«Արմավիր» ՔԿՀ մի շարք պաշտոնյաների ոչ պատշաճ հսկողության հետևանքով սպանվել է կալանավոր. գործը դատարանում է

04/09/2024 schedule10:47

Դատախազը 2024 թվականի օգոստոսի 30-ին դատարան է հանձնել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը:

«Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել քրեակատարողական հիմնարկի խցում պահվող անձանց նկատմամբ. արդյունքում չի բացահայտվել քրեակատարողական հիմնարկում պահվող անձի՝ խցակցի կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու դեպքը, ինչի հետևանքով 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է կալանավորված անձ Ա.Յ.-ի դին:

Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Յ.-ի հետ նույն խցում պահվող Ա.Հ.-ն պարբերաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով Ա.Յ.-ի կյանքի համար վտանգավոր այնպիսի մարմնական վնասվածքներ, որոնք հանգեցրել են վերջինիս մահվան (Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական գործը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեղադրանքով, 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ուղարկվել է դատարան):

Պարզվել է նաև, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի պահակետի շուրջօրյա հերթափոխում ընդգրկված անվտանգության ապահովման բաժնի երեք աշխատակիցները՝ Ա.Խ.-ն, Խ.Խ.-ն և Մ.Զ.-ն, պարտավոր լինելով ի թիվս այլնի իրականացնել խցերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների կասկածելի վարքագծի նկատմամբ,  ինչպես նաև սպանության կամ անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու նախանշաններ հայտնաբերելիս հայտարարել երրորդ աստիճանի տագնապ և այդ մասին զեկուցել մասնաշենքի ավագին, պատշաճ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացրել են կալանավորված անձի՝ Ա.Յ.-ի մահը (դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության, ինչպես նաև դատաբժշկական փորձագետի ցուցմունքի համաձայն՝ Ա.Յ.-ի մահվան հետ ուղղակի պատճառական  կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքները պատճառվել են նրա կենդանության օրոք և ունեցել են մահվանից րոպեների և ժամերի վաղեմություն):

2024 թվականի հուլիսի 22-ին հսկող դատախազի նախաձեռնությամբ որոշում է կայացվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի պահակետի շուրջօրյա հերթափոխում ընդգրկված անվտանգության ապահովման բաժնի երեք աշխատակիցների նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):

Քննիչի որոշմամբ՝ մեղադրյալներ Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը:

Հսկող դատախազի՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է, համակցված կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

2024 թվականի օգոստոսի 30-ին դատախազը հաստատել է Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել դատարան (մեղադրյալ Մ.Զ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա մասով քրեական վարույթն անջատվել է)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
2266 դիտում

Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, շաբաթվա կեսին սպասվում են անձրև ու ամպրոպ

Քննարկումներ՝ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսրայելական հարվածի հետևանքով ենթադրաբար սպանվել է «Հըզբոլլահ»-ի նոր առաջնորդը

Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով

ՆԳՆ-ում ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

Մուշուրբի կախարդանքը, կամ ինչպես է բաժակը ձայներ հանում․ ում համար է գյումրեցի վարպետ Էդիկը ոսկե մուշուրբա սարքել

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումներին

Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են իրավական հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանը Իսրայելի հարցով փակ նիստ կանցկացնի

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ լավ խոսակցություն ունեցանք. վարչապետ

Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր

Երևան-Արմավիր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ջրատարում

Մեր քաղաքի պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ Դիլիջան համայնքի ղեկավար

Բեյրութից Դամասկոս. Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սիրիա

Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը գերազանց է գնահատել Երևանում անցկացված ԱՊՀ խորհրդի նիստը

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ

Երևանում խնջույքից հետո սեռական հարաբերություն են ունեցել. իրանցի 26-ամյա աղջկան ինքնասպանության է հասցրել հոր ընկերը

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Առանց վարորդական վկայականի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի. նրանցից մեկը մահացել է

Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ, այն պատասխանատու առաքելություն է. Սիմոնյան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի

Սևանում հրդեհվել է ավտոմեքենա

Սիրելի’ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ. Ավինյան

Տերյան փողոցում բախվել է 5 ավտոմեքենա. կան տուժածներ

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ստորագրե են համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը

Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ

Փաշինյանը մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից ի պատիվ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Եթե զավթիչները «սխալվեն», ապա հարձակում կձեռնարկենք. Իրանը սպառնացել է հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին

Կապիկի ծաղիկ հիվանդության համար Հայաստանը շարունակում է մնալ ցածր ռիսկայնության գոտի

Եղիպատրուշի միջնակարգ դպրոցը նոր մարզադահլիճ ունի․ ներդրվել է շուրջ 11 մլն դրամ

«Երիտասարդի Երազանք». «Իմ Քայլը» նոր նախագծի իրականացման համար հաջողակ տղամարդկանց բարեգործական ընթրիքի է հրավիրում

Ի գիտություն՝ ՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ. պաշտպանն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը

Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին

Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը

Ի սկզբանե շարժմանը ժպիտով եմ վերաբերվել, ասել՝ Բագրատը «12 աթոռ» ֆիլմի տերհայրն է, կարող է ֆուտբոլիստ դառնալ. Սիրունյան

Սյունիքում առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Հայաստանում կայուն էկոհամակարգի ձևավորումն առաջնահերթություն է. Հակոբ Արշակյանը պանելային քննարկման է մասնակցել