Երևան
12 °C
Սան Ֆրանցիսկոյում դեկտեմբերի 11-ին կայացել է հայ-հնդկական Սփյուռքի համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի եւ Հնդկաստանի տնտեսական, ինչպես նաեւ սփյուռքում համագործակցության նոր ուղիների բացահայտմանը: Այն համախմբել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձեռներեցների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, տուրիզմի, կինեմատոգրաֆիայի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ամերիկահայ եւ հնդկական սփյուռքի ազդեցիկ գործիչների:
Համաժողովը կազմակերպվել է «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF/Observer Research Foundation) եւ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) կողմից:
ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձել է հայ-հնդկական պատմական կապերին, ընդգծել Հնդկաստանի՝ որպես Հայաստանի մերձավոր եւ բարեկամ երկիր լինելը:
«Հնդկաստանի հետ մեզ միավորում են քաղաքակրթական, մշակութային խոր կապերն ու ավանդական բարեկամական հարաբերությունները: Հատկապես կարեւորում եմ Հնդկաստանի հայ համայնքի դերը, որը նշանակալի ներդրում է ունեցել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Հայաստանի սոցիալ-քաղաքական եւ մշակութային կյանքում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Մշակութային ժառանգության պահպանման համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Կալկաթայի գործող հայկական քոլեջին եւ բարեգործական ակադեմիային, Հնդկաստանի հայկական եկեղեցիներին, որոնք վկայում են Հնդկաստանում հայկական համայնքների ակտիվության եւ Հնդկաստանի կառավարության հոգատարության մասին:
Հայ եւ հնդիկ ժողովուրդների միջեւ առկա խոր հարգանքը եւ մշակութային փոխգործակցությունը խթանում են հայ-հնդկական երկկողմ մշակութային լանդշաֆտի հարստացումը եւ նոր արժեքների ձեւավորումը:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով, ինչն ամրապնդվել է հատկապես վերջին տարիներին:
Երկու երկրների միջեւ փոխադարձ այցելություններն ու բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների փոխայցերն ու ՀՀ ԱԺ նախագահի առաջիկա այցը, ինչպես նաեւ պաշտպանական եւ տնտեսական ոլորտներում սերտ համագործակցությունը վկայում են երկկողմ կապերի շարունակական խորացման մասին:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին նման կարեւոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս սփյուռքի ներկայացուցիչներին ու ձեռներեցներին ընդլայնել համագործակցությունը:
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Դիտորդ հետազոտական հիմնադրամի կողմից կազմակերպված գալա ընթրիքին, որին ներկա են եղել տարբեր ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Համաժողովի շրջանակում Դիտորդ հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարան կարեւորել է Սփյուռքի համաշխարհային համաժողովի անցկացումը եւ վստահություն հայտնել, որ այն կունենա շարունակական բնույթ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄկրտչյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդենի հետ. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Պետք է կտրվենք այն թեզից, որ մեզ ներարկել են, թե Թուրքիան մեր թշնամին է, ռուսը՝ փրկիչը. Առաքելյան. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին
Մերկասառույցի պատճառով 3 մարդատար և մեկ բեռնատար են բախվել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Շիրակի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ
Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության առաջիկա անելիքները
Բարով եք եկել Հայաստան. 1000 երկրպագու է ժամանել Կիպրոսից՝ դիտելու Նոա-Ապոել խաղը. Գաբրիելյան. տեսանյութ
Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից 2-ը հիվանդանոցում են
Գորիսի «Դիտակետ» կոչվող հարթակից քաղաքացի է ընկել
Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը 18-ամյա Գուկեշ Դոմարաջուն է
Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել
Հունաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների խորացման ուղղությամբ
Հրազդանի տարածաշրջանում ձյուն է. ինչ իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին. տեսանյութ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է
Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան
Ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել կյանքեր փրկելու արդյունավետ ճանապարհներ. Միրզոյան
ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացը համարում է որոշ ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ
Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում անցկացվող դասընթացների շարքը շարունակվում է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին
Ասլանյանի և Աղազարյանի հեռացումը տրամաբանական է, պետք է որոշակի զսպվածություն պահպանվի. Պապոյան
Իվանիշվիլիի որոշմամբ՝ Կոբախիձեն կթողնի Վրաստանի վարչապետի պաշտոնը
ԵՄ-ն դեսպանների մակարդակով հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին. գործում են թեժ գծի հեռախոսահամարներ
Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով. մանրամասներ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
Գյուղվարկ վերցնեմ, նիվա գնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի, տես՝ ի՞նչ ես անում, սա անընդունելի է. Փաշինյան
Փրայմերիզը Գյումրիում հաջողվել է, ՔՊ-ն այդ մոդելը համայնքների զգալի մասում համարում է կիրառելի. Խուդաթյան
Բազմաթիվ անելիքներ կան, ՔՊ խմբակցության ակնկալիքը եղել և մնում է հանուն Գյումրու աշխատելը. Հարությունյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT