Երևան
12 °C
Երկարաժամկետ գործընկերներ ՎՏԲ-ն և Պետական Տրետյակովյան պատկերասրահը մեկնարկել են արշավ՝ նվիրված «Передвижники» ցուցահանդեսին և Մոսկվայի Կադաշևսկայա ափին գտնվող թանգարանի նոր մասնաշենքի բացմանը: Թվով հազար Հիշատակի բացիկներ կուղարկվեն 52 երկրներ, այդ թվում՝ Հայաստան, 500 առաջատար գեղարվեստական պատկերասրահներ և առավել խոշոր թանգարաններ ու 107 երկրներում գործող 500 լրատվամիջոցներ՝ որպես միջազգային հարթությունում Ռուսաստանի հետ շարունակվող մշակութային երկխոսության կարևորության խորհրդանիշ։
«Տրետյակովյան պատկերասրահը ռուսական ազգային արվեստի գլխավոր թանգարանն է, որն արտացոլում է նրա բացառիկ ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ։ Մենք հպարտանում ենք ռուս արվեստագետների ինքնատիպ հանճարով, որը զգալի ներդրում ունի ազգային մշակութային ինքնության ձևավորման գործում։ ՎՏԲ-ն երկար տարիներ աջակցում է մշակույթի հանրահռչակմանն ուղղված նախագծերին երկրում և արտերկրում, և ամեն անգամ մենք ոգեշնչվում ենք Ռուսաստանի հարուստ ժառանգությամբ: Ամանորի նախօրեին մենք պատմում ենք մեր նախագծի մասին աշխարհի ամենահեղինակավոր գործընկերներին և հրավիրում նրանց Տրետյակովյան պատկերասրահի նոր գանձարան»,- նշում է ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահ Նատալյա Կոչնևան։
Նախագծի գաղափարը շարունակում է 19-րդ դարի պերեդվիժնիկների ավանդույթներն, ովքեր ձգտում էին արվեստը հասանելի դարձնել բոլորին, անկախ նրանց կարգավիճակից և գտնվելու վայրից: Դրա համար նրանք կազմակերպեցին գեղարվեստական ցուցահանդեսներ ամբողջ Ռուսաստանում: Նախագիծն այս առաքելությանը տալիս է միջազգային մասշտաբ՝ խոսելով արվեստի արժեքի մասին սահմաններից և շրջանակներից դուրս. ՎՏԲ բանկը և Տրետյակովյան պատկերասրահը բացիկների միջոցով աշխարհին հրավիրում են մշակութային երկխոսության. նման խորհրդանշական ժեստը կոչված է հիշեցնելու արվեստի դերը՝ որպես հաղորդակցության համընդհանուր լեզու:
Հիշատակի բացիկը ստեղծվել է նկարազարդող Աննա Վասիլևայի կողմից, որը հայտնի է մանկական գրքերի և թատրոնի աֆիշաների համար իր աշխատանքներով, ինչպես նաև իր թեթև ու ինքնաբուխ նկարչական ոճով։ 2021թ․-ին նա ընդգրկվել է World Illustration Awards ամենահեղինակավոր միջազգային մրցանակի կարճ ցուցակում (shortlist)։ Հաշվի առնելով, որ Տրետյակովյան պատկերասրահը մայրաքաղաքում ունի շենքերի և մասնաճյուղերի բավականին ընդարձակ աշխարհագրություն՝ բացիկի սյուժեն ստացվել է ինքնին․ ցույց է տալիս նոր մասնաշենքի գտնվելու վայրը Մոսկվայի քարտեզի վրա՝ մնացած բոլոր մասնաճյուղերի նկատմամբ, իսկ ավելի կոնկրետ՝ Յակիմանկա թաղամասը, որտեղ կենտրոնացած է շենքերի մեծ մասը: Այսպիսով, նոր մասնաշենքում առաջին ցուցահանդեսի այցելուներին մնաց հուշանվեր՝ հիշեցնող ոչ միայն խորհրդանշական ցուցահանդես, այլև թանգարանի նոր մասնաշենք նրանց այցելության մասին, որի բացումը գրեթե 20 տարվա շինարարությունից հետո դարձավ պատմական իրադարձություն Ռուսաստանի մշակութային կյանքում.
