Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվելու դեպք. պատճառված վնասից վերականգնվել է 10 մլն դրամ

02/08/2024 schedule15:15

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում իրականացրել է ապօրինի հանքարդյունաբերական աշխատանքներ:

Դրա հետևանքով տեղի է ունեցել հողի վնասում՝ հանգեցնելով օգտակար հանածոյի մեծածավալ կորստի:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել, նա մասամվ փոխհատուցել է վնասը:

«Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում, Մասիս համայնքի տարածքում` Հրազդան գետի ավազանում, ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված, թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք չունենալով, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է ընկերությանը տրամադրված թույլտվությամբ նախատեսված սահմանային կետերի կոորդինատներից և թույլ տալով նույն օրենքով նախատեսված իրավունքի խախտում՝ դուրս է եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։

Այնուհետև՝ ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված պահանջների անտեսմամբ, այն է` առանց ընդերքօգտագործման իրավունքի, մեկ միասնական դիտավորությամբ, նույն համայնքի տարածքում գտնվող, գործառնական և նպատակային նշանակությունները չփոփոխված՝ ջրային և գյուղատնտեսական, արոտավայր և վարելահող նպատակային և գործառնական նշանակության հողատարածքներում հանքարդյունահանման աշխատանքներ կատարելու իրավունք չունենալով, ընդերքն օգտագործելու եղանակով, արդյունահանել է պետական սեփականություն համարվող ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված վճարման ենթակա 18,729,236 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 18,353մ ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500,000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային՝ ընդհանուրը 19,229,236 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, ընկերության հակաօրինական գործունեության հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել ընդհանուրը 7242 քմ մակերեսով գյուղատնտեսական, վարելահողի նպատակային և գործառնական նշանակությամբ հողատարածքները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում և վնասում։ Դրա հետևանքով նշված հողային ռեսուրսներին և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուրը 1,768,370 ՀՀ դրամի գույքային վնաս:

Շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, այսինքն առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով և անտեսելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները, ընկերության տնօրենը չի վճարել գանձման ենթակա 5,000,000 ՀՀ դրամի չափով տուգանքը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվե:

Նախաքննության ընթացքում ՍՊԸ-ի տնօրենի կողմից մասնակի՝ 10,000,000 ՀՀ դրամի չափով վերականգնվել է պատճառված վնասը»,-ասվումէ  հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
572 դիտում

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին

Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