Երևան
12 °C
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հուլիսի 30-ին հայտարարել էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը:
Գրեթե նույն միտքը ավելի վաղ հայտնել են նաև Ադրբեջանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը և նրա «խոսափողը» համարվող, նրա «աջ ձեռք» ու օգնական Հիքմեթ Հաջիևը:
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ մեկնաբանելով Ալիևի ներկայացուցչի վերջին հայտարարությունը, նկատում է, որ այս պահին իրավիճակն աշխարհում այնպիսին է, որ գործընթացները կարճաժամկետ չեն, այսինքն, եթե նույնիսկ մոտ ենք խաղաղությանը, դա դեռ չի նշանակում, որ հնարավոր է՝ մեկ ամսվա ընթացքում ինչ-որ բան ստորագրվի:
«Ադրբեջանն ունի տարբեր սցենարային նախապատրաստություններ տարբեր իրավիճակների համար: Եթե իրավիճակը լինի այնպիսին, որ Ադրբեջանը չկարողանա ավելի մեծ ինչ-որ մի բան կորզել՝ ակնհայտորեն հենց այդ պահին կհամաձայնի ստորագրել այն, ինչ դրված է սեղանին: Եթե իրավիճակը լինի այնպիսին, որ Ադրբեջանը, օրինակ ռազմական գործողությունների միջոցով կարող է ավելի շատ շահեր իրացնել, ապա կփորձի դիմել ռազմական գործողությունների. այսինքն՝ կան տարբեր սցենարներ տարբեր զարգացումների համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Ղևոնդյանը:
Իսկ թե որ սցենարն է ավելի հավանական, քաղաքագետը նշեց, որ դա կապված է բազմաթիվ գործոնների հետ, որոնցից ամենաառաջնայինը նոյեմբերին սպասվող ԱՄՆ-ի ընտրություններն են:
«Որովհետև շատ մեծ է լինելու տարբերությունը ամբողջ աշխարհի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի համար՝ ԱՄՆ-ում նախագահ կընտրվի Թրա՞մփը, թե՞ Հարրիսը:
Եթե հաղթի հանրապետական թեկնածուն, փոխվելու է հարաբերությունների տեսակը, տարբեր պետությունների միջև համաձայնության գալու համակարգը: Թրամփը բերելու է այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն է տալու տարածաշրջանային ավելի ուժեղ կողմերին ավելի մեծ շահեր իրացնել: Եթե, այնուամենայնիվ, հաղթանակ տանի Քամալա Հարրիսը, որոշակի առումով ավելի կանխատեսելի կլինեն զարգացումները ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում»,- նշեց Ղևոնդյանը:
Քաղաքագետը նկատեց՝ Ադրբեջանը բոլոր իրավիճակների համար սցենարային նախապատրաստություններ ունի և բոլոր այդ սցենարները իրականություն դարձնելու համար փորձում է հիմքեր ստեղծել.
