Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհի միակ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Ամիրբեկով

01/08/2024 schedule11:11

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կրկին հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման հարցում և երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը:

Այս մասին նա ասել է՝ այս անգամ Հադսոնի ինստիտուտում տեղի ունեցած քննարկումների ժամանակ:

«Երկու երկրների համար էլ պատմական հնարավորություն է ստեղծվել՝փակելու թշնամության էջը, փոխելու հարավկովկասյան տարածաշրջանի լանդշաֆտը, այն վերածելու յարևանության, խաղաղության և կայունության տարածաշրջանի։ Այս գործընթացը վաղուց է ընթանում։

Միջնորդության շուրջ բանակցությունները շարունակվում են շուրջ 30 տարի, սակայն միայն անցյալ տարվա դեկտեմբերին կողմերը որոշեցին, որ բանակցությունների վարման և ավարտին հասցնելու ամենաարդյունավետ և խոստումնալից ձևաչափը երկկողմ և ուղիղ ձևաչափն է։ Այդ ժամանակից ի վեր զգալի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ փոխվստահության հաստատման և որոշակի գործընթացների շարունակման, դիվանագիտական աջակցության փոխանակման, որոշ կալանավորների ազատ արձակման և սահմանների սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանքի մեկնարկի հարցերում», - նշել է Ամիրբեկովը:

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե խաղաղության հասնելու ճանապարհի միակ խոչընդոտը իրենց համար մնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը:

«Նայելով սեղանին դրված խաղաղության համաձայնագրի տեքստին, կարելի է ասել, որ կողմերը շատ մոտ են դրա շուրջ աշխատանքներն ավարտելուն: Տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել, բայց մենք չենք կարող խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջների նկատմամբ», քանի որ դա թույլ չի տալիս հավատալ Հայաստանի՝  Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու հայտարարություններին», - ասել է դիվանագետը:

Առիթն օգտագործելով, Ամիրբեկովը չի մոռացել խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին ևս՝ նշելով, թե վստահության ամրապնդման միջոց կարող է լինել նաև հիշյալ միջանցքի բացումը: Ըստ Ամիրբեկովի, միջանցքի բացումը կարող է փոխել խաղի կանոնները ամբողջ տարածաշրջանի համար և շահեկան լինել Հայաստանի համար:

Տպել
642 դիտում

Էստոնիայի վարչապետը վերահաստատել է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում իր աջակցությունը

Ակնկալում ենք խաղաղության պայմանագրի բոլոր կետերում հասնել համաձայնության. Փաշինյանը՝ Բուլղարիայի նախագահին

Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

Վրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին Լոռին «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկը Թրամփի ընտրվելով տրված է. Սաֆրաստյան (տեսանյութ)

Վարչապետի հետ հանդիպմանը Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված Կառավարության ջանքերին

44-օրյա պատերազմում նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի 39 ծառայող զոհվեց. հարգանքի տուրք է մատուցվել

Վարչապետը ելույթ է ունեցել փակ ձևաչափով անցկացված «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ»-ին. Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում հանդիպել է Սլովակիայի վարչապետի հետ (տեսանյութ)

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը ներկայացվել են Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի վնասները

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակից պետությունների առաջնորդները համատեղ լուսանկարահանվել են

ՔՏՀԱ ՏՄ պաշտոնյաները ծանրաքաշ մեքենաների վարորդներից կաշառք են ստացել. վարույթի նյութերը դատարանում են

Աննա Հակոբյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

«BMW X5»-ը բախվել է պատին, ապա Հրազդան-Քաղսի-Երևան երթուղու «Գազել»-ին, որում 15 ուղևոր է եղել

Մեր նպատակն է Էգեյան ծովը վերափոխել խաղաղության ծովի. Ֆիդանը՝ թուրք-հունական հարաբերությունների մասին

Վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած Վարուժան Ավետիսյանի որդին մեղավոր է ճանաչվել

Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ. «Ազատություն»

Հովանավորչության առաջարկի մերժումից հետո 2,5 մլն դրամ հափշտակած խմբի անդամներից մեկը կալանավորվել է

Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում հանդիպել է Էրդողանի հետ

Վարչապետը Բուդապեշտում մի շարք երկրների առաջնորդների հետ փակ ձևաչափով կլոր-սեղան քննարկման է մասնակցել

Ինչպես է վարչապետը պատրաստվում հեծանիվ վարել. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքը նախաձեռնողները ԿԸՀ են ներկայացրել լրացված ձևաթղթերի 4 տուփ

Վարչապետը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը

Բլոգեր Արթուր Չախոյանի պնդումը, թե գործող Կառավարությունը վաճառել է «Կոնյակ» առևտրային նշանը, սուտ է

Վարդապետյանը ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Ռուսաստանում դեռահասը կացնով սպանել է մորը

Արաբկիր վարչական շրջանում ամբողջությամբ հեռացվել է 156 գովազդային վահանակ

Որ հայ ծանրորդները կմասնակցեն առաջիկայում սպասվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Թրամփի հետ հեռախոսազրույց երդմնակալությունից առաջ չի բացառվում, իսկ Բայդենի հետ ծրագրված չէ. Պեսկով

Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան

Գրավիչ պայմաններով վարկ Ձեր բիզնեսի համար

Կապանում մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը

Նախարարական կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման պայմանավորվածություն առայժմ չկա. Կոստանյան

Կասեցվել է Արամի փողոցում գտնվող «Պեստո» ռեստորանի գործունեությունը. նշվել են պատճառները

Նոր հեծանիվներ և սաղավարտներ՝ Արարատի մարզի դպրոցներին

ԱԽ քարտուղարը կմեկնի Վիլնյուս

Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն. Սոբհանի

Երբ տեղեկացել եմ, հաղորդում եմ ներկայացրել. Կոստանյանը՝ ԱԳՆ-ում վարորդ աշխատած անձի հետ կապված գործի մասին