600 աշխատատեղ, սրահներ, պրոֆեսիոնալ գրադարան՝ 10 հազար գրքով. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն

02/08/2024 schedule19:55

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 2-ին այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն, որն ավտոմատացված դիզայնի և տեսանյութերի ստեղծման առցանց հարթակ է: Այն առաջարկում է թվային բովանդակություն ստեղծելու գործիքների փաթեթ՝ ներառյալ տեսանյութեր, անիմացիաներ, վեբ կայքեր, տարբերանշաններ, մակետներ, սոցիալական մեդիայի գրաֆիկներ, սահիկաշարեր և այլն։

Հարթակն ունի ավելի քան 20 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհից։

IMG_6660.jpeg (850 KB)

Չնայած ընկերությունը հիմնադրվել է Երևանում 2013 թվականին, 2024 թվականին բացվել է ընկերության նոր գրասենյակը` «Վուդս» կենտրոնում, այս անգամ ևս՝ ոչ ստանդարտ մտահղացումներով ու լուծումներով։ Նոր գրասենյակը ունի 600 աշխատատեղ, միջոցառումների և կոնֆերանսների սրահներ։ Ունի նաև նորարարական կրթական կենտրոն տարեկան 2000 ուսանողի համար կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությամբ, ինչպես նաև պրոֆեսիոնալ գրադարան՝ 10 000 գրքային ֆոնդով։

«Վուդս» կենտրոնի տնօրեն Արթուր Սաֆարյանը նախարարին ներկայացնելով ընկերության անցած ուղին և ներկա գործունեությունը՝ ծանոթացրել է կենտրոնի բազմաֆունկցիոնալ հնարավորություններին, իրականացվող ծրագրերին, անդրադարձ է եղել նաև ընկերության կրթական կենտրոնին՝ Արդի Ակադեմիային։

Հանդիպմանը խոսվել է համագործակցության մի շարք հնարավորություններից, այդ համատեքստում՝ պետություն֊մասնավոր կապից: Նախարարը ներկայացրել է ոլորտի աջակցության վերաբերյալ նախարարության գործուն քայլերն ու դրանցից բխող հնարավորությունները, իրականացվող ծրագրերն ու առաջիկա պլանները:

IMG_6661.jpeg (810 KB)

«Ռենդերֆորեսթ»-ի պրոդուկտն ամբողջովին նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Ընկերության կապիտալը ևս ամբողջությամբ հայկական է։ Հատկանշական է, որ ընկերության արտադրանքի ավելի քան 97 տոկոսը արտահանվում է՝ Հայաստանը ներկայացնելով որպես բարձր տեխնոլոգիական ոլորտի խոշոր արտահանող երկիր։

«Ռենդերֆորեսթ»-ի հաճախորդներից են ԱՄՆ կառավարության մարմինները, «Ջեներալ էլեկտրոնիքս»-ը, «Վոդաֆոն»-ը, «Քենոն»-ը և այլն։ 2015 թվականին բացվել է նաև կազմակերպության առաջին գրասենյակը Գյումրիում։

Ընկերությունը ՀՀ խոշոր հարկատու է, որտեղ աշխատում է ավելի քան 80 մասնագետ։

IMG_6716.JPG (557 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8637 դիտում

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել