ՀՀ-ն չի պատրաստվում Բաքվում բեմականացված «խմբակային սե*սի» մասնակիցը լինել, համբերության բաժակը վաղուց լցված է. Մկրտչյան

19/08/2024 schedule22:00

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, որը զուգորդվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող մի շարք ապատեղեկատվություններով, խոսում է մի բանի մասին, այն է, որ ռուս-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է հերթական արկածախնդրությանը: Քաղաքագետը կարծում է, որ դա կարող է լինել Հայաստանին հերթական անգամ զիջումներ պարտադրելով:

Նկատենք, որ, խոսելով Սյունիքի մարզի հաղորդակցությունների մասին, ռուսական դիվանագիտության գլուխ Սերգեյ Լավրովն ասել է, թե, ցավոք, իբր Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։

«Այլ բան չի կարելի պատկերացնել այս երկու պետությունների առաջնորդների հանդիպումներից, հատկապես այն ֆոնին, երբ ՌԴ-ն այնքան էլ հեշտ օրեր չի ապրում, սակայն Պուտինին իր օդանավը տարել է Բաքու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ քաղաքագետի՝ COP29-ից հետո՝ աշնանը, տարածաշրջանում իրավիճակը կգնա կտրուկ սրացման. «Ադրբեջանը կգնա նման քայլի, քանի որ այս իրավիճակում պաշտոնական այցով Բաքվում ընդունել «իզգոյ» Վլադիմիր Պուտինին, այն էլ՝ այդպիսի ձևով, նշանակում է, որ Ադրբեջանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը, այսինքն՝ տեղավորվել է ռուսական նավում»:

Մկրտչյանի համոզմամբ՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը շատ ակնհայտ ու բաց են խաղում, իսկ Հայաստանը հապաղում է:

«Ալիևն իր ռազմավարական կողմնորոշման մեջ շատ հստակ է, իսկ ՀՀ-ն որտե՞ղ է, աշխարհաքաղաքական ո՞ր ճամբարում, ո՞ր ուղղությունն է ընտրել, սրան էլ պիտի պատասխանի օրվա իշխանությունը: Մենք շարունակում ենք մնալ ՀԱՊԿ-ում, բայց համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, մնալ ԵԱՏՄ-ում, սակայն երազել ԵՄ անդամ դառնալու մասին: Մենք ռազմավարական դաշնակից և գործընկեր ենք հռչակել ՌԴ-ին, որը, ի դեմս Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի դաշնակցային պայմանագրի, ԼՂ-ն հայաթափեց՝ հարյուր հազարից ավելի մեր քույրերին ու եղբայրներին անտուն դարձնելով: Հիմա վստահ քայլեր անելու ժամանակն է»,- կարծում է քաղաքագետը:

Զրուցակցի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դիվանագիտական հարձակում իրականացնի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի ուղղությամբ. «Դիվանագիտական հարձակում ասելով՝ նկատի ունեմ աշխարհաքաղաքական կուրսի՝ վեկտորի փոփոխություն, որին պատրաստ չեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ առավել ևս ՌԴ-ն, որպեսզի հակազդեն: Այս իրավիճակում եվրաինտեգրաման հանրաքվեն հավելյալ անվտանգային բարձիկներ կարող է բերել ՀՀ-ին: Մենք տեսել ենք, որ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ Հայաստանի վրա Ադրբեջանն առանց խորշելու հարձակվում և տարածքներ էր օկուպացնում. եվրոպական դիտորդների տեղակայումից հետո այդ իրավիճակը կտրուկ փոխվել է: Անվտանգային բարձիկները պետք է ավելի շատացնել և այդ ուղղությամբ աշխատել»:

Անդրադառնալով Բաքվում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե ուրախ կլինի հայ-ադրբեջանական կարգավորման և Խաղաղության պայմանագրի կնքման հարցում օգնել կողմերին, և որ Ադրբեջան այցից հետո Նիկոլ Փաշինյանին կտեղեկացնի Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին՝ Մկրտչյանն ասում է՝ Ռուսաստանը շահագրգիռ չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առումով:

