Երևան
22 °C
Ընդդիմադիր ուժերը իրենց գործունեության հիմնական նպատակն են դարձրել քաղաքային կառավարումը խափանելը և անընդհատ դիմում են բոյկոտի ու անգործության միջոցների, ինչը, բնականաբար, չի հաջողել և չի հաջողելու:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Երևանի ավագանու ընդդիմությունը մեզ մեղադրում է իր ձայնը լռեցնելու և հակաժողովրդավարական քայլերի մեջ, բայց հենց երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները կողմ քվեարկեցին ընդդիմության նախագծին, որով սահմանվեց, որ ավագանու անդամների և քաղաքապետարանի գործադիր մարմնի միջև հարցուպատասխանի հնարավորությունը տարեկան 4 անգամից դառնա 6 անգամ, որը խոսում է թափանցիկության և հաշվետվողականության մասին:
Ընդդիմությունը մեկ այլ նախագիծ էր բերել, որով ևս խոսքի իրավունքի մեկ այլ ավելացում էր նախատեսվում, բայց անգամ այն ընդդիմադիր ավագանու անդամը, ով պետք է զեկուցեր հարցը, ներկա չէր նիստի այդ հատվածին, և կանոնակարգի համաձայն հարցը չքննարկվեց:
Մեկ այլ ուշագրավ փաստ. ընդդիմությունը նաև նախագիծ էր բերել, որով առաջարկում էր տրանսպորտի ուղեվարձի սակագները սահմանել նույնիսկ գործող սակագներից ցածր, բայց անգամ 20 ընդդիմադիր ավագանու անդամ այդ հարցի քվեարկությանը ներկա չէր: Սա խոսում է արդեն ոչ թե բոյկոտի, այլ անգործության մասին, քանի որ բոյկոտում են իշխանության նախագծերը, ոչ թե սեփական:
Քաղաքացիները մեզ բոլորիս ձայն են տվել մեր նախընտրական ծրագրերը իրագործելու համար, սակայն ընդդիմադիր ուժերը իրենց գործունեության հիմնական նպատակն են դարձրել քաղաքային կառավարումը խափանելը և անընդհատ դիմում են բոյկոտի ու անգործության միջոցների, ինչը, բնականաբար, չի հաջողել և չի հաջողելու»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանին կողմ էր քվեարկել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Գինոսյանի և Անուշ Խուդավերդյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին։
ՀՀ-ն պատրաստ է ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը. Փաշինյան
Վերադառնալով հին գործին հոգեբանական տրավմայից դուրս գալու համար Հայաստանի քարտեզը ցուցադրել է առանց Սյունիք. Ղահրամանյան
Գլխավոր դատախազությունը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել
ՀՀ-ն պատրաստակամ է ամենասեղմ ժամկետում արդեն իսկ համաձայնեցված տեքստով ստորագրել Խաղաղության պայամանգիրը. Կոստանյան
ԱՊՀ երկրները մեր ամենամտերիմ ռազմավարական գործընկերներն են. Կրեմլում Պուտինի նախագահությամբ ընթանում է ԱՊՀ գագաթնաժողովը
Հունվարի 1-ից ՀՀ-Իրան պետական սահմանի հսկիչ կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնի ԱԱԾ սահմանապահ զորքը
Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել
Սա հակապետական քաղաքականություն է՝ քաղաքականությամբ զբաղվող զավեշտաբանի շատ անհաջող թատերաշրջանի բացումն է. Դավոյան
Պուտինը, հավանաբար, Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցք»-ի թեման. Պեսկով
Վճարել եմ յուրաքանչյուրիս համար 300 հազար դրամ, հետո գրագրությունը ջնջվել է. ինչպես է տղամարդը խարդախության զոհ դարձել
Կենսունակությունը կորցրած 1250 ծառ կհեռացվի. Երևանում շարունակվում են փոխարինման աշխատանքները
Անդրադարձ է եղել տնտեսության դիվերսիֆիկացիային. Պապոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին, GIZ-ի, KfW-ի ներկայացուցիչներին
X-Group ընկերությունը խոստանում է 0,5 միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի սկզբնական կադրերը տրամադրողին
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 8-ին
Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, բերել դա հումորի դաշտ, գիտակցված մանիպուլյացիա է. Դանիելյան
Ավտոբուսների վարորդները 200 լիտր դիզվառելիք են գողացել. «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ճարտարագետը դիմել է ոստիկանություն
Արձանագրենք՝ Հայկ Մարությանը համալրեց ՀՀ-ում Ալիևի խոսնակների շարքը. Հովհաննիսյանը՝ Երևանի նախկին քաղաքապետի մասին
Դատախազությունը պահանջում է Ալեքսանդր Սարգսյանից բռնագանձել 14 անշարժ գույք և շուրջ 6 միլիարդ դրամ
Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն. Փաշինյանը՝ Պուտինին (լուսանկարներ)
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը
Կվադրոբերներ ունե՞ք. Լավրովը Միրզոյանից հետաքրքրվել է նոր ենթամշակույթի մասին
Պուտինը հայտնել է՝ ինչ են քննարկել ՀՀ վարչապետի հետ և հաստատել ԲՐԻԿՍ-ի հրավերը (տեսանյութ)
Պուտինը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացման մասին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար
Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «լավ թուրքական նվեր» է ուղարկել
WCIT 2024 միջոցառման հրավառությունն իրականացրած անձը չի ունեցել ՆԳՆ-ի կողմից թույլտվություն. կձեռնարկվեն միջոցներ
Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ. Ուշակով
«Դոմուս» ընկերությանը հրդեհի հետևանքով պատճառվել է շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս. նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանի նախագահը ժամանել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների (տեսանյութ)
Ընդդիմությունը 45 լրատվամիջոց ունի ձեռքի տակ, հաշվեք, թե ինչ միլիոններ են պտտվում. Սաֆարյան (տեսանյութ)
Լիոնել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր (լուսանկարներ)
Ոմանք այդպես էլ չկարողացան «Սուպեր Մամա»-ից դառնալ քաղաքական գործիչ. Չախոյանը՝ Մարությանի մասին
Քանի մարդ է ծնվել ու քանի մահ է արձանագրվել այս տարվա 8 ամիսների ընթացքում
Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը
Արտակարգ դեպք Տավուշում․ 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց
Մանավազյանը, Ղազարյանն ու Դանիելյանը Սյունիքում ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին (լուսանկարներ)
Փոխվարչապետն ու Փրայսը քննարկել են ոռոգման և խմելու ջրի կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունը
© 2024 Հայկական ժամանակ