Ոստանում 1 անձի սպանության, ևս 2-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունը 2 անձի մասով ավարտվել է

03/09/2024 schedule15:22

Ավարտվել է Արարատի մարզի Ոստան բնակավայրում կատարված՝ 28-ամյա անձի սպանության, նույն մարզի երկու բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 

«ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան բնակավայրի 29-ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ գտնվելով Արտաշատ քաղաքում գործող հացի արտադրամասում, հանդիպել է նույն մարզի Արտաշատ համայնքի 24-ամյա բնակչին: Վերջինս, չնչին առիթով՝ բարևելու հարցի շուրջ, լեզվակռիվ է սկսել 29-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, առաջարկել է այլ վայրում հանդիպել:

Հիշյալ երիտասարդները, իրենց պատկանող «Վազ 2106» և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներով, հեռացել են նշված վայրից՝ վարելով Ոստան բնակավայրի ուղղությամբ: Նույն օրը՝ 22:00-23։00-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդն իր 36-ամյա զարմիկի, իսկ 24-ամյա երիտասարդն իր 28-ամյա ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ, նախապես զինված տարբեր տեսակի զենքերով և դրանց փոխարինող այլ առարկաներով, գնացել են Արարատի մարզի Ոստան բնակավայրի գերեզմանոցի հարակից հատված՝ վերոնշյալ միջադեպի կապակցությամբ պարզաբանում կատարելու:

Նշված վայրում Արտաշատ համայնքի 24-ամյա բնակիչը, բացահայտ լիցքավորելով իր կողմից ապօրինի կերպով կրվող որսորդական երկփողանի ողորկափող հրազենը, 29-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես նաև այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, նշան է բռնել երիտասարդի գլխի և կրծքավանդակի ուղղությամբ և 4-5 մետր հեռավորությունից կրակել: Սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտվին չի հասցրել, քանի որ հիշյալ երիտասարդն ինքնաբերաբար մի կողմ է նետվել և կրակված կոտորակները դիպել են վերջինիս ձեռքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Այնուհետև, վիճաբանության մասնակից 28-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող փայտյա մահակով, խմբի կազմում, 24-ամյա բնակչի կողմից 29-ամյա երիտասարդին սպանելու դիտավորությունը ավարտելու նպատակով, հարվածներ է հասցրել վերոհիշյալ երիտասարդի գլխին, իսկ Արտաշատ համայնքի 24-ամյա բնակիչը, շարունակելով հանցավոր ոտնձգությունները, կրկին լիցքավորել է հիշյալ հրազենը և ևս մեկ անգամ կրակել 29-ամյա երիտասարդի և վերջինիս հորեղբոր որդու ուղղությամբ, սակայն վրիպել է:

Այդ ընթացքում 36-ամյա տղամարդը, իր մոտ ապօրինի կերպով պահվող, «ПМ» «Մակարով» տեսակի ատրճանակով, 24-ամյա երիտասարդին ու նրա 28-ամյա ընկերոջը ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, երկու անգամ կրակոց է արձակել նախ վերջինիս, այնուհետև նրա ընկերոջ կրծքավանդակների ուղղությամբ: Հիշյալ գործողությունների հետևանքով 28-ամյա երիտասարդին պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի ծանր վնաս, իսկ 24-ամյա երիտասարդին՝ ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36-ամյա տղամարդուն, 24-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 24-ամյա բնակչի նկատմամբ խմբի կազմում 29-ամյա անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար վերջինիս նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում չիրականացնելու որոշում՝ մահվան հիմքով:

Հիշյալ երկու մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
989 դիտում

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է

Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից

Վանաշեն գյուղի բակերից մեկից հեռացվել է 85 տոննա ջուր

ՀՀ-ում էպիդուրալ ցավազրկումը անվճար է դարձել. մեր երկրում 37,7%-ը ծննդաբերում է կեսարյան հատմամբ. ինչ վտանգներ ունի այն

Նպատակը՝ բացահայտել Գեղարքունիքի տնտեսական զարգացման հեռանկարները. հանդիպում ԷՆ-ի և գործարարների միջև

Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին (լուսանկարներ)

Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և կից 27 բնակավայրի փողոցները․ ՏԿԵՆ

ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով. Օվերչուկ