Վարչապետը պատասխանել է սոցիալական ցանցերում իր ակտիվության մասին դիտարկումներին և մի շարք քննադատությունների

12/12/2024 schedule09:13

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում պատասխանել է օգտատերերից մի քանիսի՝ իր որոշ գրառումների տակ թողնված մեկնաբանություններին: Կառավարության ղեկավարը նաև պատասխանել է իր ակտիվության մասին կարծիքներին:

«Սիրելի քաղաքացիներ, ըստ ամենայնի, facebook-ում որոշ տեխնիկական խնդիրներ կան: Օգտատերերից մեկի հարցադրմանը խոստացել էի պատասխանել, բայց այդ մեկնաբանությունը այլեւս չի երեւում իմ էջում: Ուստի մեկնաբանությունը տեղադրում եմ այստեղ՝ որպես առանձին գրառում:

Նախ անդրադառնամ այն դիտարկմանը, որ իմ այս ակտիվությունը կապված է ընտրությունների հետ: Վստահ եմ, որ Հայաստանի ոչ մի առաջնորդ պաշտոնապես ու ոչ պաշտոնապես այնքան բնակավայրեր չի այցելել, որքան ես: Ըստ էության՝ ամեն տարի:

Եկեք վերադառնանք եւ տեսնենք, թե այդ այցերն ինչ մեկնաբանություններով են ուղեկցվել: Շատերը դա կապել են արտահերթ ընտրությունների հնարավորության հետ: Այս առումով ոչ մի նոր բան չկա: Չնայած իմ այդ այցերը, շփումները ընտրությունների հետ կապ ունե՛ն: Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում:

Սոցիալական ցանցերում իմ ակտիվությունը երբեք չի նվազել: Նախորդ տարի մի քանի ժամ ուղիղ եթերում պատասխանում էի քաղաքացիների հարցերին, հարյուրավոր գրառումներ, տեսանյութեր եմ հրապարակել: Գրեթե երկու ամիսը մեկ ասուլիս եմ տալիս, ելույթներ ունենում: Ինչո՞ւ, որովհետեւ մարդկանց հետ խոսելն իմ պարտքն է, մարդիկ իմ գործատուն են, եւ ես պետք է կիսվեմ նրանց հետ, պատասխանեմ նրանց հուզող հարցերին: Սա է ժողովրդավարության էությունը:

Իսկ ինչո՞ւ եմ հիմա որոշել արձագանքել սոցիալական ցանցի որոշ օգտատերերի: Անկեղծ կասեմ, որովհետեւ տեսնում եմ, որ իմ եւ իմ ընտանիքի, մեր վարած քաղաքականության մասին շատ բաներ են գրվում սոցիալական ցանցերում, բայց ոչ ոք ինձ այդ գրածները մեկնաբանելու հարցով չի դիմում: Ու ստացվում է, որ այդ բաները անարձագանք եմ թողնում, ասել է թե ասելու բան չունեմ, ասել է թե գրածները ճշմարիտ են: Չնայած հիմա հասկացա, որ բաներ կան, որից տեղյակ չեմ նույնիսկ: Հենց նույն Արփիի 8 հազար դրամի պատմությունը: Ո՞ւմ մտքով կանցներ, թե այդ փակ տողի տակ մարդիկ ինչ կարող են մտածել:

Հաջորդը, խոսվում է գոյություն չունեցող երկրի, ԽՍՀՄ քարտեզների անընդունելիության մասին: Պիտի ուղիղ ասեմ, որ այս մոտեցումը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետեւ հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետեւ մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով, եւ միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարեւոր բուֆեր է մեզ համար:

Հրապարակային ելույթներում մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք ինքներս մեր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չենք ճանաչում, հնարավորություն ենք տալիս, որ ուրիշները նույնպես դա չճանաչեն, ընդ որում՝ հղում անելով մեզ վրա: Մենք, մեր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով, բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ: Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը, եւ ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն: Գնացեք Կիրանց եւ սեփական աչքերով կտեսնեք այդ հաջողությունը:

