Թրամփի հետ հեռախոսազրույց երդմնակալությունից առաջ չի բացառվում, իսկ Բայդենի հետ ծրագրված չէ. Պեսկով

07/11/2024 schedule15:00

Չի բացառվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցի հնարավորությունը մինչև վերջինիս երդմնակալությունը:

Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Interfax-ը։

«Չի բացառվում։ Նա ասել է, չէ՞, որ կզանգահարի Պուտինին մինչ երդմնակալությունը։ Սա նրա (Թրամփի) խոսքերն են»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե բացառվո՞ւմ է արդյոք նման շփումը։

Նա հավելել է, որ մինչ այժմ ոչ ոք Ռուսաստանի նախագահի վարչակազմից կամ ԱԳՆ-ից չի կապվել Թրամփի խմբի հետ:

Պուտինն էլ չի ծրագրում շփվել Ջո Բայդենի հետ՝ որպես ԱՄՆ հեռացող նախագահի, ասել է Կրեմլի խոսնակը։

«Յուրաքանչյուր հանդիպման հետևում փորձագիտական մակարդակով մեծ աշխատանք կա։ Նման աշխատանք դեռ չկա, և դեռ վաղ է. ո՞ւմ հետ աշխատել այնտեղ: Մենք չենք աշխատում Բայդենի վարչակազմի հետ: Տեխնիկական հաղորդակցության որոշ խղճուկ ուղիներ կան, դրանք առարկայական չեն»,- ասել է Պեսկովը։

ԱՄՆ-ի ընտրությունների քվեարկությունն ավարտվել է նոյեմբերի 6-ի առավոտյան։ Ձևականորեն ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն հանրապետականն արդեն հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ընտրական ձայները և նախնական տվյալներով պարզ է, որ Թրամփը հավաքել է 295 ընտրական ձայն՝ անհրաժեշտ 270-ի փոխարեն։

Նա ինքն իրեն արդեն հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նրան անվանել է պետության ընտրված ղեկավար, իսկ Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստանում օտարերկրյա առաջնորդներից։

Նրան շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր ընտրություններում հաղթելու դեպքում դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը նույնիսկ երդմնակալությունից առաջ։

«Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել, ես դադարեցնելու եմ պատերազմները»,- իր հաղթական ելույթի ժամանակ կրկին ասել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
450 դիտում

Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց. վարչապետ

Սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար ալ-Ասադի իշխանության ավարտի մասին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի մայրաքաղաքը, Ասադը լքել է Դամասկոսը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը. լուսանկարներ, տեսանյութ

Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա. Նիկոլ Փաշինյան

Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երկրաշարժ Հայաստանի տարածքում. ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ժամանել են Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը. տեսանյութ

Փարիզի Աստվածամոր տաճարը վերաբացվում է. ինչպես է 860-ամյա կառույցը «վեր հառնել մոխիրներից». լուսանկարներ

Գյումրվա պրայմերիզ. քաղաքապետի ժամանակավոր աթոռի շուրջ պտտվող քարոզարշավի կարգախոսներն ու կանխատեսումները

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը դիտարկել են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածի աշխատանքների ընթացքը

Հարավային Կորեայի խորհրդարանին չի հաջողվել իմպիչմենթի ենթարկել նախագահին. նա «փոշմանել», ներողություն է խնդրել

Ավտովթար Կապանում. կան հոսպիտալացվածներ

Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Շատվան գյուղի բնակիչ Ավետիսյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան

Իրաքի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը

Մեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. նախարար

Գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 01:00-ն

Տեղի է ունեցել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը

Մենք պատրաստ ենք տարբեր ծրագրերով աջակցելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը. Պապոյան

Վարչապետը Վանաձորում, Սպիտակում ու Գյումրիում հարգել է 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը. լուսանկարներ

Հրդեհ Երևանի Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկում. պատճառը հայտնի է

Գյումրիից մեկնեցինք Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը. Նիկոլ Փաշինյան

Պուտինի հայտարարությունը հրավեր է Բաքվին՝ սանձազերծելու ռազմական ագրեսիա ՀՀ սուվերեն տարածքների դեմ. Մարգարյան

ՀՀ վարչապետն ու Աննա Հակոբյանը հարգանքի տուրք են մատուցել Գյումրիում. տեսանյութ

Եվրամիությունը Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. Մարագոս

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային հատվածներում՝ ձյան տեսքով

Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Խուդաթյանը Գեղարքունիքի մարզում հետևել է իրականացվող շինաշխատանքներին, հանձնել բնակարանների բանալիներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Սպիտակում հարգանքի տուրք են մատուցել աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին

Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում հարգանքի տուրք են մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Բայդենն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկարներ

Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է ավելի քան 1200 հայկական բեռնատար

Անահիտ Մանասյանը մասնակցել է Սլովենիայի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Արշակունյաց պողոտայի կիսակառույցի հոսանքազրկման պատճառով երկու աշխատակից արգելափակվել է ամբարձիչում