Երևան
12 °C
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում կզակի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված ծավալուն վարութային, ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։
«Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում (տարբեր օրերի) խախտելով զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ կապված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային մի շարք կանոններ, անձնակազմի ներկայությամբ պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։
Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․ Ե․-ին մեղադրանք է ներկայացվել, դատարանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Բելառուսի վրա հարձակումը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը. Լուկաշենկո
Ադրբեջանը կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը
Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել Պուտինի ուղերձը
Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները
Վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ 2 աշխատակից է տեղափոխվել հիվանդանոց
Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը հրապարակել է իր և որդու երկխոսությունը
Ինչպես Նորակերտի նախկին բուժամբուլատորիան հնարավոր եղավ դարձնել «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել
Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա տղայի դին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի հատվածում
Այսօր կա մեկ ճանապարհ, որը կարող է ստիպել Ադրբեջանին գնալ խաղաղության. Ստեփանյանը մանրամասնել է՝ որն է դա
Հրդեհ է բռնկվել Հունաստանի նավթավերամշակման գործարանում. մարման աշխատանքում նաև ուղղաթիռներ են ներգրավվել
Նորակերտում «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն է բացվել. ԱՍՀ նախարարն ու Արմավիրի մարզպետը ևս մասնակցել են արարողությանը
Նոր ձևավորվող ՆԳՆ ուսումնական հաստատության կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող հարցեր են քննարկվել
Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ը գլխիվայր շրջվել է
Ֆինլանդիայից Հայաստան ժամանած մասնագետը նպատակ ունի նպաստել Հայհիդրոմետի նոր կառուցվածքի մշակմանը
Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ
Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ. Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր նոր թիմի անդամներին
Ինչ հիվանդություններ է առաջացնում ծխելը. դրա հետևանքով ՀՀ-ում ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում
Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը
ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուներին ներկայացվել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակը
Լիբանանում փեյջերների պայթյունի հետևանքով մահացածների թվում երեխաներ կան. տուժածների թիվը հասել է 2800-ի (տեսանյութ)
Սերգեյ Շոյգուն չհայտարարված այց է կատարել Իրան (տեսանյութ)
Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի. Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին
Իսրայելը պայթեցրել է Լիբանանում «Հըզբոլլահի» անդամների կապի սարքավորումները. վիրավորների թվում է Իրանի դեսպանը
Բասկետբոլի ԱԱ. մեկնարկել է Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը
Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափով
Համաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian
Երևան. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ բժիշկները վերապատրաստվում են Ֆրանսիայում. Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur-ի ներկայացուցիչների հետ
Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել Մակրոնի իմպիչմենտի մասին բանաձևի նախագծին
Լոռիում հարկադիր քարաթափում կիրականացվի
Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն
Քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ. քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարությունների միջև
Արտակարգ դեպք «Ջրաշխարհ»-ի մոտ. հրդեհ է բռնկվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայում
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 17-ին
Կրեմլը բացասաբար է վերաբերվում «Meta»-ի կողմից ռուսական լրատվամիջոցների արգելափակմանը. Պեսկով
Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն ու սեռափոխությունն արգելող օրինագիծը
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը արգանդի՝ 10կգ կշռող միոմա է հեռացվել
Էջմիածնի Մայր տաճարի բակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի, ներսում մոմավառություն չի լինի
Վարչապետը հանձնարարել է 2025 թվականի պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի. խորհրդակցություն է տեղի ունեցել
© 2024 Հայկական ժամանակ