Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը և հանդես է եկել ելույթով:
«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ,
Միջխորհրդարանական միության հարգելի՛ նախագահ,
Համաժողովի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունել ձեզ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների հոբելյանական՝ տասներորդ գլոբալ համաժողովի շրջանակներում: Ավարտին է մոտենում այս ներկայացուցչական միջոցառումը: Կարծում եմ, որ անցած երկու օրերի ընթացքում ունեցել եք հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ:
Այսօր Ձեզ եմ դիմում ոգեշնչվելով այն վճռականությամբ, որը ներկայացնում է ձեզանից յուրաքանչյուրը: Դուք` երիտասարդներդ, օժտված եք հզոր ներուժով՝ նպաստելու հասարակության առաջընթացին ու զարգացմանը: Որոշումների կայացմանը ձեր ներգրավվածությունը և առաջնորդելու վճռականությունը կարևոր են առաջադեմ, տոկուն և ներառական հասարակության ձևավորման գործում: Ձեր ձայնը, գաղափարներն ու հավակնոտությունն են ձևավորում մեր ապագան:
Որպես երիտասարդ խորհրդարանականներ՝ դուք եզակի հնարավորություն ունեք մատաղ սերնդի ձգտումներն ամրագրելու օրենսդրական ձևաչափում: Այս տեսանկյունից հատկապես կարևորում եմ նման հարթակների առկայությունը, ինչը հնարավորություն է ստեղծում լիարժեք իրացնել առաջնորդության ձգտող երիտասարդների ներուժը: Դուք զգալի պատասխանատվություն եք կրում ձեր սերնդի կարիքներն ու ցանկություններն արտահայտելու գործում: Օգտագործեք այս պատասխանատվությունը խելամտորեն, խիզախորեն և, իհարկե, ազնվորեն:
Ներկա աշխարհում, որը նշանավորվում է աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների, տեխնոլոգիաների ու թվային վերաձևակերպումների, սոցիալ-տնտեսական շրջադարձերի, մարտահրավերների ու փորձությունների ներգործությամբ, փոխվում է նաև հասարակական հարաբերությունների դինամիկան և այս համատեքստում, երիտասարդությունը` որպես պետության առանցքային ներուժ, հստակ դերակատարություն ունի: Մարդկային ռեսուրսների որակից է կախված պետական կառավարման համակարգի արդյունավետությունն, ինչն իր հերթին հանգեցնում է տնտեսության բոլոր, այդ թվում սոցիալական ոլորտների արդյունավետության բարձրացմանը։
Կցանկանայի հատկապես կարևորել համաժողովի առանցքային թեմաները՝ կրթությունն ու զբաղվածությունը: Ձեզ եմ դիմում ոչ միայն որպես նախագահ, այլ որպես կրթության, ուսման և աշխատանքի հզոր, փոխակերպող ուժի ջատագով:
Այսօր կրթությունը նախորդ տարիների նման չունի սահմանափակ ռեսուրսներ և չի ճանաչում աշխարհագրական սահմաններ: Գլոբալացված և տեխնոլոգիական առաջընթացի ժամանակահատվածում երիտասարդ սերնդին հասանելի են ամենատարբեր ռեսուրսներ, անսահմանափակ հնարավորություններ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխության առանձնահատկություններով պայմանավորված ներկայում ձևավորվել է նոր տնտեսական համակարգ:
Կրթությունը, գիտելիքը, նորարարությունը և հետազոտությունները 21-րդ դարի իրողություններում կայուն տնտեսական աճի և տնտեսությունների մրցունակության բարձրացման անփոխարինելի տարրերն են, ակտիվներն են, որոնց միջոցով կարելի է հաղթահարել ժողովրդագրական և աշխատանքային սահմանափակումները:
Կրթությունն անսահման հնարա-վորությունների անկյունաքար է, որը կարող է գեներացնել գաղափարներ, մշակել նոր մոտեցումներ, զորացնել անհատներին, խթանել նորարարությունը և տնտեսության շարժիչ ուժն՝ այսօրվա և վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար:
Եթե խոսենք Հայաստանի զարգացման ուղղությունների մասին, դա միանշանակ կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների ուղղվածությունն է: Գիտելիքահեն միջավայրի ձևավորման միջոցով մենք նպատակադրել ենք զարգացնել այնպիսի տնտեսություն, որն աշխարհին պետք է առաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք։
Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից՝ լինի դա տնտեսական անկում, գլոբալ համաճարակ կամ սոցիալական ցնցում, կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը երբեք չպետք է խաթարվի: Այսօրվա աշխարհում, որը հաճախ նշանավորվում է անորոշությամբ, մեր հավաքական պարտականությունն է ապահովել, որ հասարակության հիմնարար սյուները պահպանվեն և ամրապնդվեն անկախ հանգամանքներից:
Հարգելի՛ հյուրեր,
Խոսքիս ավարտին կցանկանայի հույս հայտնել, որ Հայաստանից կհեռանաք դրական հիշողություններով ու տպավորություններով, նոր ծանոթություններով ու նոր էներգիայով՝ ծառայելու ի շահ ձեր երկրների բարգավաճմանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT