Հայաստանը և Եվրոպական միությունը մեկնարկում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

10/09/2024 schedule15:57

ՀՀ կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը հանդես են եկել համատեղ մամուլի հաղորդագրությամբ՝ նշելով, որ  Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսութունը մեկնարկել է:

«Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:

Մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել լայն շրջանակի մի մասն է, որը զգալի առաջընթաց է գրանցել 2017 թվականին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից ի վեր: Երկխոսության շրջանակներում գործադրվող շարունակական ջանքերը կաջակցեն Հայաստանում իրականացվող բարեփոխումների համապարփակ օրակարգին, մասնավորապես՝ այն ոլորտներում, որոնք առանցքային են ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու համար, ինչպիսիք են՝ փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Երկխոսության մեկնարկի համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին»  համաձայնագրերի հաջող

իրականացումը, որի շնորհիվ 2014 թվականի հունվարի 1-ից ճամփորդության ընթացակարգերը պարզեցվել են բազմաթիվ հայ քաղաքացիների համար։ Ներկայումս ԵՄ բոլոր քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից: 

Հաջորդող քայլերը

Հայաստանի կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը սերտորեն կաշխատեն՝ ապահովելու երկխոսության սահուն և արդյունավետ ընթացքը: Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։ Գործընթացը կպահանջի սերտ համագործակցություն ԵՄ անդամ պետությունների հետ՝ արձանագրվող առաջընթացը և զարգացումները ճշգրտորեն մշտադիտարկելու նպատակով։

Ընդհանուր տեղեկություններ

Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը հաջորդում է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք նախաձեռնություններին, որոնք բխում են 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդի այն որոշումից, որով վերջինս հանձնարարել է ԵՄ Բարձր ներկայացուցչին/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին և Եվրոպական հանձնաժողովին ներկայացնել հնարավոր ուղղություններ՝ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման համար: Այս քայլը նախանշվել է նաև 2021 թվականի դեկտեմբերին Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի համատեղ հռչակագրի տեքստում։

2024 թվականի ապրիլին Եվրահանձնաժողովը ներկայացրել է 2024-2027 թվականներին Հայաստանի համար «Դիմակայունության և աճի» ծրագիրը՝ 270 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը:

2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը նվազեցնում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վճարները և չեղարկում դրանք որոշ կատեգորիաների դիմողների համար:

2024 թվականի հուլիսի 22-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը ողջունել է «Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի մտադրությունը»,-ասվումէ  հաղորդագրության մեջ։

Տպել
6465 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Եռակողմ հայտարարության վերաբերյալ հայտարարություններին

Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է

Բարձրացնել զորքի մարտունակությունը և զգոնությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել

«Զվարթնոց»-ում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով ՀՀ-ն ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել, ևս 30 մլն եվրո կհատկացվի. Մարագոս

ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. «Ազատություն»

Մեկնարկել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը

Ժամանակն է կոնգրեսներից մեկն անցկացնել ՀՀ-ում, գործընկերները կարծես դեմ չեն. Պապոյանը լուսանկար է հրապարակել Ֆրանսիայից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև կտեղա

«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված կոնֆերանսի բացմանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը. ՌԴ ԱԴԾ-ին կարող է վերապահվել մոնիտորինգի գործառույթ. Փաշինյան

«Ոզնիների այգում» էինք. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արփիի հետ

Թուրքիայում չկա Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ քաղաքական որոշում. Ռուբինյան

Երևան են հասել 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները

Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է. ՀՖՖ-ն շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստին

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր թեման է. Փաշինյան

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ

ՀՀ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմեկնի Ղազախստան

Սեբաստիայի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Բաքուն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ»-ը ՀՀ շահագրգռության կիզակետում է, այն կարող է լինել բարեբախտություն տարածաշրջանի համար. Փաշինյան

Ձեռք բերված 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են

Ինչու է «Խաղաղության խաչմերուկ»-ը մտահոգում Ադրբեջանին. վարչապետը 2 կետ նշեց

«Խաղաղության խաչմերուկ»-ը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան

ՄԻՊ-ն այցելել է Լոռու մարզ, հանդիպել մարզպետ Արամ Ղազարյանի հետ, եղել կայազորային հոսպիտալում

Երևանում «Գազել» է այրվել

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թվականի իննամսյա աշխատանքը. Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Սոցիալական մարմնի աշխատակիցներ ներկայացածները ԼՂ-ից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հզր դրամ և 11 հզր դոլար

Գերնպատակը ՀՀ քաղաքացուն արդյունավետ ծառայություն մատուցելն է. Քննչական կոմիտեն նշել է ձևավորման 10-ամյա հոբելյանը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Տղամարդը մոտ 70 տոկոս այրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են կյանքի համար

Պատերազմի պարտության պատճառների քննությունը վերջնական փուլում է, 600-ից ավել մեղադրական եզրակացություն կա. Քյարամյան

Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. Անդրեասյանը՝ Էլմար Հայնրիխ Բրոքին

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը չեղարկվել է

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Զելենսկին Հռոմի պապին նկար է նվիրել, նաև խնդրել է օգնել ռուսական գերությունից ուկրաինացիներին վերադարձնելու հարցում

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ-ում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և օրենքը, արդարադատությունը ճառերում հիշատակվող խոսքեր չեն. Փաշինյան

Բալասանյանի անունով որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Կոստանյանը՝ ի պատասխան Չախոյանի

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին. վարչապետ