Ադրբեջանին հանձնած զենքով թող պահեին ԼՂ-ն. Հայաստանում Ղարաբաղ չկա, որ, դրոշը ծածանելով, ուզում են. Արա Խուդավերդյան

04/09/2024 schedule20:30

Երկրապահ կամավորական միության հիմնադիր անդամ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի՝ վերջին շրջանում արած հայտարարությունները հատուկ նպատակ են հետապնդում: Խուդավերդյանը կարծում է, որ նրանք պատվեր են կատարում, որը հրահանգել է Ռուսաստանը:

«Ի՞նչ են ասում․ «Ես կծախեմ, ես կուտեմ, կթալանեմ, կբնաջնջեմ, կլուծարեմ Ղարաբաղը, Եվլախում ծնկի կգամ, կորոշեմ մի ամբողջ էթնիկ ժողովրդի ճակատագիրը, բայց միշտ մատնացույց կանեմ Հայոց պետականությունն ու Հայաստանի իշխանություններին, կասեմ՝ իրենք են մեղավոր»։ Այս բոլորը Ռուսաստանից եկած պատվեր է, կարելի է կապել նաև պանթուրքիզմի հետ, քանի որ արանքում դրված է ՀՀ պետականության ոչնչացման խնդիրը։ Մի քանի օր է՝ դաշտում տեսնում ենք թափառող կարկառուն դեմքերին, որոնք պատրաստ են հոշոտելու Հայաստանը և կեղծ ինֆորմացիայով բթացնելու ժողովրդին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինիս խոսքով՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ Շահրամանյանը նպատակ ունեն Հայաստանն էլ վերածելու «Անիի ավերակների»․ «Ավերեն ՀՀ իշխանությանը, վերացնեն նրա առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ բազմաբնույթ ագենտուրան, ենթարկվելով Ռուսաստանին, ուզում է քանդել Հայաստանը՝ դրա դիմաց ունենալով միլիոնավոր դոլարի փշրանքներ»։

Անդրադառնալով Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ իր ստորագրած փաստաթուղթը իրավական ակտ չունի և հակաօրինական է՝ Խուդավերդյանը նկատում է՝ «դա հորինված ստերի հերթական շարանն է, որը բնորոշ է թե՛ ԼՂ ներկայացուցիչներին, թե՛ ընդդիմությանը»։

«Թող հարց տան իրենց՝ մինչ փաստաթղթի ստորագրումը ղարաբաղյան ռազմաքաղաքական իշխանություններն ինչպիսի բարոյահոգեբանական դրսևորում են ցուցաբերել, որպեսզի մենք հաղթանակ տանենք։ Հակառակը՝ լրացրին մեկը մյուսին, ծափահարություններ հնչեցրին Եվլախում, 20 ձայնով ընտրված մենեջերը 10 օրում հանձնեց Ղարաբաղը, փակել տվեց Լաչինի միջանցքը, որ Հայաստանից օգնություն չհասնի, Ղարաբաղի համար չկռվեցին, դիրքերում կանգնած զինվորի հետ կապը կորցրին, հիմա էլ հասել են Հայաստան ու Ղարաբաղ են փրկում։ Թող այն զենքով, որը հանձնեցին Ադրբեջանին, փրկեին ԼՂ-ն մարտի դաշտում, ոչ թե այստեղ Ղարաբաղ ուզեն, Հայաստանում Ղարաբաղ չեն ուզում ու դրոշն էլ չեն ծածանում»,- ասում է նա։

Զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի ընդդիմությունից և ԼՂ որոշ ներկայացուցիչներից կարելի է սպասել ամեն ինչ։ Ըստ նրա՝ վերջիններիս ներկայությունը Հայաստանում խարխլում է ՀՀ անվտանգությունը․ «Իրենցից պետք է ամենավատից վատը սպասել։ Հիմա էլ սինխրոն գործում են Ռուսաստանի, Ադրբեջանի հետ ու կրակի վրա բենզին են լցնում զախարովաների, լավրովների, լուկաշենկոների միջոցով։ Նպատակ ունեն Հայաստանը դարձնել խոցելի, թուլացնել տարածքները, որպեսզի այստեղ էլ 10 ձայնով նորից մենեջեր ընտրեն, ու նա էլ անի իր գործը»։

Խուդավերդյանը պնդում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի այլ երկրի գործակալներին երկրից մաքրելու ուղղությամբ. «Ժամանակը պայթունավտանգ է, գործակալները լայնարշավ քայլում են, պետությունից հարուստ են, Երևանի կենտրոնում բազմաթիվ օբյեկտներ ունեն»։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկունքին ՀՀ պետականությունը պահելու հարցում:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10847 դիտում

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան

Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

«Սևան» ՔԿՀ ազատազրկման դատապարտված անձինք Անահիտ Մանասյանին են ներկայացրել առկա խնդիրները

Նոր հանգրվան ԱՄՆ-ՀՀ զարգացող հարաբերություններում. Պետդեպը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել խոշոր հարկեր

Նոր համաձայնագրերը խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները, հիբրիդային սպառնալիքներն ահագնանալու են. Սաֆարյան

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում գրառում է կատարել

Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում. Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարձակման է ենթարկվել

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը

Ստամբուլում մեկ օրում կեղծ ոգելից խմիչքից 11 մարդ է մահացել

Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն

Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն

Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան

ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ

Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի