Ինչ աշխատանքներ են իրականացվել և շարունակվում Տավուշում. վարչապետը տեղում ծանոթացել է ընթացիկ ծրագրերին

02/08/2024 schedule23:26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դիլիջան քաղաքում, որտեղ վարչապետին ներկայացվել են Տ-10-34, /Մ-4/ - Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Դիլիջան քաղաքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Շամախյան ½ հասցեում մասնավոր հատվածի կողմից «Ալլուր» բնակելի համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին: Ներդրումների ծավալը հասնում է 6․1 մլրդ դրամի։

ռ.jpg (608 KB)ռռ.jpg (1.13 MB)

Կառուցվում են 6 վեցհարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Այն ներկա պահին վերակառուցվում է որպես բազմաբնակարան բնակելի շենք:

Վարչապետի հաջորդ կանգառը Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարանում էր, որտեղ ներկայացվել է Այվազովսկու վերականգնված կտավը: Նշվել է, որ վերջինիս վերականգնման նախաձեռնությունը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության կողմից է, ծրագիրը հովանավորվել է մասնավոր անձի կողմից:

48517_b.jpg (746 KB)

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։

8.jpg (802 KB)88.jpg (1.14 MB)

Նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, կառուցել ջեռուցման համակարգ, բարեկարգել տարածքը։ Ավարտը նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերին:

Կառավարության ղեկավարը հաջորդիվ ծանոթացել է Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրագծի կառուցման ընթացքին: Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացման շրջանակում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 288 մլն դրամ է, որից 187 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը ։

թթ.jpg (972 KB)

Կատարվել են մոտ 8000 գծմ ջրագծի կառուցման /50-219մմ պողպատե և պոլիէթիլենային խողովակներով/ աշխատանքներ:

Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև Իջևանի գինու և կոնյակի գործարանի կողմից ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում ձեռք բերված սարքավորումները:

դդ.jpg (1.13 MB)

2019 թվականից մինչ օրս ձեռք է բերվել 739․6 մլն դրամի 171 տարբեր սարքավորումներ և 1 շշալցման հոսքագիծ։ 2023 թվականին կնքվել է 1․8 մլրդ դրամի վարկային պայմանագիր։ Նշվել է, որ գործարանն աշխատակիցների համար ապահովել է բարձր աշխատավարձ և ժամանակակից պայմաններ արտադրության և աշխատակազմի համար:

դ.jpg (848 KB)

Տավուշի մարզում վարչապետն այցելել է «Հին Իջևանատուն» համալիր՝ ծանոթացել իրականացված ներդրումային ծրագրին: Նշվել է, որ կատարվել է 1,7 մլրդ դրամի ներդրում: Կառուցվել է հյուրանոցառեստորանային երկհարկանի, մանսարդային հարկով համալիր։

դդդ.jpg (960 KB)

Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան քաղաքի Տերյան փողոցում կոյուղագծերի կառուցման ընթացքին: Նշվել է, որ աշխատանքներն իրականացվում են Իջևանի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում ծրագրի ենթածրագրի շրջանակում:

111.jpg (1.15 MB)

Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը 17.7 մլն դրամ է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, որից 18 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:

Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Իջևան քաղաքի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ ասֆալտապատման աշխատանքների ընթացքը:

777777777.jpg (818 KB)

Աշխատանքներն իրականացվում են Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բն․ ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների պայմանագրային արժեքը 129.6 մլն դրամ է, որից 71,3 մլն դրամը հատկացրել է կառավարությունը: Կատարվում են 1 կմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ:

Այցի ընթացքում Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգումն է ներկայացվել կառավարության ղեկավարին (Գանձաքար-Իծաքար հատված): Շինարարության պայմանագրային արժեքը 4,2 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 35 կմ է, այդ թվում՝ Հախում գետի վրա նոր կամուրջի կառուցումը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականին:

e.jpg (790 KB)

Վարչապետը ծանոթացել է նաև Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի արժեքը 3,6 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ։ Աշխատանքներն ավարտական փուլում են։ Այնուհետև՝ ներկայացվել է Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները: 

ee.jpg (703 KB)

Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 15 կմ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: Վերոնշյալ ճանապարհաշինական ծրագրերին միջոցները հատկացրել է Կառավարությունը:

Բերդ համայնքում վարչապետը ծանոթացել է Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում ծրագրի ենթածրագրով Բերդ համայնքում իրականացվող տուֆապատման աշխատանքներին:

g.jpg (1.01 MB)gg.jpg (927 KB)ggg.jpg (852 KB)

Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 293 մլն դրամ է, որից 220 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հ-36-ից մինչև Չինչին ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի արժեքը 1,3 մլրդ դրամ է 2024 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 6,9 կմ հատվածը: Աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի:

