Աննա Հակոբյանը Հայաստան է հրավիրել Չինաստանի Պետական խորհրդական Շեն Յիցինին (տեսանյութ)

10/09/2024 schedule21:25

Չինաստանի Ցինդաո քաղաք այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին կայանալիք «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին ընդառաջ հանդիպել է Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ տիկին Շեն Յիցինին:

Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը:

էէէէէէէէ.jpeg (259 KB)

Չինական կողմից պատվիրակության կազմում են եղել Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ տիկին Շեն Յիցինը, Համաչինական կանանց ֆեդերացիայի փոխնախագահ տիկին Հուան Սիաովեյը, Շանդունի նահանգապետ Ճոու Նաիսիանը, Եվրասիական հարցերով ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, ինչպես նաև «Շանհայի համագործակցության կազմակերպության» ներկայացուցիչներ, Շանդուն նահանգի և Ցինդաո քաղաքի ժողովրդական կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգանում են, ինչի մասին վկայում են ամենաբարձր, այդ թվում՝ երկրի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումներն ու փոխադարձ այցերը: Շեն Յիցինը հատուկ հիշատակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019-ի այցը, որի ընթացքում տիկին Աննա Հակոբյանն ուղեկցել է նրան: Շենի խոսքով այդ այցը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում շատ բան է փոխել: Շեն Յիցինը հույս է հայտնել, որ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը» ևս մեկ հարթակ կարող է լինել այդ հարաբերությունները զարգացնելու հարցում:

էէ.jpeg (204 KB)

Աննա Հակոբյանն իր խոսքում կարևորել է հանդիպումը և «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովում ներգրավված լինելը՝ շեշտել, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Աննա Հակոբյանը հավելել է, որ կանանց կարողությունների զարգացումն էլ իր ղեկավարած հիմնադրամի առաջնահերթություններից է:

«Ես անձամբ, ինչպես նաև իմ հիմնադրած ու ղեկավարած հիմնադրամի շրջանակում մեծ ջանք ենք գործադրում կանանց աջակցության, հզորացման, կանանց կրթվելու, ինքնավստահ ու ավելի համարձակ լինելու, տնտեսության ու հանրային կյանքի այլ ոլորտներում ներգրավվածություն ունենալու ուղղությամբ, և տեղյակ եմ, որ Համաչինական կանանց ֆեդերացիան նույնպես ունի կանանց հզորացնելու նպատակ։ Առաջարկում եմ դիտարկել «Իմ Քայլը» հիմնադրամի և Համաչինական կանանց ֆեդերացիայի միջև գործակցությունը և երկու ուղղություներով կանանց ճանաչողական այցեր կազմակերպելու հնարավորությունը: Ես կարծում եմ, որ բոլոր հայ կանայք, որոնք ստացել են հիմնադրամի աջակցությունը և մասնակցել են մեր ծրագրերին, մեծ ուրախությամբ կմիանան նման նախաձեռնությանը և կայցելեն բարեկամ Չինաստան, կկիսեն իրենց փորձը, կյուրացնեն այստեղինը և ավելի հարստացած գիտելիքներով ու մշակույթով կվերադառնան Հայաատան»,- իր խոսքում ասել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

էէէէէ.jpeg (191 KB)

«Իմ Քայլը» հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր ունի, որոնց շրջանակում Չինաստանում գործակցության նոր եզրեր գտնելու համար Աննա Հակոբյանը հանդիպում է ունենալու նաև «Soong Ching Ling» հիմադրամի ներկայացուցիչների հետ` շարունակել է վարչապետի տիկինը:

էէէէէէէէ.jpeg (259 KB)

Աննա Հակոբյանը Շեն Յիցինին պաշտոնապես հրավիրել է Հայաստան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7044 դիտում

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան