Միխեիլ Սաակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել

02/08/2024 schedule21:05

Տևական ժամանակ անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար: Այս մեղադրանքով ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ինչպես հաղորդում է «Эхо Кавказа»-ն, որոշումը կայացվել է՝ հիմնվելով դատախազի փաստարկների վրա, համաձայն որոնց՝ գործը կվերանայվի:

Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել էր, որ հանրապետության նախկին նախագահ, այժմ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ով ամիսներ շարունակ գտնվում է Թբիլիսիի մասնավոր «Վիվամեդ» կլինիկայում, բարելավվել է։

Սաակաշվիլին գաղտնի Վրաստան էր ժամանել 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա կալանավորվել է Թբիլիսիում, որից հետո նրան տեղափոխել են Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ հացադուլ է հայտարարել։

Նոյեմբերի 8-ին առանց հարազատների և փաստաբանների համաձայնության նա Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխվել է Թբիլիսիի բանտային հիվանդանոց (Գլդանի շրջան)։ Նոյեմբերի 20-ին Սաակաշվիլին տեղափոխվել է Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել է հացադուլը։

Անցյալ տարվա մայիսի 12-ին Սահակաշվիլին հիվանդ, հյուծված վիճակում ընդունվել էր Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական մասնավոր կլինիկա, որտեղ մինչ օրս գտնվում է։

Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում, գործիչն իր կալանքը համարում է անօրինական, իսկ իրեն առաջադրված մեղադրանքները՝ կեղծ ու անհիմն: Իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ էլ շարունակում են պնդել, որ Սաակաշվիլին հանցագործ է, իսկ առողջական վիճակի մասին պնդումները՝ կեղծիք և շինծու իրավիճակ:

Սաակաշվիլին կալանավորումից որոշ ժամանակ անց պարբերաբար հայտարարում էր, թե բանտում իրեն թունավորում են, տալիս մկնդեղ, ինքը դանդաղ մեռնում է և օգնության կարիք ունի:

Վրաստանի քրեակատարողական ծառայությունը 2022-ի դեկտեմբերին տեսանյութ էր հրապարակել «Վիվամեդ» կլինիկայից, որտեղ մինչ այժմ գտնվում է Վրաստանի նախկին նախագահը։ Երկրի իշխանությունները հայտնում էին, որ բանտարկյալն իրականում ձևացնում է առողջական ծանր վիճակը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ նախկին նախագահը ինքնախեղումով է զբաղվոել ազատազրկումից խուսափելու համար։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
927 դիտում

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում

Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել