասնագետի։ Իսկ հիվանդության առաջացման պատճառներից են անկանոն սեռական կյանքը, չպաշտպանված հարաբերությունները։ Այսինքն՝ շատ հաճախ տղամարդիկ, որոնք ունենում են չպաշտպանված հարաբերություն, վարակվում են պապիլոմա վիրուսի տեսակով, հետո վարակում են իրենց կանանց, որոնք էլ չեն այցելում գինեկոլոգի»,- ասում է մասնագետը:
Ըստ նրա՝ այդ տեսակ քաղցկեղը կնոջ մոտ առաջանում է հենց պապիլոմա վիրուսի 16 և 18 ենթատիպերի պատճառով։ Վիրուսը 10-15 տարի մնում է կնոջ օրգանիզմում, դրանից հետո՝ վերածվում քաղցկեղի։
Այսինքն՝ այնպես չէ, որ վարակվելուց հետո միանգամից ախտորոշվում է չարորակ հիվանդությունը:
«Եթե կինը պարբերաբար բուժզննումների է գնում գինեկոլոգի մոտ, ապա դա կհամարվի լիարժեք զննում այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտ հետազոտությունների հետ մեկտեղ կնոջից վերցվի նաև պապիլոմա վիրուսի հայտնաբերման կամ «ՊԱՊ» թեստը։ Հետազոտությունները անհրաժեշտ են, քանի որ կօգնեն հայտնաբերել նաև նախաքաղցկեղային վիճակը կնոջ մոտ՝ էռոզիա, այլ բորբոքումներ»,- ասում է մասնագետը։
Նրա խոսքով՝ թեստերը հանձնելուց հետո, եթե պապիլոման հաստատվում է, համապատասխան բուժում է նշանակվում, բայց հետո 3-5 տարի մեկ թեստը պետք է կրկնվի, որովհետև վարակելիությունը հնարավոր է նորից։
Ուռուցքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդատուն նաև մանրամասնում է հիվանդության ախտանշանները․ «Դաշտանային ցիկլից դուրս թույլ արյունահոսություն կամ արյունարտադրություն, դաշտանային արյունահոսություն, որն ավելի առատ և երկար է տևում։ Ամենաշատ գանգատը արյունային արտադրությունն է սեռական հարաբերությունից կամ լվացվելուց հետո, ցավը սեռական հարաբերության ժամանակ, առատ հեշտոցային արտադրությունը, որը նորմալ արտադրությունից զատ, ունի գունային տարբերություն։ Բոլոր գանգատների ժամանակ կինը պետք է մտածի, որ ինքը խնդիր ունի և պետք է գնա գինեկոլոգի մոտ»։
Գինեկոլոգը կնոջից վերցնում է անհրաժեշտ թեստերը, եթե կա կասկած կամ հիվանդությունը հաստատվում է, կատարվում է հեշտոցի ներզննում, մանրամասնում է մասնագետը։ Դրանից հետո վերցվում է բիոպսիա, որի պատասխանից էլ պարզ է դառնում՝ կնոջ մոտ հիվանդությունն արդեն վերածվե՞լ է քաղցկեղի, թե՞ սկզբնական փուլում է:
«Եթե դեռ նոր է զարգանում քացկեղը, ապա գինեկոլոգը ստուգումներից հետո պացիենտին ուղարկում է ուռուցքաբանի մոտ, որտեղ էլ պետք է տրվի համապատասխան բուժումը կա՛մ վիրահատության, կա՛մ ճառագայթային պրոցեդուրաների միջոցով։ Այսինքն՝ բուժումն արդեն բժիշկն է որոշում՝ կախված, թե որ փուլում է հայտնաբերվել այն»։
Ուռուցքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը նկատում է՝ հիվանդությունից պաշտպանվելու համար կարևոր է, որ 15 տարեկանից սկսած աղջիկները պատվաստվեն մարդու պապիլոմա վիրուսի դեմ։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Հայաստանում 2017 թվականից իրականացվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը։ Այն երկու դեղաչափով է, առաջին դեղաչափից վեց ամիս անց կատարվում է երկրորդը։ Նրա խոսքով՝ Հայաստանում սքրինինգային ծրագրերը՝ արգանդի վզիկի պարանոցի քաղցկեղի հետ կապված, սկսվել են 2015 թվականից և հասանելի են բոլոր պոլիկլինիկական ծառայություններին:
«Իմունիզացիայի ծրագրով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը երկրորդ ամենատարածված պայքարի միջոցն է քաղցկեղի դեմ: Տղամարդկանց դեպքում պապիլոմա վիրուսը կարող է առաջացնել կոկորդի, թոքի կամ այլ քաղցկեղ: Ճիշտ է, դեռ այն մակարդակի չենք հասել, որ կարողանանք դրանցով իմունային համակարգ ձևավորել, և վիրուսի նվազում ունենանք, բայց պատվաստանյութերը հասանելի են»,- նշեց մասնագետը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Հայաստանում կանանց վակցինացիայի այս պատվաստանյութերը դեռևս լայն տարածում չունեն, բայց ցանկալի է այն տարածել, որովհետև ապացուցված է, որ պատվաստանյութը 90 տոկոսով կարողանում է կանխարգելել քաղցկեղը: Անկախ սեռից՝ 15-44 տարեկան ցանկացած անձ ևս կարող է դիմել իր տեղամասային պոլիկլինիկա և ստանալ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում:
Մերի Խաչատրյան
Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին
ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները
Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ
Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է
Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին
Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը
Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար
200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան
Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում
Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում
Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը
Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին
Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար
«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը
Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար
Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան
Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան
Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը
COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան
Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող
Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար
Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ
Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը
Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել
«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին
Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան
Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին
© 2024 Հայկական ժամանակ