Երևան
19 °C
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է գազի պայթյուններից խուսափելու անհրաժեշտ քայլերը։
Գազի պայթյուններից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել անվտանգության կանոններին․
Բնական և հեղուկ գազի սխալ շահագործման դեպքում կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջանալ։ Պայթյուններից և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է գազի սարքավորումները և գազաբալոնները շահագործելիս պահպանել տեխնոլոգիական նորմատիվները: Դրանք պետք է պահել պատշաճ վիճակում, պարբերաբար ստուգել աշխատանքը։
Մասնագետների կարծիքով՝ պայթյունների և հրդեհների ճնշող մասը մարդկանց անուշադրության և անփութության հետևանքով են։
«Շահագործվող գազաբալոնները պետք է ժամանակին փորձարկվեն: Պետք է դաջվածք արվի բալոնի վրա, թե որքան ժամանակ է այն ենթակա շահագործման։ Եթե ճիշտ պահպանվեն հրդեհային անվտանգության կանոնները, ապա հրդեհներ գրեթե չեն լինի»,- ասում է փրկարարական ուժերի վարչության Կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի պետ, գնդապետ Մանվել Ավետիսյանը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023 թ. արձանագրվել է 39 պայթյուն, զոհվել է՝ 4, տուժել՝ 51 քաղաքացի, իսկ 2024 թ. մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է՝ 8, տուժել՝ 27 քաղաքացի։ Ըստ կառավարության որոշման՝ մեքենաների գազաբալոնները պետք է անցնեն փորձարկում և գազալցակայաններում սպասարկվելու համար ունենան շահագործման թույլտվույթուն։ Գազաբալոնից բացի վնասվածքներ կարող են ունենալ նաև ռետինե խողովակները։ Մեքենաների վրա գազի բալոն տեղադրելիս հաճախ չեն պահպանվում շահագործման կանոնները, ինչի արդյունքում ոչ միայն կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել, այլև գազի գերածախս լինել։
Անհրաժեշտ է հստակ պահպանել գազաբալոնների և սարքավորումների շահագործման անվտանգության մի քանի պարզ կանոն: Միացման հանգույցները պետք է պարբերաբար ստուգել փրփուրի միջոցով։ Մեքենայում գազի հոտ զգալու դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի։ Գազի բալոնները պետք է տեղադրվեն արևի ուղղակի ճառագայթներից պահպանված, օդափոխություն ունեցող սենյակում։
Եթե հրդեհի տարածումը հասնում է գազաբալոնին, անհրաժեշտ է անմիջապես անջատել գազօջախից և տեղափոխել անվտանգ տարածք՝ զանգահարելով 911։
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ է քննարկվել
Գնել Սանոսյանը վերահաստատել է Սև ծովի հատակով անցնող մալուխի ծրագրին միանալու Հայաստանի ցանկությունը
«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրվել․ ՔՏՀԱ տեսչական մարմին
Եկեղեցին Աջապահյանի շուրթերով կարծես փորձ է անում մաքրել իր անունը, այդ թվում՝ հեռու մնալ Վազգեն Գալստանյանից. Մեհրաբյան
Աննա Հակոբյանը Հայաստան է հրավիրել Չինաստանի Պետական խորհրդական Շեն Յիցինին (տեսանյութ)
Կրակել են Թուրքիայի բազկամարտի չեմպիոնի վրա․ հանցագործը փախուստի է դիմել
Գազ չի լինի Արագածոտնի և Կոտայքի մարզերում․ հասցեներ
«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
Ալիևը և Ադրբեջանը պատային իրավիճակում են, ԿՈՊ 29-ը պայմանավորվածության դիմաց են նրան տվել. Առաքելյան
«ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած ողբերգական հետևանքով պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքուն պարտավորություն չունի ազատ արձակել ԼՂ-ի ապօրինի գերեվարված նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Հաջիզադե
Վերահաստատում եմ ՀՀ առաջարկն Ադրբեջանին․ վարչապետը՝ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման մասին
Մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը․ քննություն է հանձնել 306 սովորող
Աննա Հակոբյանը Չինաստանում հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդականի հետ
«Այն ամենը, ինչ պետք է իմանալ». «Ապրելու երկիր»-ը բոյկոտել է Արևաշատում մանկապարտեզի բացման հարցը
Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը տարածաշրջանային բնույթի հարցեր են քննարկել
Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները
Մանրամասներ «ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Պայթյունը տեղի է ունեցել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում, հայտնի է մահացածի ինքնությունը․ մանրամասներ
Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա զոհ և 6 վիրավոր
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
Կարևոր է Իրաքի հետ արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը․ վարչապետն ընդունել է Ջասիմ Մուհամմադ Աբուդին
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը նոր ղեկավար ունի
Բոլորդ տեսել եք չէ՞, որ «Ֆեստիվառը» եղել է․ Գյումրու ավագանին մերժեց փառատոնի աջակցման համար գումարի տրամադրման նախագիծը
Հայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը
Ութ ամիս տևած մշակումից հետո հաստատվել է Երևանի նոր գլխավոր հատակագծի նախագիծը
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ինքը ցանկանում էր, որ իրեն հեռացնեն․ Գրիգորյանը՝ Երիցյանին ավագանու անդամի մանդատից զրկելու մասին
Հայաստանն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները և կարգավորել հարաբերությունները. Ռուբինյանը հայտնել է՝ ինչպես
Նախաճաշում էլ եմ, բայց դա կապ չունի․ Գրիգորյանը՝ ինքնագլորով երթևեկելու և տրանսպորտի խնդիրները չտեսնելու մասին
ԿԳՄՍ նախարարը պարզաբանել է՝ ինչու պատրաստ չէ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրքը
ԼՂ վերնախավին ասում էինք՝ գնացեք Սոֆիա, ՀՅԴ-ականները փոխեցին նախագահին ու ԼՂ ներկայացուցչին ուղարկեցին Եվլախ. պատգամավոր
Հայաստանը և Եվրոպական միությունը մեկնարկում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը
ՀՀ-ն պատրաստ է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցային կապ տրամադրել, բայց ոչ բոլորն են հակված օգտվել դրանից. վարչապետ
Ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի, այնուհետև կրկին կբարձրանա. սպասվում են տեղումներ
Տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը
Աննա Հակոբյանը Ցինդաոյում այցելել է Չինագիտության համաշխարհային կենտրոն, հետևել երեխաների ելույթներին (տեսանյութ)
Շոյգուն պատմել է Թուրքիայի առաջարկի մասին, որին Պուտինը համաձայնել է
18-ամյա Գառնիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած
© 2024 Հայկական ժամանակ