«Ակնհայտ է, որ ՌԴ-ին տարածաշրջանում անընդհատ տաք հակամարտություն է պետք, որպեսզի իր ձեռքում պահի և կառավարելի թե՛ Ադրբեջանին, թե՛ ՀՀ-ին, ուստի ես չեմ հավատում ՌԴ ներդրած ջանքերին: Կամ ի՜նչ խաղաղության մասին է առհասարակ խոսքը, երբ որ խաղաղապահների ուղիղ մասնակցությամբ ԼՂ-ն հայաթափվեց: Եվ, առհասարակ, Վլադիմիր Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի, թե հեռախոսազրույց, նույն պատասխանը նաև վարչապետ Փաշինյանի կողմից կլինի Պուտինին և շատ ավելի կոպիտ տոնայնությամբ. համբերության բաժակը վաղուց լցված է, և ՀՀ քաղաքացին չի պատրաստվում Բաքվում բեմականացված «խմբակային սեքսի» մասնակիցը լինել, աշնանն էլ ինչ-որ մի մոմ բռնող ինքնասառեցված հոգևորականի բեմականացված ակցիաներին նայել և մեկնաբանել: Մեր դաշնակիցը մեր թշնամու հետ դաշնակցային պայմանագիր ունի, որի կետերից մեկն էլ միմյանց հետախուզական տվյալների փոխանցումն է, իսկ մենք մեր «ծոցում» շարունակում ենք 102-րդ ռազմաբազա և «սպիտակ թուրքերի» ոհմակ պահել»,- ասում է քաղաքագետը:

Մկրտչյանը վերահաստատում է՝ ադրբեջանա-ռուսական որևէ հանդիպում, որևէ մերձեցում, որևէ բանակցություն և քննարկում, որտեղ առավել ևս խոսք կա հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, փորձը ցույց է տալիս, որ հայկական կողմի վրա լավ հետևանքներ չի ունենում. «Հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանը սկսել է ստահոդ լուրեր տարածել մեր ԶՈՒ-ի հետ կապված, և դա շարունակվում է մինչև այս պահը և գնալով ավելի է սաստկանալու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3375 դիտում

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ

Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության առաջիկա անելիքները

Բարով եք եկել Հայաստան. 1000 երկրպագու է ժամանել Կիպրոսից՝ դիտելու Նոա-Ապոել խաղը. Գաբրիելյան. տեսանյութ

Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից 2-ը հիվանդանոցում են

Գորիսի «Դիտակետ» կոչվող հարթակից քաղաքացի է ընկել

Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ

Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը 18-ամյա Գուկեշ Դոմարաջուն է

Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել

Հունաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների խորացման ուղղությամբ

Հրազդանի տարածաշրջանում ձյուն է. ինչ իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին. տեսանյութ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է

Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան

Ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել կյանքեր փրկելու արդյունավետ ճանապարհներ. Միրզոյան

ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացը համարում է որոշ ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում անցկացվող դասընթացների շարքը շարունակվում է. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին

Ասլանյանի և Աղազարյանի հեռացումը տրամաբանական է, պետք է որոշակի զսպվածություն պահպանվի. Պապոյան

Իվանիշվիլիի որոշմամբ՝ Կոբախիձեն կթողնի Վրաստանի վարչապետի պաշտոնը

ԵՄ-ն դեսպանների մակարդակով հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին. գործում են թեժ գծի հեռախոսահամարներ

Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել

Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով. մանրամասներ

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը

Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Գյուղվարկ վերցնեմ, նիվա գնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի, տես՝ ի՞նչ ես անում, սա անընդունելի է. Փաշինյան

Փրայմերիզը Գյումրիում հաջողվել է, ՔՊ-ն այդ մոդելը համայնքների զգալի մասում համարում է կիրառելի. Խուդաթյան

Բազմաթիվ անելիքներ կան, ՔՊ խմբակցության ակնկալիքը եղել և մնում է հանուն Գյումրու աշխատելը. Հարությունյան

Դպրոցներում մեկնարկել է ծրագիր, որը համախմբում է ազգային փոքրամասնություններին. տեսանյութ

Կառավարությունը կաջակցի այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է՝ դասակարգված են

Ֆրանսիան մասնակցում է Հայաստանի սպառազինման ծրագրին՝ «անտեսելով միջազգային իրավունքը». Հաջիև

Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը վերակառուցելու համար 3 մլն դոլար կհատկացվի

Կառավարությունը դադարեցրեց Գյումրու ավագանու լիազորությունները, կլինեն ընտրություններ

Պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքները ևս երկու ամիս 300 հազար դրամ կստանան

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Նոր տարի է գալիս, կասեն՝ «յոթ օրվա բուդը կերանք, մտածում էինք՝ էս տարի չենք թունավորվի». Նիկոլ Փաշինյան