Ինչ վերաբերում է Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականներին, մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ, եւ ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի: Ցավոք, նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չէ: Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում, ուստի լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի: Մի մոռացեք մի հանգամանք եւս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե՛ Կիրանցը, թե՛ Խեյրիմլին, եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել, եւ այսպես շարունակ:

Եւ, ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների եւ շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասը, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ մեկ այլ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը խոստացել է արձագանքել մեկնաբանության դաշտում թողնված մեղադրանքներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
720 դիտում

Որո՞նք են համարվելու հարկվող և չհարկվող եկամուտներ. տեսանյութ

Մինչև 300 հազար դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. ՊԵԿ նախագահ

Սահմանվել են կրեդիտներ, հայտարարագրումն ուղիղ կապ ունի մարդու բարեկեցության բարձրացման հետ. ՊԵԿ նախագահ

Պողպատյա տրամաբանությամբ ու դեմագոգիայով մոլորեցնում են մարդկանց. Չախոյանը՝ Մարուքյանի հայտարարության մասին

Անհավանական պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը. Ռուբիոն երդմամբ ստանձնել է պաշտոնը

Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում ծեծկռտուք է եղել. կասկածյալների թվում է «Երևան ավտոբուս»-ի ծառայության պետը

Մեկը կա, ով իրեն լրագրող է անվանում, արտահայտվում որպես փողոցային խուժան ու տզզում ճանճի պես. Սիմոնյան

Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու 8 տեսակի ուղետոմս է առաջարկվում, որոնք են դրանք և ինչպես ընտրել

Հայկական կողմը դեմ է արտահայտվել Մոսվկայի երկու ցանկություններին. որոնք են դրանք՝ Բլեյանը մանրամասնում է

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա. ԱԳ նախարարն այցելել է նաև Տրետյակովյան պատկերասրահ. լուսանկարներ

Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը

Տավուշի մարզպետը կմեկնի արձակուրդ

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ին ձեռնտու չէ ՌԴ ներկայությունը Սյունիքում. Թրամփը շահագրգիռ է ՀՀ-ի և Ադրբեջանի հարցում. տեսանյութ

ՀՀ-ում Ֆրանսիան ներդնում է իր միջոցներն այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են. դեսպանն այցելել է Վեդու ջրամբար

Չնայած առկա մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ հասնելու կայուն խաղաղության. Միրզոյան

Հանդիպումն անցավ անկեղծ, կառուցողական մթնոլորտում, քննարկեցինք Հարավային Կովկասում խաղաղության թեման. Միրզոյան

Զինված ավազակային հարձակման է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին. հափշտակել են 900 եվրո, ոսկյա, արծաթյա զարդեր

Դանակ պահելու կասկածանքով ԱԺ-ից բերման ենթարկված օպերատորն ազատ է արձակվել

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հրաժարական կտա. Գերցի Խալևին հայտնել է պատճառը

Ծովասար գյուղի բնակիչներ 17, 21 և 22 տարեկան երիտասարդները ապօրինի թմրանյութ են պահել և օգտագործել

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Արարատի մարզ

Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանը՝ հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին

Դուք եք հանձնել ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետևում նստած դաշնակներն են հանձնել. Հովհաննիսյանը՝ Օհանյանին

ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված պատիժ կրող 2004թ․ ծնված քաղաքացին մահացել է

Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց

Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. պատճառը հայտնի է

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-26 թթ. զարգացման ռազմավարության ընթացքը

Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի զոհերի թիվն անցել է 60-ից

Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան

Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի. տեսանյութ

Հայտարարագիր լրացնող որ անձինք մինչև 100 հազար դրամ կստանան ՊԵԿ-ից. Սիսակ Գաբրիելյանը մանրամասնում է

Համագործակցության ակտիվացումը պահանջված է. Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800կգ ձուկ է առգրավվել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 21-ին

Ինչպես կարող է մեկ ուսուցիչը, դասախոսը փոխել ողջ կյանքիդ հետագիծը. Աննա Վարդապետյան

Թրամփը 90 օրով դադարեցրել է այլ երկրներին ԱՄՆ օգնության բոլոր ծրագրերը

Երևանի դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է աշխատանքից