Ցանքատարածություններ կան՝ 50-90 տոկոս վնասված են. Շիրակի մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարն այցելել են Անիի բնակավայրեր

07/08/2024 schedule21:15

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը օգոստոսի 7-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ եղել է Անի համայնքի մի շարք բնակավայրերում։

Արթիկ, Անի, Ախուրյան, Աշոցք համայնքների ղեկավարների, նախարարության, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ մարզպետն ու նախարարը դիտարկել են Մարալիկի, Բարձրաշենի, Իսահակյանի այն ցանքատարածությունները, որոնք վերջին օրերին տուժել են կարկտահարությունից, նախնական տվյալներով բնակավայրերի հացահատիկային մշակաբույսերի մի շարք ցանքատարածություններ 50-90 տոկոս վնասվածություն են կրել։

Հանձնարարվել է գույքագրել վնասի չափերն ու տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն ներկայացնել։

Պատասխանատուները եղել են նաև Գուսանագյուղ բնակավայրում, այստեղ դիտարկվել են մկնանման կրծողներից ցանքատարածությունների կրած վնասներն, անդրադարձ է կատարվել բոլոր համայնքներում պայքարի միջոցառումներին։ Նշվել է, որ Շիրակի մարզում մկնանման կրծողների ակտիվություն նկատվել է Ախուրյանի, Արթիկի, Անիի ցածրադիր գոտիների անջրդի հողատարածքներում։

Կրծողների դեմ պայքարի միջոցառումներ անցկացվել են վաղ գարնանից։ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում պայքարի միջոցառումներ իրականացվել են՝ 2021 թվականին շուրջ 8700 հա, 2022 թվականին՝ 5500 հա, 2023 թվականին՝ 24000 հա և 2024 թվականին միայն գարնանը՝ 13000 հա։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Շիրակի մարզին անհատույց տրամադրված 1040 լիտր բրոմոցիդ-ֆլյուիդ տեսակի թունանյութով առավել վարակված 13000 հա տարածության վրա իրականացվել են մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել աշնանը ևս շարունակել պայքարի միջոցառումները, իրականացնել լրացուցիչ մշտադիտարկման և պայքարի միջոցառումներ ինչպես մշակվող ցանքատարածություններում, այնպես էլ չմշակվող տարածքներում։

Մարզպետն ու նախարարը եղել են նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ում, շրջել կայանի դաշտերում, ծանոթացել իրավիճակին, անդրադարձել առաջիկա անելիքներին։

Տպել
1296 դիտում

Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել երիտասարդներին՝ օգնելով իրականություն դարձնել իրենց ձգտումները. Ալեն Սիմոնյան

Մահացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը

«Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցած հետիոտնին, ով շպրտվել է հանդիպակաց գոտի և ընկել «Մազդա»-ի տակ

Պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ և Տալլին. Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Քանի դեռ Ադրբեջանը իրեն տեղավորում է ռուսական հարթակում, Արևմուտքը Հայաստանին զինելու է. Լիլիթ Դալլաքյան

Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը

Հիմնադրվել է ՀՀ քննչական կոմիտեի պատմության թանգարանը

Թալինի 6 բնակավայրում խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում

Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Ֆորդ տրանզիտ»-ը. կա 7 վիրավոր

էքսկավատորը հանգստյան գոտու տարածքում կողաշրջվել, փոսն է ընկել. կա վիրավոր

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու դրույթները մանիպուլացնելու փորձեր ենք տեսնում. Զախարովա

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում. հասցեներ

Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Նոր նշանակում ՀՀ քաղաքաշինության կոմիտեում. վարչապետը որոշում է ստորագրել

Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Նիկոլ Փաշինյան

Դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին

ՊՆ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունն այցելել է Հունաստանի համապատասխան հաստատություններ

Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպան

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը

Ձեր խմբակցության նախկին անդամը ավտոմատով ՀՀ Ազգային ժողովում կոտորել է Հայաստանի վերնախավին․ վարչապետը՝ Խամոյանին

Բեռնատարը կողաշրջվել է, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. կան տուժածներ

ՆԳՆ-ն տեղեկացված չի եղել. ինչպես է ապամոնտաժվել ՊԵԿ-ի նախկին շենքը (տեսանյութ)

Չենք կարող ոստիկանական պահակախմբեր տեղակայել և ասել՝ այս տարածք ոչ ոք չմտնի. վարչապետը՝ «Հրազդան Ջէկ»-ի դեպքի մասին

Վազգեն Գալստանյանը գնացել է Սերժ Սարգսյանի տուն

Ո՞վ պետք է իրականացնի Նոյեմբերի 9-ի կետով ճանապարհների անվտանգության վերահսկողությունը․ վարչապետը պարզաբանում է

Ձեր իմացած արդարադատությունը սկսվել և ավարտվել է զուգարաններում ու շքամուտքերում՝ պապլավոկը վկա. Չախոյանը՝ Քոչարյանին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

Թվային տարածքում կանանց հզորացումը կարևոր բաղադրիչ է. Աննա Հակոբյանի ելույթը ՇՀԿ կանանց համաժողովի բացման ժամանակ

Մեր ընկալումն այն չէ, որ մեր մեղքը բարդենք ուրիշի վրա, այլ հասկանանք՝ որտեղ է ճշմարտությունը. Փաշինյան

Դատախազը սուտ մատնություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը հանձնել է դատարան

Դուք և ձեր խմբակցությունից բազմաթիվ մարդիկ դատական համակարգի վրա լծակները մինչև այսօր պահում են. վարչապետը՝ Քոչարյանին

Մարդիկ մտածել են՝ ընտրություններին ով 10 հազար դրամ տա՝ Աստված է․ ՀՀ վարչապետ

Բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը՝ 10 առանձնյակ (լուսանկար)

Ուղղաթիռով թռիչքի 2 տոմս` Ամիօ բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթողների համար

Նախաբանը և վերնագիրը համաձայնեցված են․ ՀՀ վարչապետը մանրամասներ հայտնեց Խաղաղության պայմանագրի վերաբերյալ

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում

«ՀրազՋԷԿ» ընկերությունն իր տարածքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ընդդիմադիրները իրենց հիմնական նպատակն են դարձրել քաղաքային կառավարումը խափանելը և անընդհատ դիմում են բոյկոտի. Գալջյան