«2024թ․-ին Պետական Տրետյակովյան պատկերասրահում կներկայացնենք տարվա գլխավոր ցուցահանդեսային նախագիծը՝ «Պերեդվիժնիկի» ցուցահանդեսը։ Իր գոյության 50 տարիների ընթացքում Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունը լուսավորչական գործունեությամբ ընդգրկել է Ռուսական կայսրության մի քանի տասնյակ քաղաքներ և հսկայական ազդեցություն է ունեցել լայն հանրության գեղագիտական կարիքների ձևավորման վրա: Շարունակելով այդ դարաշրջանի վարպետ նկարիչների ավանդույթները և ոգեշնչված նրանց կրթական գաղափարներով՝ մենք ընդլայնում ենք մեր լսարանը և հրավիրում ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի բնակիչներին այցելել Տրետյակովյան Պետական Պատկերասրահի նոր մասնաշենքում ներկայացված ցուցահանդեսը», - ասում է «Պերեդվիժնիկի» ցուցահանդեսի կազմակերպիչ Տատյանա Յուդենկովան։
Սոցիալական պատասխանատվությունը երկար տարիներ ՎՏԲ-ի գործունեության կարևոր ուղղություններից մեկն է։ «Մշակութային երկիր» ծրագրի շրջանակներում բանկը ակտիվորեն համագործակցում է երկրի առանցքային մշակութային հաստատությունների հետ, աջակցում է նրանց նախագծերին և իրականացնում սեփական նախաձեռնությունները: ՎՏԲ-ն Տրետյակովյան պատկերասրահի հոգաբարձուների խորհրդի անդամ է 2002թ․-ից և հովանավորում է թանգարանի հիմնական ցուցահանդեսները։ Բանկի աջակցությամբ պատկերասրահում բացվել են Վալենտին Սերովի, Բորիս Կուստոդիևի, Մարկ Շագալի, Նատալյա Գոնչարովայի, Նիկոլայ Գեի, Իսահակ Լևիտանի, Իլյա Ռեպինի, Նիկոլայ Ռերիխի և այլոց եզակի ցուցահանդեսները։
ՎՏԲ բանկի աջակցությամբ Պետական Տրետյակովյան պատկերասրահում 2024թ․-ի հոկտեմբերի 30-ից մինչև 2025թ․-ի ապրիլի 6-ը անց է կացվում մասշտաբային ցուցահանդես՝ նվիրված Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության նկարիչ-անդամների և ցուցորդների ստեղծագործական աշխատանքին, որոնց ավանդաբար կոչում են պերեդվիժնիկներ։
Ցուցահանդեսը նվիրված է Ընկերության հիմնադրման 155-ամյակին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. առաջին օգնության ժամանակավոր հենակետեր են ծավալվել
«Օպել»-ը բնակելի թաղամասի մոտ բախվել է երկաթե ցանկապատին. վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել, ընկել է փոսը
Կրկին ինքնաքննադատության օր էր. տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Time ամսագիրը Թրամփին ճանաչել է «Տարվա մարդ»
Ամեն ինչ արվում է, որ պետություն չլինի. ովքեր և ինչպես են ուզում ՀՀ-ն գուբերնիայի կարգավիճակում տեսնել
Խաչատուրյանն ու Լատվիայի նախկին նախագահը տարածաշրջանային և գլոբալ իրադրության վերաբերյալ մտքեր են փոխանակել
Զավեշտալի և մանիպուլացնող. ՆԳՆ խոսնակն անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի վթարի հետևանքով 8 տուժած է տեղափոխվել բժշկական կենտրոն
Մկրտչյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդենի հետ. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Պետք է կտրվենք այն թեզից, որ մեզ ներարկել են, թե Թուրքիան մեր թշնամին է, ռուսը՝ փրկիչը. Առաքելյան. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին
Մերկասառույցի պատճառով 3 մարդատար և մեկ բեռնատար են բախվել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Շիրակի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ
Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության առաջիկա անելիքները
Բարով եք եկել Հայաստան. 1000 երկրպագու է ժամանել Կիպրոսից՝ դիտելու Նոա-Ապոել խաղը. Գաբրիելյան. տեսանյութ
Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից 2-ը հիվանդանոցում են
Գորիսի «Դիտակետ» կոչվող հարթակից քաղաքացի է ընկել
Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը 18-ամյա Գուկեշ Դոմարաջուն է
Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել
Հունաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների խորացման ուղղությամբ
Հրազդանի տարածաշրջանում ձյուն է. ինչ իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին. տեսանյութ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է
Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան
Ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել կյանքեր փրկելու արդյունավետ ճանապարհներ. Միրզոյան
ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացը համարում է որոշ ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ
Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում անցկացվող դասընթացների շարքը շարունակվում է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին
Ասլանյանի և Աղազարյանի հեռացումը տրամաբանական է, պետք է որոշակի զսպվածություն պահպանվի. Պապոյան
Իվանիշվիլիի որոշմամբ՝ Կոբախիձեն կթողնի Վրաստանի վարչապետի պաշտոնը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT