Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

13/08/2024 schedule19:40

Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումները շարունակվել են նաև օգոստոսի 13-ին։

Միջոցառումների շարքում ներկայացվել է նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը, որը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հայեցակարգի ներկայացումից հետո մասնակից երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել բանախոսին՝ մասնավորապես հետաքրքրվելով ծրագրի իրականացման ժամկետներով, նախատեսվող ենթակառուցվածքներով, ժամանցի և կրթական նոր միջավայրով:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև համահամայնքային քննարկում, որի հիմքում քաղաքացիների միջև երկխոսությունն ու կարծիքների փոխանակումն է՝ ի հակադրություն ելույթների, հարցուպատասխանի կամ զեկուցումների: Երիտասարդներին ողջունել է ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը՝ նշելով, որ քննարկումը շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար՝ իրենց կարծիքը արտահայտելու համայնքային խնդիրների վերաբերյալ և հանդես գալու տարաբնույթ առաջարկներով:

Քննարկման ընթացքում նույն դահլիճում ութ սեղանի շուրջ ձայնի հավասար իրավունքով մասնակցել են համայնքային տարբեր խմբերը ներկայացնող քաղաքացիներ՝ 10-15 հոգի յուրաքանչյուր սեղանի շուրջ, որոնք իրենց կարծիքն են արտահայտել քննարկումը վարողների կողմից առաջարկվող՝ Գավառ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման՝ երիտասարդներին առաջնահերթ հետաքրքրող ծրագրերի վերաբերյալ: Յուրաքանչյուր սեղանի շուրջ ապահովվել է կանանց, տղամարդկանց, տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների և տարբեր մասնագիտությունների տեր մասնակիցների կազմ:

Քննարկման նպատակն էր պարզել հանրային կարծիքը համայնքային գերակայությունների և երիտասարդության հետաքրքրությունների հատման առանցքում: Քննարկվող հինգ սցենարներն էին՝ «Էթնոզբոսաշրջության զարգացումը Գավառում. ամենամյա «Հովվի փառատոն»», «Կարիերայի կենտրոնի ստեղծում», «Գավառի «Տուրիստական այցեգրքի» հրապարակում», «Փառատոնների քաղաք Գավառ. կարողությունների զարգացում», «Երիտասարդների համար մարզաառողջարանային համալիրի հիմնում». Դրանք մշակվել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) կողմից՝ Գավառի համայնքապետարանի, «Սարվոր» ՀԿ-ի և նրանց շահառուների հետ սերտ համագործակցությամբ։ ԿԳՄՍՆ-ի կողմից առաջարկված՝ 6-րդ սցենարը վերաբերում էր երիտասարդական տարածքների և երիտասարդական աշխատողի կարևորության խնդիրներին: Քննարկման ավարտին ձայների մեծամասնությամբ առաջնահերթություն կտրվի դրանցից որևէ մեկին՝ հաջորդիվ իրականացնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1258 դիտում

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին

Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել

Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ

ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն

Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված

Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ

Երևանում մեքենա է հրդեհվել

Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ

ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ

Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը

Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի