Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պետք է դիտարկել ԵՄ-ի՝ ՀՀ-ի հանդեպ հանձնառու վերաբերմունքի դրսևորում. Սխինաս

09/09/2024 schedule20:16

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման շրջանակներում հանդես է եկել հայտարարությամբ:

«Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, թույլ տվեք ասել ինչքան երջանիկ եմ, որ այսօր Հայաստանում եմ: Շատ ուրախ եմ, որ փոխվարչապետ Գրիգորյանի հետ միասին ազդարարում ենք այս պատմական երկխոսության մեկնարկը քաղաքական մակարդակում՝ ուղղված Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների ազատականացմանը: Շատ կարևոր, պատմական օր է, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, տարբեր նախարարությունների փոխնախարարներ մեզ ուղեկցում են այս կարևոր օրվա ընթացքում:

Ինչպես առիթ ունեցա քննարկել նախագահ Խաչատրյանի, վարչապետ Փաշինյանի և արտգործնախարար Միրզոյանի հետ օրվա ընթացքում, մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը կայանում է՝ որպես կայունության և ողջախոհության խարիսխ շատ փոթորկահույս տարածաշրջանում:

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների որակը և խորությունը վկայում են այն մասին, որ այս երկիրը հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության գաղափարներին:

Վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու այսօրվա քայլը պետք չէ դիտարկել որպես մեկուսի նախաձեռնություն. սա պետք է դիտարկել Եվրոպական միության Հայաստանի նկատմամբ հանձնառու վերաբերմունքի հերթական դրսևորումը:

Տնտեսության և ներդրումների ոլորտում մեր ամերիկյան բարեկամների հետ միասին հայտարարել ենք Դիմակայունության և աճի նոր ծրագրի մասին՝ 270 միլիոն եվրոյի չափով, այն 600 միլիոնից զատ, որն արդեն ներդնում ենք այս երկրում:

Անվտանգության առումով մենք շատ ուրախ ենք, որ Եվրամիության առաքելությունը Հայաստանում հիմա դառնում է Հայաստանի սահմաններին Եվրոպական միության աջակցության շոշափելի վկայություն: Մենք նաև շատ ուրախ ենք, որ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կարողանում է իր զինված ուժերի համար ստանալ աջակցություն եվրոպական Խաղաղության գործիքի ներքո: Այս ամենը վկայում է այն մասին, որ այս երկիրը տպավորիչ ժողովրդական բարեփոխումներ է իրագործել, որոնցով վերջին տարիներին ամրապնդվել է երկրի դիմակայունությունը, և դրանցից շատերը նաև մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս են:

Բայց այսօրվա մեջ գործողությունը պատմական առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պրակտիկայում կնշանակի, որ երբ իրագործման այս փուլն ավարտվի, Հայաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել Եվրոպական միություն կարճատև այցերի համար, ինչը բազմաթիվ շոշափելի առավելություններ կընձեռի կրթության, բիզնեսի, զբոսաշրջության համար, ուսուցումների, վերապատրաստումների, ընկերներին և բարեկամներին հանդիպելու, ինչպես նաև սիրո համար:

Նպատակն է հնարավորինս շուտ հասնել վերջնակետին, բայց այս գործընթացում չկա ավտոմատիզմ, այս գործընթացը պահանջկոտ է լինելու: Այս գործընթացը պահանջելու զգալի աստիճանի հանձնառություն Հայաստանի կառավարությունից՝ մեր աջակցությամբ հանդերձ:

Վստահ եմ, սակայն, որ, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների տպավորիչ ձեռքբերումները և սրան հասնելու վճռականությունը, մենք արագ ենք առաջ շարժվելու:

Այսօր մեկնարկեցինք այս գործընթացը քաղաքական մակարդակում, տեխնիկական մակարդակում հիմա մեր թիմերն աշխատում են իրար հետ շատ կոնկրետ, որոշակի հարցերի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ է լուծել, մասնավորապես՝ ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարումը, հասարակական կարգի և անվտանգության խնդիրները, մասնավորապես՝ պայքարն ընդդեմ կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի և իհարկե հիմնարար իրավունքների խնդիրները՝ կապված տեղաշարժի ազատության հետ: Սա պահանջկոտ գործ է, պահանջկոտ խնդիր է, բայց իրագործելի, լուծելի է, ամբողջովին լուծելի խնդիր է:

Եվ ես համոզված եմ, որ հնարավորինս շուտ ավարտին հասցնելով այս գործընթացը մենք հայ ժողովրդին կօգնենք տեսնել, որ ճանապարհը դեպի Եվրոպական միություն զուտ նկրտում չէ, այլ մի բան է, որ իրենք արդեն կարող են զգալ, և որից իրենք արդեն կարող են օգուտ քաղել:

Հարգելի փոխվարչապետ, մենք լիահույս սպասում ենք ապագայի մեր եռանդուն աշխատանքին, և ուրախ եմ, որ այս գործընթացի մասնակից հիմնական թիմերն այստեղ են մեզ հետ, և ուզում եմ լավատեսությունս հայտնել, որ վիզաների ազատականացումը շուտով իրականություն կդառնա բոլոր հայաստանցիների համար»,- ասել է Մարգարիտիս Սխինասը:

Տպել
6331 դիտում

Տեղի է ունեցել «Ծխելը մոդայիկ չէ» խորագրով հանրային միջոցառումը

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը (տեսանյութ)

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը (տեսանյութ)

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայաստանին առնչվող երկու բանաձև

Երևանում կպատրաստեն լոլիկով ամենամեծ ձվածեղը

Կինս ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես. բելգիացի գործարարը նշանակվել է Ֆլանդրիալում ՀՀ հյուպատոս

«Զիլ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է

Երկրաշարժ Հայաստանում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Սովորում ենք ավելի ճիշտ աշխատել և առավել արդյունավետ լինել. «Իմ քայլը» հիմնադրամի անձնակազմը վերապատրաստվում է

Սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի. վարչապետն այցելել է «Զվարթնոց»

Թբիլիսիի դատարանը տուգանել է 3 հեռուստաալիքի, որոնք հրաժարվել են ցուցադրել իշխող կուսակցության նախընտրական տեսահոլովակը

Հաստատվել է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի (լուսանկարներ)

Գրոզնիում գազալցակայան է պայթել. զոհերի թվում երեխաներ կան (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Եռակողմ հայտարարության վերաբերյալ հայտարարություններին

Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է

Բարձրացնել զորքի մարտունակությունը և զգոնությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել

«Զվարթնոց»-ում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով ՀՀ-ն ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել, ևս 30 մլն եվրո կհատկացվի. Մարագոս

ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. «Ազատություն»

Մեկնարկել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը

Ժամանակն է կոնգրեսներից մեկն անցկացնել ՀՀ-ում, գործընկերները կարծես դեմ չեն. Պապոյանը լուսանկար է հրապարակել Ֆրանսիայից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև կտեղա

«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված կոնֆերանսի բացմանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը. ՌԴ ԱԴԾ-ին կարող է վերապահվել մոնիտորինգի գործառույթ. Փաշինյան

«Ոզնիների այգում» էինք. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արփիի հետ

Թուրքիայում չկա Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ քաղաքական որոշում. Ռուբինյան

Երևան են հասել 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները

Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է. ՀՖՖ-ն շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստին

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր թեման է. Փաշինյան

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

ՀՀ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմեկնի Ղազախստան

Սեբաստիայի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Բաքուն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ»-ը ՀՀ շահագրգռության կիզակետում է, այն կարող է լինել բարեբախտություն տարածաշրջանի համար. Փաշինյան

Ձեռք բերված 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են

Ինչու է «Խաղաղության խաչմերուկ»-ը մտահոգում Ադրբեջանին. վարչապետը 2 կետ նշեց

«Խաղաղության խաչմերուկ»-ը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան

ՄԻՊ-ն այցելել է Լոռու մարզ, հանդիպել մարզպետ Արամ Ղազարյանի հետ, եղել կայազորային հոսպիտալում

Երևանում «Գազել» է այրվել