Գործադիրի ղեկավարին ներկայացվել են ՀՀ կառավարության Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված և կառուցման փուլում գտնվող անհատական բնակելի տներ: Այդ նպատակով շահառուներին պետությունը հատկացրել է 16-ական մլն դրամ:

ff.jpg (847 KB)f.jpg (913 KB)

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեով: Բնակելի տների սեփականատերերը շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կառավարության կողմից նման ծրագիր նախաձեռնելու համար: Նշվել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ծրագիրն առաջացրել է մեծ հետաքրքրություն և ներկայումս ընթացքի մեջ են նմանատիպ բազմաթիվ բնակելի տների կառուցման աշխատանքներ:

Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բնակավայրերի ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման ընթացքին:

Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 168 մլն դրամ է, որից 92 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Իրականացվում են 2034 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ, 11880քմ մակերեսի վրա: Աշխատանքներն ավարտական փուլում են:

2.jpg (942 KB)333.jpg (910 KB)3333.jpg (972 KB)

Տպել
817 դիտում

Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել երիտասարդներին՝ օգնելով իրականություն դարձնել իրենց ձգտումները. Ալեն Սիմոնյան

Մահացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը

«Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցած հետիոտնին, ով շպրտվել է հանդիպակաց գոտի և ընկել «Մազդա»-ի տակ

Պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ և Տալլին. Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Քանի դեռ Ադրբեջանը իրեն տեղավորում է ռուսական հարթակում, Արևմուտքը Հայաստանին զինելու է. Լիլիթ Դալլաքյան

Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը

Հիմնադրվել է ՀՀ քննչական կոմիտեի պատմության թանգարանը

Թալինի 6 բնակավայրում խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում

Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Ֆորդ տրանզիտ»-ը. կա 7 վիրավոր

էքսկավատորը հանգստյան գոտու տարածքում կողաշրջվել, փոսն է ընկել. կա վիրավոր

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու դրույթները մանիպուլացնելու փորձեր ենք տեսնում. Զախարովա

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում. հասցեներ

Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Նոր նշանակում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում. վարչապետը որոշում է ստորագրել

Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Նիկոլ Փաշինյան

Դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին

ՊՆ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունն այցելել է Հունաստանի համապատասխան հաստատություններ

Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպան

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը

Ձեր խմբակցության նախկին անդամը ավտոմատով ՀՀ Ազգային ժողովում կոտորել է Հայաստանի վերնախավին․ վարչապետը՝ Խամոյանին

Բեռնատարը կողաշրջվել է, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. կան տուժածներ

ՆԳՆ-ն տեղեկացված չի եղել. ինչպես է ապամոնտաժվել ՊԵԿ-ի նախկին շենքը (տեսանյութ)

Չենք կարող ոստիկանական պահակախմբեր տեղակայել և ասել՝ այս տարածք ոչ ոք չմտնի. վարչապետը՝ «Հրազդան Ջէկ»-ի դեպքի մասին

Վազգեն Գալստանյանը գնացել է Սերժ Սարգսյանի տուն

Ո՞վ պետք է իրականացնի Նոյեմբերի 9-ի կետով ճանապարհների անվտանգության վերահսկողությունը․ վարչապետը պարզաբանում է

Ձեր իմացած արդարադատությունը սկսվել և ավարտվել է զուգարաններում ու շքամուտքերում՝ պապլավոկը վկա. Չախոյանը՝ Քոչարյանին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

Թվային տարածքում կանանց հզորացումը կարևոր բաղադրիչ է. Աննա Հակոբյանի ելույթը ՇՀԿ կանանց համաժողովի բացման ժամանակ

Մեր ընկալումն այն չէ, որ մեր մեղքը բարդենք ուրիշի վրա, այլ հասկանանք՝ որտեղ է ճշմարտությունը. Փաշինյան

Դատախազը սուտ մատնություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը հանձնել է դատարան

Դուք և ձեր խմբակցությունից բազմաթիվ մարդիկ դատական համակարգի վրա լծակները մինչև այսօր պահում են. վարչապետը՝ Քոչարյանին

Մարդիկ մտածել են՝ ընտրություններին ով 10 հազար դրամ տա՝ Աստված է․ ՀՀ վարչապետ

Բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը՝ 10 առանձնյակ (լուսանկար)

Ուղղաթիռով թռիչքի 2 տոմս` Ամիօ բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթողների համար

Նախաբանը և վերնագիրը համաձայնեցված են․ ՀՀ վարչապետը մանրամասներ հայտնեց Խաղաղության պայմանագրի վերաբերյալ

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում

«ՀրազՋԷԿ» ընկերությունն իր տարածքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ընդդիմադիրները իրենց հիմնական նպատակն են դարձրել քաղաքային կառավարումը խափանելը և անընդհատ դիմում են բոյկոտի. Գալջյան