«Հենց այստեղ է թաքնված «շան գլուխը», թե ինչու են նրանք մի կողմից հայտարարություն անում խաղաղությանը շատ մոտ լինելու մասին, մյուս կողմից՝ խոսում Հայաստանի նկատմամբ պահանջների, Սահմանադրության փոփոխության մասին և երրորդ կողմից՝ ուժեղացնում իրենց ներուժը, որպեսզի եթե կարիք լինի ռազմական ուժի դիմելու՝ դա էլ անեն»:
Խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ-ի շահագրգռվածության մասին, Ռոբերտ Ղևոնդյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ հետաքրքրությունն ուղիղ այնքան է, որքան ԱՄՆ-ի շահն է այս պահին, որովհետև, ըստ բանախոսի, եթե ԱՄՆ-ը 100 տոկոսով ցանկանար, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրվեր, այդ փաստաթուղթը ստորագրված կլիներ:
«ԱՄՆ-ի գլխավոր շարժառիթներից մեկը տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը հնարավորինս թուլացնելն է, մյուս կողմից՝ դեմոկրատական վարչակազմը եթե կարողանա համաձայնության հասնել մինչև նոյեմբեր ամիս, ապա դա հնարավոր կլինի կապիտալացնել նաև ընտրությունների պարագայում, որպես վարչակազմի արտաքին հաղթանակ»,-նշեց քաղաքագետը:
Թուրքիայի դերը ևս հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, ըստ Ղևոնդյանի, կարևոր է, սակայն Թուրքիան ևս դա անում է նախևառաջ իր շահերից ելնելով:
«Թուրքիան նույնպես Արևմուտքի մաս է՝ ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու իմաստով, հավանաբար, հույս ունենալով, որ գոնե տնտեսական առումով կկարողանա ավելի մեծ ազդեցություն գործել և մասնակցություն ունենալ համաշխարհային տնտեսական միջանցքների գործունեությանը, այս առումով էլ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնություն, որպեսզի այդ գաղափարը իրականություն դառնա»,- նշում է քաղաքագետը:
Ըստ Ղևոնդյանի՝ ամբողջ աշխարհն է այս պահին սպասողական վիճակում՝ սկսած Ուկրաինայից, վերջացրած Չինաստանով, բայց սպասել՝ չի նշանակում «ձեռքերը ծալած» նստել:
«Անհրաժեշտ է ակտիվ սպասել և պատրաստվել բոլոր հնարավոր զարգացումներին, սցենարներ մշակել դրանց համար, ինչպես, օրինակ, անում է Ադրբեջանը»,- եզրափակեց քաղաքագետը:
Կառավարությունն Ագրարային համալսարանից տարածք է հատկացրել Ֆրանսիական համալսարանին
ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները
Վրաստանում քվեարկության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար ձերբակալվել է 2 մարդ
Խնայողությունների միջազգային օրը 100 տարեկան է
Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ․ վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Մեզ համար էլ էր անակնկալ գործընթացը, բայց պատրաստ ենք ցանկացած զարգացման. Պապոյանը՝ Գյումրու դեպքերի մասին
Ռուսաստանը Google-ին տուգանել է աննախադեպ՝ 2 ունդեցիլիոն ռուբլով. ինչն է պատճառը
Քաղաքացիները տարիներ շարունակ «կերակրվել» են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ նախարար
200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Միրզոյան
Մնացել է մի քանի օր. ինչպես կարող են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները իրավիճակ փոխել ամբողջ աշխարհում
Մեր տատիկ-պապիկներ մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում
Հայաստանը թարմացնում է ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը
Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին
Չկա մի բան, որ անի Հայաստանը, և դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ. նախարար
«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը
Կառավարությունը մարզերին կհատկացնի 2 միլիարդ 903 միլիոն դրամ գումար
Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ․ Միրզոյան
Շատ կարևոր է տեսնել, որ հոգեկան առողջությունը հատուկ առաջնահերթություն է օրակարգում. Ավանեսյանը՝ ԱՀԿ 74-րդ նիստում
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ քաղաքական որոշ հարցերում. Միրզոյան
Նարեկ Մկրտչյանը Կատարի Պետությունում ներկայացրել է ՀՀ ժողովրդագրության նոր ռազմավարությունը
COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ․ Միրզոյան
Մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպման շուրջ համաձայնության կգանք, այն պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող
Թուրքիայի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, դինամիկ երկխոսություն կա․ նախարար
Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈՒ թափանցող արատավոր բարքերի դեմ
Պապը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգության է ենթարկել 6-ամյա թոռանը. մայրը դիմել է իրավապահներին
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհների համար ամբարվել է աղի ու ավազի պաշար. պատրաստվում են ձմռանը
Չհայտարարված այց Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք խնդիրներ են արձանագրել
«Օպել»-ը բախվել է կայանված 3 մեքենայի, ապա՝ պատին․ կան տուժածներ
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել ԵՄ-ին․ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին
Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ
Փողոցներն ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար միայն այս տարի շուրջ 50 կմ միջին նորոգման աշխատանք է արվել. Ավինյան
Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. ՀՀ նախագահը՝ Սուսանա Մուհամադին
© 2024 Հայկական ժամանակ