Սանահինը Ալավերդի համայնքում կներառվի որպես առանձին բնակավայր

03/09/2024 schedule17:45

Օրենսդրական առաջարկով Սանահին թաղամասը կառանձնացվի Ալավերդի բնակավայրից և կներառվի Ալավերդի համայնքում՝ որպես առանձին բնակավայր: Գործադիրը նման լրացում է առաջարկել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Սանահինը պատմամշակութային, զբոսաշրջային զարգացող ուղղություններից է, եւ որպես առանձին բնակավայր հատկորոշումը կարևորվում է բոլոր զբոսաշրջային ուղեցույցներում ևս: Նշվել է, որ նախաձեռնությունը նաեւ համայնքի ավագանունն է:

Փոխնախարարի խոսքով օրենսդրական առաջարկը ծախսերի, ինչպես նաեւ համահարթեցման դոտացիայի բաշխման առումով էական ազեցություն չի ունենա:

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Ղազարյանի խոսքով նմանատիպ շատ համայնքներ կան, հետեւաբար՝ այս մոտեցումը ինչո՞ւ չի կիրառվում նաեւ դրանց մասով: Ի լրումն այս տեսակետի՝ Վաչե Տերտերյանը մի շարք համայնքների մասով իր դիտարկումներն է ներկայացրել:

Սանահին գյուղն ունի հազարամյա պատմություն: Գյուղը 1967 թվականից Ալավերդի քաղաքի մաս է: Գյուղն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանքով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը նշել է, որ նախկինում եւս նման օրենսդրական առաջարկ ներկայացրել է: Նրա համոզմամբ Սանահինը տնտեսության կառուցվածքով, կենսակերպով ու մարդկանց զբաղվածությամբ դասական գյուղական բնակավայր է:

Պատգամավորը նշել է, որ Սանահինը, ինչպես նաեւ դրան հաջորդող Ակներ գյուղական բնակավայրը, դարձել էր Ալավերդու թաղամաս: 2016 թվականին օրենսդրական փոփոխությամբ Ակները դարձավ առանձին գյուղական բնակավայր, իսկ Սանահինը մնաց թաղամասի կարգավիճակում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Տպել
3237 դիտում

Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է

Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից

Վանաշեն գյուղի բակերից մեկից հեռացվել է 85 տոննա ջուր

ՀՀ-ում էպիդուրալ ցավազրկումը անվճար է դարձել. մեր երկրում 37,7%-ը ծննդաբերում է կեսարյան հատմամբ. ինչ վտանգներ ունի այն

Նպատակը՝ բացահայտել Գեղարքունիքի տնտեսական զարգացման հեռանկարները. հանդիպում ԷՆ-ի և գործարարների միջև

Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում

Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին (լուսանկարներ)

Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և կից 27 բնակավայրի փողոցները․ ՏԿԵՆ