ՀԱՊԿ-ը մեռյալ կառույց է, փաստացի գոյություն չունի, բոլոր պարտավորությունները միայն թղթի վրա են. Ստեփանյան

06/08/2024 schedule23:00

Ինչպես հայտնել ենք՝ հայկական կողմը չի մասնակցելու թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր՝ «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք ռուսական գվարդիայի ղեկավարությամբ նախատեսված են օգոստոսի 14-16-ը՝ Նովոսիբիրսկում, և թե՛ սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղզստանում սպասվող ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նկատում է՝ այս քաղաքականությունը շարունակվելու է այնքան, քանի դեռ կազմակերպությունը չի ճանաչում Հայաստանի սահմանները։

«Սպասվող կամ կայանալիք միջոցառումներին, զորավարժություններին մասնակցել-չմասնակցելը որևէ ազդեցություն և նշանակություն չեն ունենալու։ Այս քաղաքականությունը Հայաստանի կողմից շարունակական է լինելու ոչ միայն այն հանգամանքով պայմանավորված, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչել Հայաստանի սահմանները, այլ նաև նրանով, որ ՌԴ-ն ու կառույցը միայն թղթային տարբերակով են ՀՀ դաշնակիցները, իսկ դե ֆակտո նրանք Ադրբեջանի դաշնակիցներն են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։

Վերջինս հավելեց, որ Հայաստանի կողմից նման քաղաքականության դրսևորման պատճառներից է նաև այն, որ քանի դեռ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը չեն կատարել իրենց բոլոր պարտավորությունները, որոնք գրված են Հայաստանի և ՌԴ-ի կողմից կազմակերպության հետ ունեցած փաստաթղթերում, ինչպես նաև 1997 թվականի հայ-ռուսական պայմանագրերում:

«ՀԱՊԿ-ը մեռյալ կառույց է, փաստացի գոյություն չունի, և իր բոլոր պարտավորությունները թղթի վրա են, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ ունեցած։ Նմանատիպ քաղաքականության որդեգրումն էլ գալիս է կառույցում առկա մեռյալ անդամակցությունից»,- նշում է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ Հայաստանին կառույցի մեռյալ կարգավիճակը որևէ կերպ չի սպառնում։ Հայաստանին նույնիսկ Ռուսաստանից սպառնալիք չկա․ «Քանի որ, ըստ ինձ, Հայաստանը պարզապես զգուշացրել է ՌԴ-ին, որ եթե մեր նկատմամբ լինեն տնտեսական ճնշումներ կամ այլ քայլեր, մենք ուղղակի դուրս կգանք ԵԱՏՄ-ից։ Փաստացի Ռուսաստանը հիմա կարող է ՀՀ-ի նկատմամբ ճնշումներ գործադրել միայն հայտարարությունների տեսքով՝ կապված այս աշխարհաքաղաքական իրադարձություններով, երբ շարունակում է խրված մնալ Ուկրաինայի հետ ունեցած գործընթացներում»։

Ստեփանյանի խոսքով՝ Ռուսաստանը որևէ լծակ չունի Հայաստանի հանդեպ, նախկինում եղած լծակներից մեկն էլ այժմ չի գործում:

«Դա Ալիևն էր, որին նախկին տարիներին, ես միշտ այդպես եմ ասում, տալիս էին մեր գլխին։ Հիմա դա էլ չի աշխատում, որովհետև Ալիևը այս պահին չի կարող օգտագործվել ՌԴ-ի կողմից, պատրաստ չէ նրա ցուցումով կամ պահանջով հարձակվել Հայաստանի վրա։ Ուստի Ռուսաստանը ո՛չ տնտեսական, ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ էլ այլ միջոցներով չի կարող ազդել մեզ վրա։ Այս պահին կա այն, ինչ տեսնում ենք։ Նույնիսկ Ալիև-Շոյգու հանդիպման թեման էլ եղել են Իրանի հետ կապված իրադարձությունները, այդ մասին շատ են գրում իրանական ԶԼՄ-ները»,-մանրամասնեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից շարունակում են հնչել, այն է՝ Հայաստանը մերժում է մասնակցությունը որևէ իրադարձության ՀԱՊԿ շրջանակներում, բայց շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ, Ստեփանյանն այստեղ համեմատություն է անցկացնում.

«Խոսք կա՝ «պահել լավ դեմքի արտահայտություն վատ խաղի ժամանակ»։ Հիմա Ռուսաստանի խաղը շատ վատ է, ուստի փորձում է միայն դեմքի արտահայտությունը պահել։ Դա էլ այլ հռետորաբանություն է, որի հիմքում այս պահին որևէ հնարավորություններ կամ գործողություններ չկան, և չեն էլ լինելու, եթե իրավիճակը հետագայույմ չփոխվի։ Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ կազմակերպության անդամ, կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները դա պահեստային տարբերակ են պահում, եթե, օրինակ, Ռուսաստանը որոշում է Հայաստանում գազի գինը թանկացնել երկու անգամ, կարող ենք այդ դեպքում դուրս գալ։ Կարծում եմ՝ ներկայիս քաղաքականությունը ճիշտ է, որովհետև այս պահին մնալով կամ դուրս գալով որևէ բան չենք փոխում»։

Վերջինս հավելեց, որ Հայաստանի նման վերաբերմունքը պատասխանն է այն բոլոր գործողությունների, որոնք ՀԱՊԿ-ը ցույց է տվել։ Կազմակերպության դիրքորոշումը ՀՀ սահմանների չճանաչման վերաբերյալ ևս, ըստ նրա, չի փոխվելու, հետևաբար, փոփոխություն չի լինի նաև Հայաստանի հետ կարգավիճակում։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3503 դիտում

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի