ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին

17/09/2024 schedule10:33

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին՝ համաձայն Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2024 թվականի զեկույցի։

«2024 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը։ Այն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ:

Զեկույցը, մասնավորապես, անդրադարձ է կատարում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող շարունակական մարտահրավերներին, որոնց բախվում են եվրոպական ցանցի անդամ հաստատությունները: ‼️ Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ զեկույցը շեշտադրում է ինչպես իրականացված աշխատանքները կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով, այնպես էլ ընդգծում այն մարտահրավերները, որոնց բախվել են Պաշտպանն ու աշխատակազմը վերոնշյալ աշխատանքների իրականացման ընթացքում:

Այսպես, Զեկույցի «Մարդու իրավունքների հաստատությունների գործունեության նպաստավոր և անվտանգ միջավայրի ապահովում» բաժնում առանձնացվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի այն անդամ հաստատությունները, որոնք ենթարկվել են հարձակումների, ատելության խոսքի դրսևորման կամ ահաբեկման։ Վերջիններիս շարքում, Բելգիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Լատվիայի, Մոլդովայի և Սլովակիայի հաստատությունների հետ միասին, մատնանշվել է նաև Հայաստանի ՄԻՊ հաստատությունը։

Ըստ զեկույցում տրված գնահատականի՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում:

Այս համատեքստում հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը լուրջ մտահոգություն էր հայտնել և հայտարարություն հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, նրա ղեկավար կազմի և աշխատակազմի վերաբերյալ, ովքեր բախվել են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով:

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատել էր իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում»,- ասվում է ՄԻՊ-ի հայտարարության մեջ:

Տպել
3189 դիտում

Կատարի պատվիրակության ներկայացուցիչների հետ բացեցինք Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը. Աննա Հակոբյան

Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով 20 մարդ է զոհվել

Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը որոշակի ժամերի փակ է լինելու

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել (լուսանկար)

Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է

27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել. ինչ գնումներ է արել ՊՆ-ն տեղական արտադրողներից

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Անգլիայի նկատմամբ

Ծանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս. Իսրայելը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասին

Քննարկվել են ՀՀ-ում ընթացող շինաշխատանքներին միջազգային՝ այդ թվում ղազախական ընկերությունների ներգրավածության հարցերը

Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը պատրաստ է, ամենակարևորը այն իրականացնելու վճռականությունն է. Զելենսկի

Դեսպան Ամանին փեյջերի պայթյունից տեսողությունը չի կորցրել. Իրանը հերքել է տարածված լուրերը

Երևանի գերեզմանատներում երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է. տեղը տրամադրվում է անվճար (տեսանյութ)

ՌԴ-ն ուզում է իր շահերը առաջ տանող իշխանություն ունենալ ՀՀ-ում, անընդհատ զինված հեղաշրջումների փորձ է անելու. Միսկարյան

Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել վրաց ժողովրդին՝ Վրաստանը դարձնելու ավելի ուժեղ, տնտեսապես զարգացած երկիր. ԱՄՆ դեսպան

Քաղցկեղը հաղթահարած Ուելսի արքայադուստրը վերադարձել է աշխատանքի

Ներկայացվել է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը. քաղաքական խորհրդակցություններ Բրատիսլավայում

1990-ին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ. մահացել է Սալվատորե Սկիլաչին

Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել. տեղի է ունեցել ԱԱՏՄ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

Պաշտպանական ոլորտում մենք ՌԴ-ի հետ ոչ մի ընդհանուր շահ չունենք, պետք է խիզախենք և ՀԱՊԿ-ի մասով կայացնենք քայլը. Խալաթյան

Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն հասարակական տրանսպորտի ոլորտում. հուշագիր է ստորագրվել

Հեռահաղորդակցության միջոցների նոր պայթյուններ Բեյրութում և հարավային Լիբանանում. հրդեհներ են բռնկվել (տեսանյութ)

Գյուղացիները խաղողի իրացման խնդիր չեն ունենա. Պապոյանն Արմավիրում հետևել է մթերումների ընթացքին, քննարկել առկա հարցերը

Շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը. ՀՀ նախագահը պարգևատրել է Միխայել Ռոթին

Քաղաքացուն առևանգել, հարվածել, սպառնացել են սպանել, նաև վնասել ընտանիքի անդամներին. 3 անձ է ձերբակալվել

«Թեժ աշնան» վրա լցված սառը ջուրը․ Ալխաս Ղազարյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին

Մինչ ընդդիմությունը պատրաստվում է, ՀՀ-ում հեղաշրջման փորձ նախապատրաստող զինված խումբ է բացահայտվում. Հովհաննիսյան

Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվում է ծառայակիցը

Աննա Հակոբյանը «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած հյուրերի հետ այցելել է Մատենադարան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը

ՀՀ ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ. Քոչարյան

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազան ռուս հաքերների կողմից կոտրելու հայտարարությունը ստուգվում է

Բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. ավտոմեքենաները հայտնվել բնակչի հողամասում, կա վիրավոր

Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման շրջանակում կառուցապատման ծրագրի առաջարկ է ներկայացվել

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման (լուսանկարներ)

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին հարկադիր քարաթափում է իրականացվելու

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը